Այս դասին ես ուզում եմ բացատրել շատերի համար հանելուկ դարձաց հարթեցման խմբերի (Smoothing Groups) մասին: Դասը հիմնականում նախատեսված է 3ds max ծրագրից տեղյակ մարդկանց համար: Ես չեմ փորձի ինչ-որ բան պատրաստել, այլ կփորձեմ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում հարթեցման խումբ ասածը և կանրադառնամ նրա հետ կապված նրբություններին:
Հարթեցման խումբը ես բնութագրում եմ այսպես` եթե օբյեկտի մակերեսների հատման եզրում կա իդեալական սուր եզր, ապա նրանք ունեն տարբեր հարթեցման խմբեր: Միայն տարբեր հարթեցման խմբեր ունեցող մակերեսների միջև կարող է լինել սուր եզր: Օրինակ` զուգահեռանիստը ունի 6 նիստ, որոնք իրար հետ հատվում են սուր եզրով: Այստեղից հետևություն` այն ունի հարթեցման 6 խումբ, որոնց համարակալումը սկսվում է 2-ից (չշփոթվեք)` 2,3,4,5,6 և 7: Թվի մեծությունը ոչ մի նշանակություն չունի:

Հարթեցման  խմբերի հետ աշխատելու համար օբյեկտը պետք է վերափոխել բոլորիս կողմից շատ սիրելի  Editable Poly խմբագրման ռեժիմ, մտնել Polygon խմբագրման ենթամակարդակ և բացել Polygon: Smoothing Groups մասը:

Օրինակ գնդի (Sphere) բոլոր պոլիգոնների հարթեցման խմբի համարը 1 է և դրա համար գնդի մակերեսին սուր եզր չկա:

Եթե մենք նշենք գնդի վերևի պոլիգոնները և սեղմենք հարթեցման համարի 1 թվի վրա (այսինքն անջատենք այն) ու դրանից հետո սեղմենք 2 թվի վրա, ապա արհեստական ձևով կունենանք սուր եզր, քանի որ արդեն ունենք հարթեցման երկու խումբ` 1-ը և 2-ը (կրկնում եմ` թվի մեծությունը նշանակություն չունի):

Ի գիտություն, փոխելով հարթեցման խմբերի թվերը, օբյեկտի ստրուկտուրան (գեոմետրիան) մնում է անփոփոխ:

Հարթեցման խմբերը կարելի է նաև օգտագործել MeshSmooth մոդիֆիկատորի կիրառման դեպքում, կամ Editable Poly խմբագրման ժամանակ: Եկեք մեր քննարկումը ծավալենք Editable Poly-ի դեպքում:
Ահա մեր օբյեկտը, որը սովորական Box-է: Այն վերափոխված է  Editable Poly և նրա գագաթները (vertex) ուղղակի տեղաշաժած են:

Դնելով Subdivision Surface բաժնի Use NURMS Subdivision դրոշակը, ինչպես գիտենք օբյեկտը կստանա մակերեսի հարթեցում` ըստ Iterations պարամետրի չափի: Ինչպես տեսնում եք, հարթեցման խմբերը այս դեպքում հաշվի չեն առնվում:

Հարթեցման խմբերը հաշվի կառնվեն միայն այն դեպքում, եթե դնենք Smoothing Groups դրոշակը: Արդյունքում հարթեցման վեց խմբերը առանձին-առանձին կստանան հարթեցում, որի շնորհիվ նրանց եզրերը կլինեն սուր:

Փոխելով հարթեցման համարները, Smoothing Groups դրոշակը դրած ժամանակ կստանաք այնպիսի արդյունքներ, որ մոդելավորման հրամաններով գրեթե անհնար է: Օրինակ, եկեք նշենք մեր Box-ի վերևի նիստի երեք պոլիգոնները, որոնց հարթեցման համարն է 3, սեղմենք 3 կոճակի վրա, այսինքն անջատենք այն և սեղմենք 4 կոճակի վրա, տալով նրան հարթեցման 4 համարը: Քանի որ հարևան պոլիգոնները նույնպես ունեն 4 համարի հարթեցման խումբ, ապա նրանք իրար հետ կհարթեցվեն:

Այս ստանդարտ օբյեկտները վերափոխվել են նոր տեսքի միայն զուտ հարթեցման խմբերի թվերը փոխելով:

Իդեպ, այն ստանդարտ օբյեկտը (օրինակ` Cone, Sphere…), որը իր պարամետրական փոփոխություններում`  Modify-Parameters-ում,  ունի Smooth դրոշակը, և այն  հանած վերափոխում ենք  Editable Poly, ապա նրա պոլիգոնները հարթեցման համար չեն ունենում, բայց գտնվում են վիրտուալ նույն թվի տակ: Դա է պատճառը, որ դնելով Subdivision Surface բաժնի Use NURMS Subdivision դրոշակը օբյեկտը ստանում է ընդհանուր հարթեցում, անկախ նրանից` Smoothing Groups դրոշակը դրված է, թե ոչ:

Եվ վերջապես խոսենք մեկ այլ կարևոր նրբության մասին: Editable Poly և Editable Mesh ռեժիմներով մոդելավորման ժամանակ ստեղծվող նոր պոլիգոնները չունեն ֆիքսված հարթեցման համար,այսինքն գտնվում են վիրտուալ նույն թվի տակ: Նոր պոլիգոններ կարող են ստեղծվել հետևյալ հրամաններով` Extrude, Bevel, Insert, Bridge, Hinge From Edge, Extrude Along Spline և այլն:  Smoothing Groups դրոշակը դրած ժամանակ նրանք հարթեցվում են առանձին և ունենում են սուր եզրեր հարևան հարթեցման համար ունեցող եզրերից: Իհարկե, կարող ենք նրանց տալ ցանկացած հարթեցման խմբի համար:

Այսօր այսքանը: Հուսով եմ դասը Ձեզ հետաքրքրեց և օգնեց ավելի լավ կողմնորոշվել…

p style=”text-align: center;”

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1313 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: 3ds Max