ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ… Քո պարզ հայացքի, քո ջերմ ժպիտի ու հոգու համար: Ես քեզ սիրում եմ, այո, սիրում եմ.. Եվ գիտես ինչու՞ ու ինչի՞ համար` ամբողջ աշխարհում, բոլորից անկեղծ, ինձ բոլորից շատ սիրելուտ համար ….

Միշտ ուրախ եղիր՝ անհոգ, ժպտերես, մեկ է ժպտալուց դու կորուստ չունես: Հույսը վերցրու առաջնորդ որպես, ու հիշի՛ր որ ԵՍ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՔԵԶ…

*****

Պահի’ր նամակները: Նամակի  հետ  ժամանակն  ես ծրարում,  հուշեր, դեմքեր: Պահի’ր. մի օր ցանկություն կունենաս ընթերցելու, վերապրելու ապրածդ: Կամ թե պատահականորեն կընկնի ձեռքդ, և այնպես կսեղմվի սիրտդ, որից և’ ցավ  կզգաս, և’ ուրախություն. ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…

*****

Բոլոր մեր <երբեք>-ները տևում են որոշակի ժամանակահատված… <երբեք չեմ մոռան>,  <երբեք չեմ հեռանա>, <երբեք չեմ ստի>, <երբեք բաց չեմ թողնի>  …որոշ ժամանակ հետո, մենք` ստում, բաց թողնում, հեռանում ու մոռանում ենք… ես Քեզ ոչինչ չեմ խոստանում, ուղակի ասում եմ` ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…

*****

Սիրահարվել… դա այն է, երբ աչքերդ ուզում են տեսնել միմիայն նրա պատկերը, ականջներդ ուզում են լսել միայն նրա քաղցր խոսքերը, շուրթերդ արտաբերել են ուզում նրա անունը, ենթագիտակցությունդ նրան ամենուր գտնել է ուզում: ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 5273 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: