Նշանավր ռուս գեղանկարիչ Վասիլի Կանդինսկին ծնվել է (16 դեկտեմբեր 1866, Մոսկվա_13 դեկտեմբեր 1944, Նոյի-Սյուր-Սեն, Ֆրանսիա), Աբստրակցիոնիզմի  հիմնադիրներից է: Կանդինսկու հայրական ընտանիքը Սիբիրից էր, իսկ մորական ընտանիքը Մոսկվայից էր։ Կանդինսկու առաջին մտադրությունը երաժիշտ դառնալն էր։ Բայց 20 տարեկանում ընդունվում է Մոսկվայի համալսարան իրավաբանության և տնտեսագիտության ոլորտներում: Այդ ընթացքում առաջին անգամ շփվում է հին ռուսական արվեստի հետ։ 1895-ին, քսանինը տարեկանում Կանդինսկին առաջին անգամ տեսնում է ֆրանսիացի իմպրեսիոնիստների մի ցուցահանդես, որն էլ վճռորոշ է լինում նրա կյանքում։ Նա թողնում է իրավաբանի մասնագիտությունը և մեկնում է Մյունխեն՝ նկարչություն ուսանելու։ Մյունխենի ակադեմիայում Կանդինսկի աշակերում է Ֆրանց Ֆոն Շտուկին։ Հետագայում նա զբաղեցրել է Դորպատի համալսարանի տնօրենի պաշտոնը: Կանդինսկին իր գեղանկարչական աշխատանքը սկսել է 30 տարեկանում: Գնալով Մունիխ, մուտք է գործել Անտոն Ազբեսի անվան արվեստի դպրոց, ապա տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ անց է կացրել իր կյանքի վերջին տարիները: Վասիլի Կանդինսկին մահացել է 1944 թվականին դեկտեմբերի 13-ին, Ֆրանսիայի Նեուլի սուր Սեն քաղաքում:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2480 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: