Այսօր պիցցան հայտնի է ողջ աշխարհում, և շատերը պիցցայի մասին խոսելիս անմիջապես Իտալիան են հիշում, միայն թե նրանք չգիտեն, որ պիցցան ավելի քան 2500 տարվա պատմություն ունի և այդ պատմության մեջ էլ խառն է շատ այլ ժողովուրդների «մատը»:
Իհարկե, այն ժամանակ պիցցայի նախնիները մի փոքր այլ տեսք ունեին: Հայտնի է, որ պարսկական Դարեհ արքայի (կառավարել է մ. թ. ա 521-486թթ.) զինվորները իրենց արշավանքների ժամանակ վահանների վրա պատրաստում էին հաց՝ վրան թզի և պանրի կտորներ: Պիցցայի մասին մեզ պատմում է նաև Պլատոնը: Նրա աշխատություններում պիցցան արդեն պատրաստված է ձիթապտղով և պանրով:
Այս ուտեստը սիրում էին նաև հույները և հացը թխում էին՝ վրան շարելով տարբեր տեսակի մթերքներ: Ամենից հաճախ օգտագործում էին ձիթապտուղ, սխտոր, սոխ, կանաչեղեն և այլն:  Հույները այս ուտեստը կոչում էին Պլակունտոս:  Մի փոքր ավելի ուշ այս ուտեստը հայտնվեց նաև հռոմեացիների «ճաշացանկում»՝ արդեն Պլակենտա անվամբ: Միայն թե հռոմեացիները բոլոր մթերքներն ավելի մեծ չափաբաժնով էին օգտագործում և ամենից շատ՝ պանիրը:
Պիցցային միայն ինչ-որ բանով հիշեցնող ուտեստներ այս երկրներում դեռ շատ պատրաստվեցին, մինչև 16-րդ դարում Եվրոպայում հայտնվեց լոլիկը և տոմատի մածուկի շնորհիվ պիցցայի պատմության մեջ նոր շրջան սկսվեց: Պիցցայի բաղադրության մեջ ավելացան նաև այլ համեմունքներ և 17-րդ դարից սկսած պիցցան տարածում գտավ ողջ Եվրոպայով: Անգամ հայտնվեցին այնպիսի մարդիկ, որոնց կոչեցին «պիցցայոլի»՝ պիցցապատրաստելու հատուկ մասնագետներ:

 Սակայն պիցցայի փառքի ճանապարհը Ամերիկայից էր սկսվելու, այնտեղից, որտեղից տարիներ առաջ լոլիկն էր մուտք գործել Եվրոպա: Ամերիկայում պիցցան հայտնվեց 19-րդ դարավերջին: Այն սկսեց վաճառվել քաղաքների փողոցներում: Չիկագոն հռչակվեց «պիցցայիքաղաք», և այնտեղ կարելի էր պիցցա գնել՝ մեկ կտորի համար վճարելով ընդամենը 2 ցենտ: Առաջին ամերիկյան «պիցցայանոցը» հիմնեց Ջենարրո Լոմբարդին Նյու Յորք քաղաքում: Եվ ամենակարևորն այն է, որ այն մինչև այսօր էլ աշխատում է: 1940-ական թվականներին ի հայտ եկավ այսպես կոչված ամերիկյան պիցցան ՝ վեր բարձրացված ծայրերով ու շատ սոուսով:

Հետո իհարկե պիցցան տարածում գտավ ամբողջ աշխարհում և հայտնվեցին պիցցայի հազարավոր տեսակներ ու համեր:Այդ տարիներինպիցցան համարվում էր հասարակ ժողովրդի ու աղքատների ուտելիք: Այն պատրաստում էին գյուղացիները, իրենց փոքրիկ խոհանոցներում: Այդպես շարունակվեց մինչև 19-րդ դարը, երբ մի անգամ պիցցամատուցեցին Նեապոլի արքա Ֆերդինանտ 4-րդին: Դրանից հետո թագուհու ամառանոցում հատուկ վառարան տեղադրեցին, որպեսզի արքայական խոհարարը արքայական պիցցաներ պատրաստի թագուհու համար:
Ինքնատիպ ու հեշտ պատրաստվող պիցցաներիբաղադրատոմսեր խոստանում ենք ներկայացնել նաև մենք: Չէ որ ոչինչ չի կարող փոխարինել սեփական ձեռքերով պատրաստված ուտելիքին, որտեղ ամենակարևոր բաղադրիչը միշտ էլ ոգևորությունն ու սերն են լինում…

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 984 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: