Excel-ը հիմնականում նպատակաուղղված է ֆինանասական բնույթի հաշվարկներ կատարելու համար:

Excel-ի ֆայլային կառուցվածքն ունի գրքի տեսք(Book),  որը բաղկացած է առանձին աշխատանքային թերթերից(Sheet):

Excel-ի ֆայլերը կարող են ունենալ .xls, .xlt, .xlm ընդլայնումները:

Sheet-ը բաղկացած է սյուներից ու տողերից: Սյուները անվանված են լատինական տառերով (A,B,C,…), տողերը` թվերով (1,2,3,…): Սյուների ևտողերի հատման արդյունքում ձևավորվում են բջիջները, որոնցից յուրաքանչյուրը ունի հասցե, օրինակ` A2:

Excel-ի գործիքների պանելում`

  1. [-ը  ջնջում է վերջին բջիջում մուտքագրված ինֆորմացիան:
  2. = -ը  մուտքագրում է բանաձևեր:

Excel-ն ունի հատուկ պանել` Formula Bar, որի ձախ կողմում գրվում է  ընտրված բջջի հասցեն, իսկ աջ կողմում` բջջի պարունակությունը:

Ինչպես ընտրել անհրաժեշտ գործիքների պանելը

 Կատարել View մենյուի Toollbars հրամանը: Բացված ենթամենյուից ընտրել անհրաժեշտ գործիքների պանելը:

Ինչպես ընտրել բջիջը

  1. Մկնիկի ձախ կոճակով մեկ անգամ սեղմել բջջի վրա

Ինչպես ընտրել բջիջների խումբը

  1. Ընտրում ենք խմբի առաջին բջիջը և երբ սլաքն ընդունում է սպիտակ խաչի տեսք, մկնիկը տեղաշարժում ենք այնպես, որ ընտրվեն անհրածեշտ բջիջները, կամ`
  2. Ընտրում ենք խմբի առաջին բջիջը, ապա սեղմած պահելով Shift ստեղնը ընտրել խմբի վերջին բջիջը:

Ինչպես մուտքագրել  կամ խմբագրել ինֆորմացիան բջիջում

  1. Մկնիկի ձախ կոճակով կրկնակի սեղմել բջջի վրա կամ ընտրել բջիջը և սեղմել F2:

Ինչպես ավելացնել տող կամ սյուն անհրաժեշտ հատվածում    

  1. Ընտրել այնքան բջիջ, որքան տող կամ սյուն պետք է ավելացնել,
  2. Կատարել Insert մենյուի Rows կամ Columns հրամանը:

Ինչպես տեղափոխել բջջի պարունակությունը

  1. Ընտրել համապատասխան բջիջը կամ բջիջների խումբը,
  2. Կատարել Edit մենյուի Cut հրամանը,
  3. Ընտրել այն բջիջը, որտեղ պետք է տեղադրել ընտրված բջջի պարունակությունը,
  4. Կատարել Edit մենյուի Paste հրամանը:

Ինչպես պատճենահանել բջջի պարունակությունը

  1. Ընտրել համապատասխան բջիջը կամ բջիջների խումբը,
  2. Կատարել Edit մենյուի  Cօpy հրամանը,
  3. Ընտրել այն բջիջը, որտեղ պետք է տեղադրել ընտրված բջջի պարունակության պատճենը,
  4. Կատարել Edit մենյուի Paste հրամանը:

Ինչպես ընտրել բջջի միջակայքը

  1. Ընտրել բջիջը կամ բջիջները,
  2. Կատարել Format մենյուի Cells հրամանը:
  3. Number ենթապատուհանում բացված ցուցակից ընտրել համապատասխան միջակայքը`
  4. General-նախատեսված է բջջում թվեր և տեքստեր գրելու համար
  5. Number- նախատեսված է բջջում թվեր գրելու համար
  6. Currency և Accounting- նախատեսված է բջջում թվերը դրամային տեսքով ներկայացնելու համար
  7. Date- նախատեսված է բջջում ամսաթվեր գրելու համար
  8. Time- նախատեսված է բջջում ժամանակը գրելու համար:

Ինչպես բջջում մուտքագրել բանաձևեր

  1. Սեղմել ‘’ = ’’ ստեղնը, ապա մուտքագրել անհրաժեշտ  բանաձևը, օրինակ ` =A5+B2
  2. Սեղմել Enter ստեղնը, որի արդյունքում բջջում կերևա հաշվարկած բանաձևի արժեքը, իսկ Formula Bar-ում` բանաձևը:

Ինչպես բջջում մուտքագրել ֆունկցիաներ

  1. Ընտրել բջիջը,
  2. Կատարել Insert մենյուի fx  Function հրամանը,
  3. Function category ցուցակից ընտրել ֆունկցիայի տեսակը, Function name ցուցակից ընտրել անհրաժեշտ ֆունկցիան,
  4. Սեղմել Ok կոճակը,
  5. Բացված պատուհանում մուտքագրել պահանջվող տվյալները,
  6. Սեղմել Ok կոճակը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 8936 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Microsoft Excel