Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950թ. մտավորականի ընտանիքում։ Հայրը` Լևոն Հախվերդյանը հայտնի լեզվաբան էր։ Ռուբեն Հախվերդյանն ավարտել է ԵԳԹԻ (1975): Հայաստանում հեղինակային երգի սկզբնավորողներից: 1968-1987-ին աշխատել է հայկական հեռուստատեսությունում: Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի <Սատանայի ջրաղացը> (1975, հայկ. առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ): Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի <Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը>, Շվարցի <Վիշապը>, Յանչոշեկի <Պաշտոնի բարձրացում>: Պիեսներ է բեմադրել Երևանի Սունդուկյանի անվան (Դրուցեի <Սրբություն սրբոց>) և դրամատիկական (ըստ Հ. Մաթևոսյանի <Կայարան>) թատրոններում: Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ <Սիրո և հույսի երգեր>, 1985, Փարիզ) և ձայներիզների: Լավագույն երգերից են <Ձյունը>, <Շները>, <Երևանի գիշերներում>: Ստեղծել է <Իմ տունն անիվների վրա> համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր: Իր ստեղծագործությունների լավագույն կատարողներից է: Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում,Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում և այլուր:

Լսել Երգերը

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 931 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: