Կամիլ Պիսսարո (камиль писсарро) ծնվել է 10 հուլիսի 1830 թվականի, ֆրանսիացի նկարիչ է, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը: Հայրը նրան սովորելու է ուղարկում Փարիզ: Ավարտելուց հետո վերադառնում է ծնողների մոտ, բայց շուտով մեկնում է Վենեսուելա, որտեղ երկու տարի նկարչությամբ զբաղվելուց հետո, 1855-ին վերադառնում է Փարիզ՝ նկարիչ դառնալու հստակ որոշմամբ:

1855-1861 թվականներին սովորում է Փարիզի Սյուիս ակադեմիայում։ Կրել է Ջ.Կոնստեբլի, Կ. Կորոյի, Ֆ. Միլլեյի ազդեցությունը։ Իր ստեղծագործություններում Պիսսարոն բացահայտում է բնության, մարդու, երևույթների ներքին հմայքն ու բանաստեղծականությունը։ Ի տարբերություն իմպրեսիոնիստների մեծամասնության ձգում է առավել ավարտուն և պարզ կոմպոզիցիաների։ 1880-ական թվականների երկրորդ կեսին կրում է նեոիմպրեսիոնիզմի ազդեցությունը:

1874թ. Կամիլ Պիսսարոն դառնում է իմրեսսիոնիստների առաջին ցուցահանդեսի ոգեշնչողը: Նրա աշակերտներն են եղել Պոլ Սեզանը, Պոլ Գոգենը, նրա որդի Լյուսեն Պիսսարոն:
Կյանքի վերջին տարիներին կտրուկ վատանում է նկարիչի տեսողությունը: Եվ չնայած դրան, Պիսսարոն շարունակում է աշխատել, և ստեղծում է Փարիզի տեսարանների շարքը, որն հանդիսանում է իմրեսսիոնիզմի բարձր նվաճումներից մեկը:
Կանիլ Պիսսարոն մահացել է 1903-ի նոյեմբերի 13-ին:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2479 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Իմպրեսիոնիզմ