Ինչպես ստեղծել թղթապանակ

  1. Բացել այն թղթապանակը, որտեղ  ստեղծվելու է նոր թղթապանակը,
  2. Կատարել File մենյուի New Folder հրամանը,
  3. Ստեղծված թղթապանակին տալ անուն:

 Ինչպես ջնջել թղթապանակը

  1.  Նշել թղթապանակը,
  2. Կատարել File մենյուի Delete հրամանը, որի արդյունքում թղթապանակը կհայտնվի Recycle Bin-ում:

Ինչպես վերականգնել ջնջված թղթապանակները, որոնք գտնվում են Recycle Bin-ում 

  1. Բացել Recycle Bin թղթապանակը,
  2. Նշել անհրաժեշտ ֆայլերը կամ թղթապանակները ,
  3. Կատարել File մենյուի Restore հրամանը:

Ինչպես ջնջել Recycle Bin-ում գտնվող ֆայլերը կամ թղթապանակները

  1. Բացել Recycle Bin թղթապանակը,
  2. Նշել անհրաժեշտ ֆայլերը կամ թղթապանակները, սեղմել Delete կոճակը:

 Recycle Bin-ի ամբողջ պարունակությունը ջնջելու համար կատարում ենք

 File  մենյուի Empty Recycle Bin հրամանը:

Ինչպես վերանվանել ֆայլերը կամ թղթապանակները

  1. Նշել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը,
  2. Կատարել  File մենյուի Rename հրամանը,
  3. Փոխել ֆայլի անունը:

Ինչպես պատճենահանել  ֆայլը կամ թղթապանակը

  1. Նշել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը,
  2. Կատարել Edit մենյուի Copy հրամանը,
  3. Բացել այն թղթապանակը, որտեղ  տեղադրելու ենք պատճենը և Edit մենյու-ում կատարել Paste հրամանը:

Ինչպես տեղափոխել ֆայլը կամ թղթապանակը

  1. Նշել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը,
  2. Կատարել Edit մենյուի Cut հրամանը,
  3. Բացել այն թղթապանակը, որտեղ  տեղադրելու ենք ֆայլը կամ թղթապանակը և Edit մենյու-ում կատարել Paste հրամանը:

Ինչպես  նշել միանգամից մի քանի ֆայլ կամ թղթապանակ

1.         մկնիկի ձախ կոճակը  սեղմած պահելով   օբյեկտի վերին  ձախ  մասում (բայց ոչ  օբյեկտի վրա),  հայտնվող  ուղղանկյունը ձգել այնպես, որ ընդգրկվեն բոլոր անհրաժեշտ ֆայլերը և թղթապանակները, կամ`

2.         մկնիկի ձախ կոճակով  սեղմել  խմբի առաջին ֆայլի վրա, այնուհետև սեղմած պահելով  Shift  ստեղնը, մկնիկի ձախ կոճակով սեղմել  վերջին ֆայլի վրա:

        Արդյունքում կընդգրկվեն բոլոր անհրաժեշտ ֆայլերը և թղթապանակները:

3.         Եթե ֆայլերը դասավորված են անկանոն, մկնիկի ձախ կոճակը սեղմել  նրանցից յուրաքանչյուրի վրա` սեղմած պահելով Ctrl ստեղնը:

Ինչպես գտնել ֆայլերը կամ թղթապանակները

  1. Հաջորդաբար բացել ներդրված թղթապանակները` սկսած երկարատև հիշողության սարքերից որևէ մեկից, քանի դեռ չենք  գտել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը
  2.  Կատարել Start մենյուի Search „Files and Folders հրամանը,
  3. Named  պատուհանում գրել այն ֆայլի կամ թղթապանակի անունը , որը հարկավոր է գտնել, ապա  Look in պատուհանում  գրել  կամ նշել այն տիրույթը, որտեղ պետք է փնտրել ֆայլը կամ թղթապանակը:
  4. Սեղմել  Search Now կոճակը: Արդյունքում կբացվի պատուհան, որտեղ կտեսնենք նաև մեր որոնելի ֆայլը, եթե այն գոյություն ունի : Հակառակ դեպքում կտեսնենք  “There are no items to show in this view”  հաղորդագրությունը:

Ինչ է Shortcut-ը (պիտակը) և ինչպես օգտագործել այն

Shortcut-ը փոքրիկ ֆայլ է, որը կարճ ուղեցույց է դեպի հարկավոր ֆայլ կամ թղթապանակ: Մեկ ֆայլը կարող է ունենալ մի քանի Shortcut:

Shortcut կարելի է ստեղծել  մի քանի եղանակով.

  1. եթե ֆայլը ծրագրային է, այսինքն ունի . exe կամ . com ընդլայնում, մկնիկի աջ կոճակը սեղմած պահել ֆայլի վրա և այն  սահեցնել Desktop-ի վրա:
  2. եթե սովորական ֆայլ է կամ թղթապանակ,  ընտրել այն և կատարել File մենյուի  Creat Shortcut հրամանը : Այնուհետև մկնիկի աջ կոճակը սեղմած պահելով  ստեղծված ֆայլի կամ թղթապանակի  վրա,  այն  տեղափոխել այնտեղ, որտեղ հարմար է աշխատել նրա հետ:

Ինչպես փոխել էկրանի պարամետրերը

Մկնիկի աջ կոճակով սեղմել  Desktop-ի վրա (ազատ մասում): Բացված մենյուից ընտրել Properties հրամանը:

1. Desktop-ի ֆոնը փոխելու համար

Սեղմել Background ենթապատուհանի վրա, ընտրել անհրաժեշտ ֆոնը, որից հետո  սեղմել Apply և Ok կոճակները:

2. Պատուհանի պարամետրերը փոխելու համար

Սեղմել Apperance ենթապատուհանի վրա: Items պատուհանում ընտրել անհրաժեշտ օբյեկտը, փոխել նրա գույնը, տառատեսակը (Font-ը), սեղմել Save կոճակը,ապա Apply և Ok կոճակները:

Համգստի ռեժիմ ստեղծելու համար

Սեղմել Screen Saver (հանգստի ռեժիմ ) պատուհանի վրա, ցուցակից ընտրել ցանկալի  տարբերակը, ապա սեղմել Preview կոճակը` տեսնելու ընտրված տարբերակի տեսքը էկրանին: Wait պատուհանում նշել պատկերի ակտիվացման  ժամանակահատվածը, սեղմել Apply և Ok կոճակները:

Ինչպես անջատել համակարգիչը

  1. Բացել Start մենյուն,
  2. Կատարել Shut Down հրամանը,
  3. Բացված պատուհանում ընտրել  Shut Down ռեժիմը,
  4. Սեղմել Ok կոճակը:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2755 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: