Միքելանջելո Մերիզի դե Կարավաջո, ծնվել է Միլանում 1573 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Լոմբարդիայի շրջանի Կարավաջո գյուղում: 11 տարեկանում եղբայրը ուղարկում է նրան Միլան՝ նկարիչ Սիմոնե Պետերցանոյի արվեստանոց, սովորելու: 1590 թ-ին նա տեղափոխվում է Հռոմ համագործակցում է նկարիչ Չեզարե Դ. Ապրինոյի հետ և նրա հովանավոր է դառնում Հռոմի պապի օգնական կարդինալ Դեշ Մոնտեն: Կարավաջոյի արվեստում միավորվեցին ուշ վերածննդի Վենետիկյան դպրոցի նվաճումները, Բարոկոյի տարրերը, մանյերիստական ազդեցությունը և նոր ռեալիստական նատուրիստական մոտեցումները: Վաղ շրջանում նրա հերոսներն հիմնականում հասարակ ժողովրդի ներկայացուցիչն էր <Ուդ նվագողը>, <Հիվանդ տղան>, <Մողեսի կծված տղան> <Մրգերի զամբյուղով տղան>: Այս նկարներում մեծ ուշադրություն դարձնելով նատյուրմորթի տարերին, որը հետագայում դարձավ առաջինը նատյուրմորթի եվրոպական արվեստում: Նա ստեղծում էր թեթև բնույթի նկարներ, որոնք բանբոչատտիներ էին, որը իտալերեն – երեխայություն էր: 90-ական թվականներին նրա մոտ ի հայտ են գալիս նոր տարրեր` կոպիտ, վուլգար, նատուրալիստական պատկերված տանջանքների և սպանությունների տեսարաններ, օրինակ` <Հուդիթ և Գոֆեռն>, <Միդուզա Գոռգոնեի գլուխը>, <Աբրահամի զոհաբերությունը>: Առավել վարպետությամբ և հասունությամբ են կատարված նրա վերջին շրջանի գործերը, օրինակ` <Ավետարանիչ Մաթևոսը>, <Մաթևոսի տանջանքները>, <Հովիվների երկրպագությունը>:

Կարավաջոն դրեց լույսի խնդիրները, ուր լուսավորում էր լույսով ողողելով առաջին պլանը: Նրա ազդեցության տակ ընկան Իտալիայի նկարիչները Ջեն Տիլենսկին, Կառաչովոն, 17-րդ դարի Իսապանացի նկարիչներ Ռիբերան Սորբարան և անգամ Վելասկեսը, այս երևույթը կոչվեց Կարավաջիզմ, իսկ այդ երևութով տարվածները Կարավաջիստներ:

XVII-րդ դ. կեսին ներխուժած Ֆրանսիա, Իսպանական խոշոր ուժերը ուզում են ենթարկեցնել Իտալիան: Այդ պատճառով Իտալիան սոցիալական, տնտեսական անկում է ապրում: Եկեղեցին տեսնելով, որ միայն ինքը կարող է ուժեղացնել, հզորացնել Իտալիան, փորձում է ինքը հզորանալ և Հռոմը դարձնել կաթոլիկ կենտրոնը, եկեղեցին դառնում է պատվիրողը: Այդ ժամանակաշրջանում ապրել և ստեղծագործել է Կորավաջոն: Նա կարողացավ փոխել միանգամից գեղարվեստական կերպարի ուղղվածու-թյունը: Նա ասում էր, որ հերոս կարող էք գտնել կյանքում: Ռեալը, իրականը, սոված մարդը նաև ունեն էսթետիկական արժեք: Առաջին աշխատանքներից են` <Երիտասարդ տղան պտուղներով լի զամբյուղով>, <Բակոսը>: Կարավաջոն նատյուրմորտի հիմնադիրն է: Կյանքում ամեն ինչի մեջ գտնում էր հետաքրքրություն: Ոչ թե իդեալականացնում էր, այլ ինչ տեսնում էր նկարում էր` <Խաղամոլները>: Նա ստեղծիչն է կենցաղային ժանրի: Անում էր նաև աստվածաշնչային թեմաներ` <Մաթևոսը և հրեշտակները>: Ցույց է տալիս Մաթևոսին կոպիտ, ոտքերը ճաքճքված, գյուղացու տեսքով մի տղամարդու, իսկ նրա հետևից կանգնած հրեշտակը և ձեռքը ուղղում է, որ Մաթևոսը գրի: Նկարում լավ ցույց է տրված լույս ու ստվերի անցումը: Մի քիչ չափազանցրած, բայց լույսով ու ստվերով ցույց է տալիս կերպարների տարբերությունը: Հաջորդը <Մաթևոսի կոչումն է>: Ներկայացնում է սովորական ամենօրյա տեսարան: Մաթևոսը փող է հավաքում ժողովրդից և այդ պահին դուռը բացվում է և ներկայացված լույսի մեջ Քրիստոսի ձեռքը միայն: Վերածննդի ժամանակ Քրիստոսի կանեին ամբողջությամբ կտավի կենտրոնում, իսկ Կարավաջոն շեշտը դնում է կենցաղային թեմայի վրա:

Մահացել է 18 հուլիսի 1610թ.:17_րդ դարի իտալացի նկարիչ է, մահացել է անհայտ պայմաններում, սակայն վերջերս Միլանի արվեստաբանները և հնէաբանները գնացել են նկարչի հետքերով և մի քանի նմուշներ գտել որոնք շատ հնարավոր է լինեին հենց նրա մնացորդները, նրանք գնացին Տոսկանայում գտնվող մի գյուղաքաղաք որտեղ ժամանակին տարել են ստեղծագործ մարդկանց ինչպես նաև մարդասպաններին հայտնի էր որ նա եղել է մոլագար մարդասպան շատերը համեմատել են մարդ-գազանի հետ, ասում էին սիրել է մարդկանց թրով կամ դանակով հարվածել թիկուքնից սպանել է ավելի քան տաս մարդու, շուտով տեսուչները հետևելով նրան ընկնում են հետքի վրա և նրան մահացու վիրավորում, շատ հնարավոր է որ նա ավելի է գազանացել և չարացել մարդկանց հանդեպ, եղել է նաև շատ ժլատ, սիրել է նկարել գլխատված կամ սպանված տղամարդկանց, փորձագետները Տոսկանայի շրջակայքից գտել են մի քանի նկուղներ որտեղ ըստ ժամանակակից մարդկանց վաղ շրջանում բերել են բանտարկյալներին, նրանք արել են Դ.Ն.Թ այդտեղից հայտնաբերված բոլոր ոսկորները, հայտնի էր որ այդ ժամանակներում ներկերի մեջ օգտագործվել է մկնդեղ, փորձագետները մի քանի ոսկորի հետազոտություններից հայտնաբերեցին սովորականից շատ քանակով մկնդեղ որը պահպանվել էր կիսաքայքայված ոսկորնորում հետևաբաև ենթադրվում է որ այդ ոսկորների տերը եղել է հենց մեծագույն նկարիչը, հիմա ոսկորները գտնվում են Միլանի թանգարանում:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 5823 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: