Էդուարդ Մանեն ֆրանսիացի նկարիչ է: Նա ծնվել է 1832 թ. հունվարի 23-ին, Փարիզում, խոշոր պաշտոնյաների ընտանիքում: Նկարել սկսել է դեռևս քոլեջում սովորելու տարիներին: Ընդդիմանալով իր համար կանխատեսած իրավաբանի կարիերայի վերաբերյալ ծնողների կամքին, նա ընդունվում է ծովային դպրոց: 1848 թ. Մանեն նավով ճանապարհվում է դեպի Ռիո դե Ժանեյրո: 1850 թ. սկզբին սովորում է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում: Մանեն շատ է ճանապարհորդում:

Վաղ շրջանի աշխատանքներում կերպարների կենսական հավաստիությունը զուգորդված է ռոմանտիկ հոգեվիճակների հետ։ Օգտագործելով և վերաիմաստավորելով հին վարպետների սյուժեներն ու մոտիվները՝ Մանեն ձգտել է լուծել գեղանկարչական նոր խնդիրներ։

Իր արվեստով կանխորոշելով իմպրեսիոնիզմը, նաև հիմնադիրներից մեկը` Մանեն 1860-ական թվականների վերջին մերձեցել է նրա վարպետների հետ և 1870-ականների վերջին անցել պլեներային նկարչության, միաժամանակ իմպրեսիոնիստներին հակառակ, պահպանել է գծանկարի կառուցվածքային պարզությունը։ Մեծ քաղաքի խայտաբղետության մեջ նա ընտրել է առավել բնորոշ իրավիճակներ՝ զուգորդելով գեղանկարչական և հոգեբանական իրավիճակները։

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 782 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Իմպրեսիոնիզմ