Գեղեցիկ, ճոխ, շքեղ, հիասքանչ, թանկարժեք: Հենց այս բառերով կարող ենք  նկարագրել  աշխարհի ամենաթանկարժեք պայուսակը:Այն հանդիսանում է Ginza Tanaka ճապոնական դիզայներական տան աշխատանքը: Այս գլուխգործոցի պատրաստման համար օգտագործվել է մեծ քանակությամբ պլատին և ադամանդ: Արժեքը կազմում է 1 900 000 ԱՄՆ դոլար: Դիզայներների խոսքերով  պայուսակը ձևավորված է եղել 2 182 ադամանդներով: Ադամանդների ամբողջ քաշը կազմում է 208 կարատ: Հարկ է նշել,որ ադամանդների քանակը չէ, որ ազդում է գնի վրա:Տվյալ մոդելը բավականին ֆունկցիոնալ է և տալիս է հնարավորություն հարուստ կանանց, ովքեր որ ուշի ուշով հետևում են նորաձևությանը,օրինակ` անջատելով ադամանդե ուսադիրը `օգտագործել որպես թևնոց, վզնոց, կամ օգտագործել պայուսակի երեսի մասում ամրացրած զարդը որպես առանձին զարդ,որը իրենից ներկայացնում է տանձանման ադամանդ `8 կարատ քաշով ,շրջապատված 81 մանր ադամանդներով:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 808 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Լավ դիզայն