ՀԱՎԱՔԵԼՈՒ ՓՈՒԼ

 

Ինչպես հավաքել  տեքստ որևէ լեզվով.

  1. Մկնիկի աջ  կոճակով բացել KDWin ծրագրի  պատուհանը ,
  2. Բացված պատուհանում ընտրել անհրաժեշտ լեզուն,
  3. Ստանդարտ գործիքների պանելից` Font դաշտում ընտրել լեզվի համապատասխան տառատեսակը (օրինակ` Arial Armenian հայերեն գրելու համար),
  4. Հավաքել տեքստը:

 

Ինչպես տեքստի մեջ ներմուծել սիմվոլներ, որոնք չկան ստեղնաշարի վրա

  1. Կատարել Insert մենյուի Symbols հրամանը,
  2. Simbols պատուհանում ընտրել այն Font-ը, որը պարունակում է պահանջվող սիմվոլը,
  3. Բացված ցուցակում մկնիկի ձախ կոճակով  նշել պահանջվող սիմվոլը,
  4. Սեղմել Insert կոճակը:

 

Ինչպես ներմուծել նկար

  1. Կատարել Insert մենյուի Pictures„Clip Art  հրամանը,
  2. Բացված պատուհանի մեջ ընտրել անհրաժեշտ պատկերը,
  3. Սեղմել Insert կոճակը:

Ինչպես փաստաթղթին տալ անուն և պահպանել նոր թղթապանակում

  1. Կատարել File մենյուի Save As հրամանը,
  2. Բացված պատուհանի File name վանդակում  գրել անուն,
  3. Save in վանդակում ընտրել այն թղթապանակը, որտեղ պահպանվելու է փաստաթուղթը,
  4. Սեղմել Save կոճակը:

 

Ինչպես պահպանել ընթացիկ փոփոխությունները

  1. Կատարել File մենյուի Save հրամանը:

 

Ինչպես բացել գոյություն ունեցող  փաստաթուղթը

  1. Կատարել File մենյուի Open հրամանը,
  2. Բացված պատուհանում Save in դաշտում ստանալ   այն  թղթապանակը, որը պարունակում է տվյալ  փաստաթուղթը,
  3. Նշել փաստաթուղթը,
  4. Սեղմել Open կոճակը:

 

Ինչպես փակել փաստաթուղթը

  1. Սեղմել Close T կոճակը
  2. Պատասխանել Yes փոփոխությունները պահպանելու համար, հակառակ դեպքում  պատասխանել No

 

Ինչպես բացել նոր փաստաթուղթ

  1. Կատարել File մենյուի New հրամանը,
  2. Բացված պատուհանի General գրպանում ընտրել Blank document փաստաթուղթը ,
  3. Սեղմել Ok կոճակը:

 

ԽՄԲԱԳՐԵԼՈՒ  ՓՈՒԼ

 

Ինչպես բառի մեջ ավելացնել բաց թողնված տառը(տեղադրման ռեժիմում)

  1. Կուրսորը տեղադրել բաց թողնված տառի տեղում,
  2. Սեղմել  համապատասխան տառը:

 

Ինչպես ջնջել տառը

  1. Կուրսորը տեղադրել տառից աջ  և սեղմել Backspace ստեղնը կամ` կուրսորը տեղադրել տառից ձախ և սեղմել Delete ստեղնը :

 

Ինչպես ջնջել տեքստի հատվածը

  1. Նշել  տեքստի հատվածը,
  2. Սեղմել  Delete կամ Backspace ստեղնը:

 

Ինչպես տեղափոխել տեքստի հատվածը

  1. Նշել տեքստի հատվածը,
  2. Կատարել Edit մենյուի Cut հրամանը,
  3. Կուրսորը բերել այնտեղ, որտեղ  ուզում ենք տեղադրել բառը,
  4. Կատարել  Edit  մենյուի Paste հրամանը:

 

Ինչպես  կրկնօրինակել տեքստի հատվածը

  1. Նշել տեքստի հատվածը,
  2. Կատարել Edit մենյուի Copy հրամանը,
  3. Կուրսորը բերել այնտեղ, որտեղ  ուզում ենք տեղադրել բառի կրկնօրինակը,
  4. Կատարել  Edit  մենյուի Paste հրամանը:

 

Ինչպես  ավելացնել  դատարկ տող տեքստի վերևում

  1. Կուրսորը տեղադրել առաջին տողի սկզբում,
  2. Սեղմել  Enter ստեղնը:

 

Ինչպես  ավելացնել  դատարկ տող  երկու տողերի միջև

  1. Կուրսորը տեղադրել առաջին տողի վերջում կամ երկրորդ  տողի սկզբում,
  2. Սեղմել Enter ստեղնը:

 

Ինչպես ջնջել ներմուծված նկարը

  1. Մկնիկի ձախ կոճակով սեղմել Նկարի վրա,
  2. Սեղմել Delete ստեղնը:

 

ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՓՈՒԼ

 

Ինչպես  ձևավորել տեքստի հատվածը

  1. Նշել տեքստի հատվածը,
  2. Կատարել Format մենյուի Font հրամանը,
  3. Բացված պատուհանի Font վանդակում կարելի է փոխել նշվածի տառատեսակը,
  •          Size վանդակում`  տառերի չափսը,
  •          Font  Stile վանդակում`   տառերի ձևը (Regular- սովորական, Italic- շեղ, Bold- մուգ),
  •         Color վանդակում`   տառերի գույնը,
  •        Underline stile վանդակում`  ընդգծմամ ձևը:

4.  Սեղմել պատուհանի Ok:

Ինչպես ձևավորել պարբերությունները

  1. Նշել պարբերությունը,
  2. Կատարել Format մենյուի Paragraph հրամանը,
  3. Բացված պատուհանի Special ցուցակից ընտրել First Line հրամանը,

Alignment  վանդակում ընտրել  համապատասխանաբար` Left (հավասարությունը    ձախից), Right (հավասարությունը աջից) , Centered (հավասարությունը կենտրոնից)  կամ` Justify (հավասարությունը  աջից և ձախից),Line Spacing ցուցակից ընտրել տողերի միջև եղած հեռավորությունը,

4.  Սեղմել Ok կոճակը:

 

Ինչպես համարակալել տողերը (Ստեղծել ցուցակ)

  1. Նշել այն տողերը , որոնք պետք է համարակալել,
  2. Կատարել Format  մենյուի Bullets and Numbering հրամանը,
  3. Բացված պատուհանի Numbered կամ Bulleted գրպաններից  ընտրել համարակալման տեսակը,
  4. Սեղմել Ok:

 

Ինչպես  շրջանակել տեքստի հատվածը,  պարբերությունը

  1.  Նշել տեքստը,
  2. Կատարել Format մենյուի Borders and Shading հրամանը,
  3. Բացված պատուհանի  Borders գրպանից ընտրել  շրջանակման ձևը, գծի տեսակը,

գծի գույնը  և հաստությունը ,Apply to դաշտում ընտրել Text `տեքստի հատվածը

շրջանակելու համար կամ Paragraph` տեքստը պարունակող  պարբերությունը

շրջանակելու համար,

4.  Սեղմել  Ok կոճակը:

 

Ինչպես  շրջանակել  էջերը

  1. Կատարել Format մենյուի Borders and Shading հրամանը,
  2. Բացված պատուհանի  Page Borders գրպանից ընտրել  շրջանակման ձևը, գծի տեսակը,  գծի  գույնը  և հաստությունը կամ Art ցուցակից ընտրել որևէ պատկեր ,
  3. Սեղմել Ok կոճակը:

 

Ինչպես համարակալել էջերը

  1. Կատարել Insert մենյուի Page Numbers հրամանը,
  2. Բացված պատուհանի  Position և Alignment  ցուցակներից ընտրել համարակալումը ցույց տալու  ցանկալի տարբերակը,
  3. Սեղմել Ok կոճակը :

 

Ինչպես  ստեղծել աղյուսակներ

  1. Կատարել Table մենյուի Insert „Table հրամանը,
  2. Բացված պատուհանի Number of  colums վանդակում մուտքագրել  սյուների քանակը, իսկ Number of  rows վանդակում մուտքագրել տողերի քանակը,
  3. Սեղմել Ok կոճակը:

 

Ինչպես բաժանել բջիջը

  1. Նշել բջիջը,
  2. Կատարել Table մենյուի Split Cells հրամանը,
  3. Բացված պատուհանի Number of  colums վանդակում մուտքագրել անհրաժեշտ սյուների,  իսկ Number of  rows վանդակում`  տողերի քանակը,
  4. Սեղմել Ok կոճակը:

 

Ինչպես միացնել բջիջները

  1. Նշել անհրաժեշտ բջիջները,
  2. Կատարել Merge Cells հրամանը,
  3. Սեղմել Ok կոճակը:

 

Ինչպես ավելացնել տողեր (սյուներ)

  1. Նշել այն տողը (սյունը), որից առաջ պետք է ավելացնել նոր տող (սյուն),
  2. Կատարել Table մենյուի Insert„ Rows Above (Insert „ Columns to the left) հրամանը:

 

Ինչպես ջնջել տողեր (սյուներ)

  1. Նշել այն տողը (սյունը), որը ցանկանում ենք ջնջել,
  2. Կատարել Table մենյուի Delete„ Rows  (Delete „ Columns ) հրամանը:

 

ՏՊԵԼՈՒ  ՓՈՒԼ

 

Ինչպես տեսնել  փաստաթղթի տեսքը տպելուց առաջ

  1. Կատարել File մենյուի Print Preview հրամանը,
  2. Սեղմել Close կոճակը:

 

Ինչպես տպել փաստաթուղթը

  1. Կատարել File մենյուի Print հրամանը և առաջադրել անհրաժեշտ պարամետրերը,
  2. Սեղմել Ok կոճակը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 11384 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Microsoft Word