Համակարգիչը ստեղծված է ինֆորմացիան պահպանելու, մշակելու և պահանջվող տեսքով արտաբերելու համար: Համակարգիչը հիմնականում բաղկացած է երեք սարքերից `
- համակարգչային բլոկ
- մոնիտոր
- ստեղնաշար (keyboard):
Ցանկության դեպքում այս նվազագույն կառուցվածքը կարելի է ընդարձակել լրացուցիչ սարքերի հաշվին,որոնք միանում են համակարգչային բլոկին` հատուկ բնիկների միջոցով (իհարկե համապատասխան գործարկող ծրագրերի ուղեկցությամբ):
Ինֆորմացիան մեքենայի մեջ ներկայացվում է թվային տեսքով` 2-ական համակարգում: Ինֆորմացիայի նվազագույն միավորն անվանում են Bit (բիտ), որը կարող է ընդունել 0 կամ 1 արժեք:
8Bit = 1Byte: Մեկ Byte-ով կարելի է ներկայացնել ցանկացած սիմվոլ` տառ , թվանշան կամ որևէ այլ նիշ:
- 1024 B =1 KB B-Byte
- 1024 KB =1 MB K-Կիլո(103)
- 1024 MB =1 GB M-Մեգա(106)
ԻՆՉ Է ՖԱՅԼԸ ԵՎ ԹՂԹԱՊԱՆԱԿԸ
Ֆայլը երկարատև հիշողության որևէ սարքի վրա ստեղծված էլեկտրոնային գրառում է` հավաքածու, որի հետ աշխատում է օպերացիոն համակարգը: Ֆայլն ունի անվանում և ընդլայնում` (օրինակ ` Text.doc) ցույց տալու համար ֆայլի նշանակությունը կամ այլ կերպ ասած` նրա ստեղծման նպատակը: Ֆայլի անվանումը կարող է պարունակել մինչև 255 սիմվոլ` լատինական տառեր, թվեր, նշաններ, բացառությամբ` \, /, :, *, “”, ?, <, >, ! նիշերի:
Թղթապանակը տարածք է երկարատև հիշողության որևէ սարքի վրա, որտեղ պահվում են ծրագրեր և փաստաթղթեր:
Երկարատև հիշողության սարքերը նույնպես իրենցից ներկայացնում են թղթապանակներ: Օրինակ` կոշտ սկավառակը և ճկուն սկավառակը համապատասխանաբար անվանում են` C: և A: :
Թղթապանակի անունը գրվում է ֆայլի անվանման նման: Թղթապանակը նշելու համար մկնիկի ձախ կոճակով մեկ անգամ սեղմել թղթապանակի վրա: Թղթապանակը բացելու համար կարելի է մկնիկի սլաքը տեղադրել թղթապանակի վրա և կատարել կրկնակի սեղմում մկնիկի ձախ կոճակի վրա:
WINDOWS
Համակարգչի բեռնավորվելուց հետո էկրանին հայտնվում է աշխատանքային սեղանը` Desktop-ը, որտեղ սովորաբար տեղադրվում են առաջին անհրաժեշտության թղթապանակները:
My computer Պարունակում է սկավառակների ցանկն իրենց ողջ բովանդակությամբ և համակարգչի գործունեությունը ղեկավարող ծրագրերի հավաքածուն:
Network Neighborhood Ապահովում է համակարգչային ցանցերի հետ աշխատանքը (ցանցերի առկայության դեպքում):
Internet Ինտերնետը ինֆորմացիոն տարածք է, որն ապահովում է հեռահար համակարգիչների հետ տվյալների համատեղ օգտագործումը և ինֆորմացիայի տարածումը:
Recicle Bin Նախատեսված է ժամանակավորապես հեռացված ֆայլերի ու թղթապանակների պահպանման համար և ունի դրանք վերատեղադրելու ընդունակություն:
Էկրանի ներքևի մասում տեղադրված է խնդիրների պանելը` Taskbar-ը ,որի ձախ կողմում նկատելի է Start մենյուն:
ՊԱՏՈՒՀԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ (Window)
Պատուհանն ունի գլխամաս, որի ձախ անկյունում գրվում է պատուհանի անունը:
Նրա աջ մասում կա երեք կոճակ.
Պատուհանը փոքրացվում է և տեղադրվում խնդիրների պանելի (Taskbar) վրա:
Պատուհանը բացվում է ամբողջ էկրանի չափով:
T Պատուհանը փակվում է:
Գլխամասի տակ գտնվում է Menu-ի տողը (File, Edit և այլն): Մենյուները պարունակում են հրամաններ: Մենյուի հետ աշխատելու համար անհրաժեշտ է նրա վրա սեղմել մկնիկի ձախ կոճակով:
Մենյուների տողի տակ գտնվում է գործիքների պանելը, որը պարունակում է մենյուների հաճախ գործածվող հրամանների կոճակները:
Դիտեք նաև:
Powered by Facebook Comments
Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: