Վլադիմիր Կուշը ռուս նկարիչ է։ Ծնվել է 1965 թ. Մոսկվայում։ Նրա հայրը` Օլեգը, մատեմատիկոս էր, բայց ունեցել է նկարչական հակումներ, և նա իր որդուն օգնել է արվեստի կյանքն ընտրելու հարցում: Նկարելու իր ոճը նա անվանում է փոխաբերական ռեալիզմ (metaphorical realism)։ Սովորել է Մոսկվայի Սուրիկով արվեստի ակադեմիայում: Բանակում ծառայելուց հետո, որտեղ հիմնականում նկարում էր գենեռալների դիմանկարները, նա որոշ ժամանակ զբաղվում է մանկավարժությամբ: Այնուհետ գումար աշխատելու նպատակով մեկնում է Ամերիկա` որպես փախստական: Հետագայում նրան շնորհում են Ամերիկայի պատվավոր քաղաքացու կոչում, և մինջև օրս էլ ապրում է այնտեղ: Նա հաճախակի այցելում է հայրենիք` Մոսկվա, և ներշնչվելով Մոսկվայի սառն ու չոր բնությամբ վերադառնում է տուն ստեղծագործելու: Նրա արվեստն արժանանում է մեծ գնահատականի ամբողջ աշխարհում և համարում են Սալվադոր Դալիի  արժանի հետնորդը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1293 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: