Նյուտոնը և իր օրենքները

Մի անգամ Իսահակ Նյուտոնին հարցրեցին, թե ինչքան երկար է տևել իր օրենքները ձևակերպելը: Մեծ գիտնականը պատասխանեց, որ իր օրենքները շատ հասարակ են, ձևակերպել է շատ արագ, բաց դրանից առաջ ստիպված էր բավականին երկար ժամանակ մտածել:

Հռչակի և ծանոթների մասին

Երբ Նյուտոնից խնդրեցին նրա մի քանի գիտական աշխատանքները՝ Թագավորական գիտական խորհրդի կողմից հրապարակվող լավագույն աշխատությունների մեջ ներառելու համար, Նյուտոնը համաձայնվեց, բայց մի պայմանով, որ հեղինակի անունը աշխատությունում չնշվի: Իր այդ տարօրինակ ցանկությունը նա պարզաբանեց այսպես.
-Հռչակը կարող է միայն ավելացնել իմ ծանոթների շրջանակը, իսկ ես բոլոր միջոցներով փորձում եմ դրանց քանակը սահմանափակել:

Նյուտոնի առողջությունը

Իսահակ Նյուտոնը ծնվել է ժամկետից շուտ, զարմանալիորեն փոքրիկ և թույլ: Հետագայում ինքը՝ Նյուտոնը, պատմում էր. «Ըստ մորս խոսքերի՝ ես այնքան փոքր եմ ծնվել, որ ինձ կարելի էր լողացնել գարեջրի մեծ գավաթում»: Համոզված էին, որ նորածինը չի ապրի: Նյուտոնը, սակայն, ապրեց մինչև խոր ծերություն, երբեք չէր հիվանդանում, բոլոր ատամները պահեց առողջ և նույնիսկ կյանքի վերջին օրերին կարդում էր առանց ակնոցի:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3198 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: