Բարբին առաջին անգամ արտադրվել է 1959թ.ին ԱՄՆ-ում, նրա մայրիկը եղել է Ռութ Հանդլերը: Բարբիի իսկական անունն է Բարբարա Միլիսետ Ռոբերտս: Բարբին 29սմ. է ունի անթերի կառուցվածք և համարվում է բոլոր երեխաների սիրելին: Սկսած արտադրության հենց սկզբից տիկնիկը երեխաների համար հանդիսացել է հմայքի առարկա, բոլորը ցանկացել և ցանկանում են նմանվել նրան,իսկ դա շատ հաճախ բացասաբար է ազդում անհատի ձևավորման գործընթացի վրա:Բարբին այսօր համարվում է համաշխարհային տիկնին:

ՌՈՒԹ ՀԱՆԴԼԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՈՒՆԸ

Ռութը ծնվել է 1916թ. նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի Կոլորադո մարզի Դենվեր քաղաք գաղթած լեհական ընտանիքում:Նա 1938թ. ամուսնացել է Էլիոտի հետ և ունեցել Բարբարա անունով դուստր ու Կեն անունով որդի:1945թ.Հարոլթ Մեթսոնի հետ հիմնելով Mattel ընկերությունը,նրանք արտադրում են նկարների շրջանակներ:Ընկերության ընդարձակման հետ զուգահեռ,աճում է նաև այլ իրերի արտադրությունը,ինչպես`տիկնիկների տները:Ռութն ուշադրություն է  դարձնում,որ դուստրը դերեր է հորինում ու խաղում իր երկչափ թղթե տիկնիկների համար:Դա միտք է հղացնում նրան 1959մ. ստեղծելու եռաչափ Բարբի տիկնիկին:
1967թ. Ռութը դարձավ  “Mattel”-ի պրեզիդենտ: 27.04. 2002 Ռութ Հանդլերը մահացավ քաղցկեղ հիվանդությունից Լոս-Անջելեսում:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3812 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: