1873 թվականի փետրվարի 24-ին է ծնվել իտալացի երգիչը:

Նա մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում: 1891թ. սովորել է հայտնի երաժիշտ Գ. Վերջինիի երգի դպրոցում: Առաջին ելույթը եղել է 1894 թ.՝ Նեապոլի <Նուովո> թատրոնում: 1895-97թթ. Կառուզոն հանդես է եկել նաև Սալեռնոյի, Պալերմոյի, Լիվոռնոյի և այլ քաղաքների օպերային թատրոններում:

1897թ. նա հրավիրվել է Միլան. Լորիսի (Ումբերտո Ջորդանո, <Թեոդորա>) և այլ դերերգերով հանդես է եկել <Լիրիկո> թատրոնում: 1898թ_ից Կառուզոն մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել խոշորագույն օպերային թատրոններում (Բուենոս Այրես, Լոնդոն, Լիսաբոն, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա և այլուր): Միլանի Լա Սկալա թատրոնում առաջին անգամ ելույթ է ունեցել 1900թ.՝ Ռուդոլֆի դերերգով (Ջակոմո Պուչչինի, <Բոհե>)՝ Արտուրո Տոսկանինիի ղեկավարությամբ: 1903-20թթ. Կառուզոն եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի մեներգիչ. հյուրախաղերով շրջագայել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում: Կառուզոյի վերջին ելույթը եղել է հենց Մետրոպոլիտենում. հանդես է եկել Էլեազարի դերերգով (Ֆրոմանտալ Հալևիի <Կարդինալի դուստր> օպերայում)` 1920 թ.:

Կառուզոյի լավագույն դերերգերից են՝ Հերցոգ, Մանրիկո, Ռադամես (Ջուզեպպե Վերդիի <Ռիգոլետտո>, <Տրուբադուր>, <Աիդա>), Կանիո (Ռուջերո Լեոնկավալլոյի <Պայացներ>), Տուրիդու (Պիետրո Մասկանիի <Գեղջկական պատիվ>), Կավարադոսի, Դե Գրիե (Ջակոմո Պուչչինիի <Տոսկա>, <Մանոն Լեսկո>), Խոսե (Ժորժ Բիզեի <Կարմեն>) և այլն: Նա հանդես է եկել նաև համերգներով, որոնց ծրագրում ընդգրկված են եղել եկեղեցական երաժշտություն, ռոմանսներ, հայրենասիրական երգեր և այլն. նշանավոր են նեապոլյան երգերի նրա կատարումները: Կառուզոն գրել է երգեր, նվագել դաշնամուր, կիթառ, ֆլեյտա, շեփոր, ստեղծել է նաև բազմաթիվ ծաղրանկարներ:

Կառուզոն առաջին երգիչն է, որի կատարումները ձայնագրվել են ձայնասկավառակի վրա:

01 Una fortuna lagrima

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

02 Libiamo libiamo

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

03 La donna e mobile

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

04 Recitar

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

05 Questa o quella

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1146 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: