Ժան-Ֆրանսուա Միլլեն ֆրանսիացի նկարիչ է : Նրան հաճախակի անվանում էին <<գյուղական նկարիչ>>: Վարելով գյուղական կյանք, անցել է դասական գիմնազիայի դասընթաց, իսկ 1833-1837 թթ. սովորել է Մուշել և Լանգլուա նկարիչների մոտ: Ի շնորհիվ իր կրթության նա կարողանում է տեղափոխվել Փարիզ, որտեղ որոշ ժամանակ սովորել է Պոլ Դելարոշայի արվեստանոցում: 1840-ական թվականներին Միլլեն իր ծախսերը ապահովելու համար աշխատում էր դիմանկարներ նկարելով: Հենց այդ թվականների նրա գործերից մեկը ընդունվել է Սալոնի կողմից: Նրա  ստեղծագործական վաղ շրջանի դիմանկարները <<Իքնադիմանկար>>` իրենց ուժեղ գունախաղերով, լույս ու ստվերով և քանդակային  ուռուցիկությամբ արտահայտում է ժամանակի նեոկլասիցիզմը: Այն համակրանքը, որը Միլլեն ցուցաբերում է իսպանական  կերպարվեստի հանդեպ,  աստիճանաբար փափկացնում է նրա ստեղծագործական ոճը: Իր լավագույն դիմանկարները նկարել է գույները իրար վրա դնելով և զգացնելով դրանց մակերեսը <<фактура>>: Այդ տարիներին նկարիչը  ստեղծել է << Արման Օնո>>, <<Անտուանետա Էբերի>>, << Ծովային սպաներ>> գործերը:

Իր ժամանակի մեծ մասը  նկարիչը անցկացնում էր Շերբուրիում: Իր առաջին կնոջ մահից հետո նա մի քանի ամիս ապրում է Գավրում, այնուհետև վերադառնում է Փարիզ:  Այն բանից  հետո երբ Միլլեն տեղափոխվում է Փարիզ 1845 թվականին նրա ոճը և թեմատիկան ապրում են որոշակի փոփոխություններ: Նա կրկին սկսում է  հիանալ Պուսենի և Միքելանջելոյի ինչպես նաև Դելակրուայի արվեստով, որը երևում է նրա նկարների թեմաների ընտրությամբ: Նաև  ֆիգուրաներն էին ավելի շատ ստանում քանդակային և հերոսական տեսք քան մինչ այդ էին:

1846 – 1848 թթ. նա համարիա  չի նկարում դիմանկարներ , նրա հիմնական թեմաները դառնում են <<Սբ. Իերոնը>>, <<Էդիտի ձերբազատումը ծառից>>:

Միլլեի մերկ մարմինները նկարված էին յուղաներկով աձանձնանում էին իրենց յուրահատուկ գեղեցկությամբ և համարվում են նկարչի լավագույն ստեղծագործություններից: Ժանրային նկարները` հավերին կերակրող կանայք կամ էլ ձկնորսների թեմաներով էին: Այդ բոլորը  արտահայտում են գյուղական կյանքը, բուն գյուղացիների կերպարները, որոնք  հայտնվում են նրա կոմպոզիցիաներում:

Ինչպես այլ նկարիչները, այնպես էլ Մլլեն, խորը ցնցում է ապրել 1848 թվականի հեղափոխությունից: Այդ իրադարձությունից հետո է նկարիչը սկսում նկարել հասարակ մարդկանց`գյուղացիների կյանքը, նրանց տքնաջան աշխատանքը, որոնք հեռու են մնացել այդ հեղափոխության խառնաշփոտից և ուղղակի փորձում են իրենց գոյությունը պահպանել իրենց իսկ արդար աշխատանքով: Եվ հենց այս մարդկանց կերպարներն են սկսում առանձնահատուկ տեղ գրավել Միլլեի արվեստում:

Կառավարության որոշմամբ 1849 թվականին տեղափոխվում է Բարբիզոն, որտեղ էլ անցկացնում է կյանքի մնացած տարիները, կատարելով մի քանի ուղևորություններ դեպի իր հայրենիք` Նորմանդիա և Օվերն:  Ի լրումն հերոսական կերպարի <<Սերմնացան>> գործը, որը ցուցադրվել է Սալոնում 1850 – 1851 թթ. նկարչին հայտնի դարձրեցին այնպիսի նկարներ, ինչպիսիք էին` <<Քաղվորների հանգիստը>>, <<Այգեպանը>>, <<Մահը և անտառահատը>> և այլ գործեր: Դրանք դարձան 2-րդ կայսրության ինչպես հասարակության, այնպես էլ արվեստագիտական մանիֆեստներ:

Այդ ժամանակահատվածում Միլլեի գործունեությունը վճռական դեր խաղաց, քանի որ  1848 թվականին բուրժուական քննադատների աչքերում գյուղացին աղքատության սիմվոլ էր համարվում, որոնք թագավորում էին ավերված գյուղերում: Հասարակության մտքում Միլլեն, ինչպես նաև Կուրբեն  կապված էին նոր նատուռալիզմի մշակուման հետ, որը ի զորու է  պայքարել կլասեցիզմի և ռոմանտիզմի ավանդույթների դեմ:

Չնայած նրան որ Միլլեն առաջին հերթին եղել է ֆատալիստ, քան սոցիալիստ, մարդու ընդմիշտ պայքարը հանուն գոյության համնկնում էր խորը սոոցիալական ցնցումներով, որոնք ուղեկցվում էին գյուղացիների մասսայական  տեղափոխումամբ գյուղերից քաղաքներ: 1865 թվականից հետո գյուղացիների գյուղական կյանքը, որը պատկերում էր Միլլեն և որը բացառել է որևէ ակնարկ արդյունաբերական կյանքի մասին, արտացոլել է նոստալիգիական խանդավառության դարաշրջանը: Դա եղել է նկարչի հայտնության սկիզբը միայն, որը նրա մահվանից հետո դարձրեց նրան 19- րդ դարի ամենահայտնի  վարպետներից մեկը: Ի շնորհիվ բազմաթիվ ամերիկացի նկարիչների և արվեստի սիրահարների, Միլլեի գործունեությունը շատ վաղ է ցուցադրվել Միացյալ նահանգներում, ինչը և բացատրում է այն փաստը, որ մինչ այժմ նրա ստեղծագործությունների մեծ մասը գտնվում է Ամերիկայի թանգարաններում, հիմնականում Բոստոնի թանգարանում:

1850 թվականին Միլլեի գծանկարները պատկերում են ուժեղ տղամարդանց և կանանց անտառում և դաշտերում գործ անելիս: Նրանց աղավաղված դեմքերից երևում են  ֆիզիկական ջանքերը: Դրանց հիմման վրա նկարիչը 1860 թվականին ստեղծում է առավել մոնումենտալ ֆիգուրներ, որոնք գտնվում էին ստատիկ վիճակում, և որոնք հիշեցնում են Պուսենին և կլասիկական ավանդույթները` <<Անժելյուս>>, <<Կարտոֆիլլի ցանումը>>, <<Մեծ հովվուհին>> և այլ գործեր:

Հետևելով ներդաշնակ ռիթմին և ֆրիզին, ստվերնրը առանձնանում են Բրի գավառի լայն տափաստանների ֆոնի վրա, դրանց մոնումենտալությունը  արտահայտում են վեհանձնություն, համարիա պատկերի պրիմիտիվ  պարզությամբ, գլխավորն էր քանդակային նախատիպը: Դրանց պերճախոսությունը պատկանում է ֆրանսիական ավանդույթներին,խուսափելով ակնհայտությունից ի օգուտ ուժեղ կառուցվածքային ձևերի:

Այդ նույն ժամանակահատվածներում  Միլլեն ստեղծում է մի շարք գծանակարներ և գեղանկարչական աշխատանքներ, որոնք ի տարբերություն նրա մյուս նկարների, ցուցադրվել են Սալոնում: Նրա տնային ինտերյեռները, իրենց   արժանապատվությամբ և կոմպոզիցիայի պարզությամբ  հիշեցնում են հոլանդական նկարիչներին, նչպես նաև Շարդենին:

Միլլեի համար գծանկարները ոչ պակաս կարևոր տեղ էին զբաղեցնում, քան նրա գեղանկարները: Մատրտի խաղը ստեղծում է թավշային սև և մոխրագույն երանգներ, որը կերպարներին հաղորդում է ուժ, իսկ շարժառիթը` առեղծված: Միլլեի գծանկարների ազդեցությունը զգացվում է Սյոռայի, Ռեդոնի, Պիսսառոյի և Վան Գոգի արվոստի վրա:

1860թվականից Միլլեի  արվեստում կրկին տեղի են ունենում զգալի փոփոխություններ: Նկարիչը, որը հնում մեծ տեղ էր տալիս ֆիգուրներին, հիմա արդեն առավել նշանակություն է տալիս բնանկարներին: Մասամբ, ի շնորհիվ Թեոդոր Ռուսսոյի հետ ընկերակցությամբ,որը եղել է Բարբիզոնական դպրոցի գլխավորը:

Միլլեի բնանկարները պատկերում են Բարբիզոնի մոտակայքում գտնվող ընդարձակ գյուղական անկյունները  <<Ագռավներով ձմեռը>>, հաճախ պատկերում էր գյուղեր և բլուրներ:  Նա իր բնանկարներում պատկերել է այնպիսի երկինքներ, որոնք մինչ այժմ չի պատկերել ոչ մի նկարիչ, այն կարելի է անվանել և արևածագ և մայրամուտ, այնտեղ առկա է բազմագույնությունը, սակայն միարժամանակ միապաղաղությունը և հանգստությունը:<<Աղջիկ դարփնուհի>>, <<Գրովիլի եկեղեցի>> նկարները տպավորում են իրենց հեռանկարով և հոգևոր հագեցվածությամբ, նկատի ունենալով մարդու ներկայությունը և նրա հակասական հարաբերությունները բնության նկատմամբ: 1866-1868 թվականների Միլլեն լինելով Վիշիում ստեղծում է իր ամենհայտնի փոքրաչափ բնանկարները` թանքով և ջրաներկով: Դրա հետ մեկտեղ 1860 թվականին նա մեծ գործեր է ստեղծում պաստելի տեղնիկայով: 1865-ական թվականներին Միլլեն պաստելի տեխնիկայով շատ գեղեցիկ գյուղական էտյուդներ և բնանկարներ է  նկարում, շատերը դրանք  համարում են նկարչի արվեստի գագաթնակետը, որտեղ ամենավառն է երևում Միլլեի նկարչական տաղանդը: Նկարների նախնական էսքիզներում նա առանձնացնում է գույները, պահպանելով նրանց ինքնությունը և հենց դրանով էլ Միլլեի արվեստը հիացնում էր Վան Գոգին:

Միլլեի պաստելով կատարված աշխատանքներին զուգահեռ  հաջողությունը ուղեկցում է նրան նաև իր կյանքում: Ի շնորհիվ այդ աշխատանքների գնումների նա կարողանում է ոտքի կանգնել և ազատվել նախկինում նրան ուղեկցող աղքատությունից: 1868 թվականին նա ստանում է Պատվո Լեգիոնի շքանշան:

Ֆրանկո-պրուսական պատերազմի և փարիզի կոմունայի ժամանակ Միլլեն ապրում էր Շերբուրում, որտեղ նկարում է հիասքնչ բնանկարներ: Բարբիզոնում եղած վերջին տարիներին նա աշխատում է բոլոր տեխնիկաներով: Նա նկարում է շատ քնարերգական բնանկարներ օրինակ` <<Քամու պոռթկումը>>, զարմանալի գիշերային տեսարան է` <<Թռչունների որսը>>, ինչպես նաև <<Տարվա եղանակների>> հիանալի մի շարք `<<Գարուն>>, <<Ամառ>>, <<Ձմեռ>>, <<Աշուն>>: Վատառողջությունը խանգարեց նրան ավարտելու Պանթեոնի աշխատանքը, որը նրան հանձնարարվել էր 1874 թվականին: Մի քանի ամիս հետո նա մահացավ  Բարբիզոնում: Իր կյանքի ամբողջ ընթացքում Միլլեն ոգեշնչվել է Վերգիլիաից, Լաֆոնտենաից, Ավետարանից և  դրանք մարմնավորել է հպարտ և կարոտով լեցուն կերպարների մեջ միարժամանակ համատեղելով ֆրանսիկան կլասիցիզմը և հոլանդական ավանդույթները`  հիմնականում Բռեյգելի արվեստը: Միլլեի դերը , որը 19-րդ դարի հզոր նկարիչներից մեկն էր, շատ մեծ էր իր նյութեղենությամբ և ստեղծագործական հոսքով և որը փոխանցվեց իր ապագա սերնդին` Պիսսարոյին, Վան Գոգին, Սյոռաին, Լեժեին:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1720 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Իմպրեսիոնիզմ