Այսօր նույնիսկ հայերս դժվարանում ենք պատկերացնել մեր առօրյան առանց բանկոմատների ներկայության: Սակայն քչերս գիտենք, որ այդ խորհրդավոր ու հրապուրիչ սարքն ուղղակի կապ ունի մեզ հետ: Այդ մասին տեղեկություն հրապարակվեց բոլորովին վերջերս` Retail Banking Research հետազոտական ընկերության կողմից:

Պարզվում է, որ աշխարհում բանկոմատի առաջին հեղինակային արտոնագիրը ստացել է ամերիկայում բնակվող Լյութեր Ջորջ Սիմոնյանը: Կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի ստեղծման գաղափարը, որը հետագայում ստացավ Bankomatic անունը, Սիմոնյանի մոտ ծագեց 1939 թվին: Այն ժամանակ նա զբաղված էր իր «Ռեֆլեկթոն և ընկ. կազմակերպությունում ռենտգենյան ապարատի նախագծմամբ: Երբ սկզբնօրինակը պատրաստ էր, նա նախնական պայմանագիր կնքեց Նյու Յորքի Citibank-ի հետ իր սարքը վեց ամսով փորձնական շահագործման ենթարկելու մասին: Սակայն այն տարիներին չկար ներկայիս պահանջարկը, և կես տարի անց պայմանագիրը սառեցվեց: Այսօր աշխարհը հեղեղված է բանկոմատներով, որոնց նախահայրը եղել է հայ: ԱՄՆ-ում ներկայումս կա 425 հազար, Եվրոպայում` 378 հազար, ճապոնիայում` 190 հազար, Չինաստանում 138 հազար, Ռուսաստանում` 80 հազար բանկոմատ:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 535 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: