Ինչպիսի՞ տեսք կունենան ապագայի քաղաքները: Կլինեն ծորացող ցածրահարկ շենքե՞ր, թե՞ կոպիտ երկնաքերեր: Այս թեման անընդհատ շոշափում են ժամանակակից ճարտարապետները ու ոչ միայն առաջարկում են իրենց նախագծերը, այլև իրականացնում դրանք կյանքում:

  Հետաքրքրաշարժ տեղեկություններ.

  Ֆրանսիացի գրող Գի Դե Մոպասանը այն մարդկանցից էր, ում նյարդայնացնում էր Էֆելյան աշտարակը: Չնայած դրան, նա ամեն օր ճաշում էր այնտեղ, պատճառաբանելով, որ դա Փարիզում միակ տեղն է, որտեղից աշտարակը չի երևում:

  Երկար ժամանակ պտտվում էր այն խոսակցությունը , որ տիեզերքից երևացող միակ ձեռակերտ կառույցը Չինական պատն է,  այնինչ դա գտնելն ամենադժվարն է, մանավանդ երբ կոնկրետ տեղը չգիտես: Ինչ վերաբերվում է ուրիշ օբյեկտներին, ապա ասենք, որ տիեզերքից լավ են երևում Եգիպտական բուրգերը: Ուշադիր լինելով կարելի է տարբերել շատ քաղաքներ, մայրուղիներ, օդանավակայաններ:

   Ամերիկյան Սան- Խոսե քաղաքում է գտնվում հանելուկային Վինչեսթերների տունը: Այդ տունը կառուցել է զենքերի առուծախով զբաղվող մեծահարուստի ժառանգորդ Սառա Վինչեսթերը, որպեսզի խուսափի , մահացած ամուսնու զենքին զոհ գնացած հազարավոր մարդկանց անեծքից: Սառայի պատկերացմամբ, եթե տուն այցելեն սպանվածների հոգիները, ապա կկորեն և չեն գտնի իրեն : Տան մեջ կան մեծաքանակ դռներ, որոնք բարձր հարկերում  բացվում են ուղղակի դեպի դուրս , կամ բացվում են դեպի մի ուրիշ պատ: Այստեղ կան աստիճաններ, որոնք բարձրանում են դեպի առաստաղ, պատուհաններ, որոնք տեղադրված են հատակին…

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2655 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Լավ դիզայն