Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի պատին հայկական լեռների ու բնության գրկում թել մանող աղջիկները պատմում են այն մասին, թե ինչպիսին էր պատկերացնում Հայաստանն ու իր հայրենի Ջաջուռը հայ անվանի որմնանկարիչ Մինաս Ավետիսյանը կամ ուղղակի Մինասը:Մինասի վրձնին պատկանող «Թել են մանում» որմնանկարն այսօր կառավարության որոշմամբ զարդարում է «Զվարթնոց» օդանավակայանի նոր համաիլիրի մեկնման սրահը: Այստեղ ինչպես միշտ խառնաշփոթ է: Ուղևորները հանձնում են ճամպրուկներն ու պատրաստվում ինքնաթիռ բարձրանալ: Որմնանկարին քչերն են ուշադրություն դարձնում: Նրանցից մեկը Ջավախքից Մոսկվա մեկնող Հովհաննես Աբգարյանն է: Ճանաչում է նկարը, քանի որ տեսել էր նախկինում: Նկարչի հայրենի Ջաջուռում շատ է եղել: Մինասի մասին նույնիսկ լեգենդներ կարող է պատմել. «Այն ժամանակ Մինասի արվեստի գործերը կարող էին վաճառվել երկու անգամ հաց ուտելու համար: Իսկ հետագայում դրանք ցնցեցին փարիզի բնակիչներին»:Ժամանակին Փարիզի հանդիսատեսին ապշեցրած Մինասի աշխատանքներից այս մեկը նկարիչը վրձնել է Գյումրու «Գալվանոմետր» գործարանում: Որմնանկարն ավերվել էր երկրաշարժի հետևանքով, այնուհետև վերականգնվել, իսկ այսօր ճանապարհում է մեր երկրից մեկնող ուղևորներին: Այս մասին պատմող գրությունը 5 րոպեն մեկ գովազդի հետ միասին հայտնվում է օդանավակայանի մոնիտորներին: Օդանավակայանի տնօրինությունից մեզ հայտնեցին, որ շուտով որմնանկարի մասին պատմող հատուկ հուշատախտակ նույնպես կտեղադրվի, բայց դեռ չեն որոշել` որտեղ: Որմնանկարը գետնից 5-6 մետր բարձրության վրա է:Ի դեպ, որմնանկարի տեղադրման վայրը միակ թերությունը չէ: Ինչու՞ մարդու հասակից դիտելու համար նկարված որմնանկարը պետք է այդքան բարձր լիներ, նկարիչն այդպես չէր պատկերացնում: Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ, ակտիվիստ Լևոն Բարսեղյանի համար ինչուները շատ են: Նա մի խումբ համախոհների հետ պայքարում է որմնանկարները Գյումրի վերադարձնելու համար:«Ինչու տեղափոխման համար 20 մլն վճարած կառավարությունը չէր գտնում այդ գումարները Գյումրում դրանք վերականգնելու համար: Ինչու վերականգնման անվան տակ դրանք տեղափոխվեցին: Ինչու որմնանկարներն իր սեփականությունը ճանաչած պետությունը դրանք մոռացության էր մատնել, իսկ այսօր մեղադրում է գյումրեցիներին, թե իբր նրանք չեն հետևել»:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1762 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: