Ցավոք մեր առօրյա կյանքում մենք հաճախ ենք բախվում ստի և կեղծիքի հետ, և մեզանից ոչ ոք ապահովագրված է չէ այդ երևույթի զոհը դառնալուց:
Դեռևս հին Չինաստանւոմ, որպեսզի հասկանան արդյոք մեղադրյալը ստում է թե ոչ, նրա բերանը լցնում էին հում բրնձով և ստիպում լսել մեղադրանքը: Եթե բրինձը չոր էր մնում, նշանակում է նա ստում էր, քանզի ըստ չինացիների, վախից, որ իր սուտը կբացահայտվի, մեղադրյալի թքարդադրությունը կանգ էր առնում:

Մեր ժամանակներում արդեն գոյություն ունեն “ստի դետեկտորներ”` հիմնված զարկերակի չափման, քրտնարտադրության, թքարտադրության և ձայնի տատանման չափումների  արդյունքների վրա: Սկզբում մարդուն, ով անցնում է այդ փորձությունը տալիս են մի շարք պարզ հարցեր, որոնց նա պետք է ճիշտ պատասխանի-դա արվում է, որպեսզի դետեկտորը հարմարվեն, տվյալ մարդու,  վերը նշված չափորոշիչների նորմալ արդյունքներին: Այնուհետև անցնում են բուն հարցաքննությանը: Որպես կանոն, եթե տվյալ անձը ստում է, ապա նույնիսկ ամենաչնչին հուզմունքից և լարվածությունից վերը նշված պարամաետրերը տարբերվում են , այն պարամետրերից, որոնք ֆիքսվել են դետեկտորի հարմարեցման ժամանակ: Իհարկե նույնիսկ այս դեպում 100 տոկոսով չի կարելի է վստահ լինել արդյոք մարդը ստում է թե ոչ, քանզի կան հատուկ պատրաստված մարդիկ, որոնք կարողանում են “խաբել” դետեկտորներին:

Այսօր արդեն հայտնվել են նաև այսպես ասած “գրպանի դետեկտորներ”: Վերջերս Trustech ընկերությունը թողարկեց, մի սարք, որը ընդամենը ափի չափ է և տեղավորվում է գրպանում: Handy Truster սարքը 30 վարկյանի ընթացքում ֆիքսում է մարդու ձայնը, երբ նա արտաբերում է ճշմարտություն, այնուհետև ձայնի տատանման արդյունքների հիման վրա “բացահայտում” է սուտը: Էկրանին նկարված խնձորը “կծվում է” այսինքն փոքրանում է համապատասխանաբար` զրուցակցի  արտաբերած ամեն մի  ստին: Ըստ արտադրողների սարքը 10-ից 8 դեպքերում  “բռնում է” սուտը:

Սակայն բնական է, որ առօրյայում մեզ բոլորիս հասու չեն, և նույնիսկ կարելի է ասել, նպատակահարմար էլ չեն դետեկտորների օգտագործումը: Այս դեպքերի համար հոգեբանները փորձերի և հետազոտությունների արդյունքների հիման վրա մեզ տալիս են որոշ խորհուրհդներ, որոնց հետևելով, մենք կարող ենք հասկանալ արդյոք զրուցակիցը ստում է, թե ոչ: Դա կարելի է հասկանալ զրուցակցի ժեստերից, դեմքի միմիկայից, նրա պահվածքից, խոսելաձևից և աչքերից: Իհարկե այս դեպքերում էլ չի կարելի 100%-ով համոզված լինել, որ ձեր զրուցակիցը ստում է: Պետք է նախ ուշադրություն դարձնել թե որքանով են տվյալ երևույթները տարբերվում նրա առօրյա պահվածքից, սովորույթններից և հետևութոյւններ անել միայն այդ երևույթների ոչ թե միայն մեկ, այլ մի քանի նշանների ի հայտ գալու դեպքում: Ձեզ ենք ներկայացնում նրանց խորհուրդներից մի քանիսը.
Այն անձը, ով ձեզ ստում է, հավանական է, որ նույն   պատմությունը ձեզ մի քանի անգամ պատմելուց կօգտագործի լրիվ նույն բառերը ինչ նախորդ պատմելուց, առավել ևս այն մասերում, որտեղ նա ստել է, դա հիմնավորվում է նրանով, որ ստողը այդ պատմությունը անգիր է արել, իսկ նա ով ճշմարտությւոնն է պատմում, ամեն անգամ պատմելուց կօգտագործի նոր բառեր: Չափից դուրս հարթ տեքստը նույնպես կասկածի տեղիք է տալիս:

Ստախոսին հաճախ մատնում են նրա աչքերը,  երբ  զրուցակիցը ստելիս “փախցնում” է աչքերը հայտնի է բոլորին, բայց քչերին է հայտնի, որ սուտ խոսելուն արտասովոր ձևով են արձագանք տալիս բիբերը: Մարդը չի կարող կառավրել բիբերի չափերի փոփոխությունը, այդ իսկ պատճառով, կախված էմոցիաներից, նրանց փոքրացումը կամ մեծացումը Ձեզ կասի այն մասին արդյոք դիմացինը անկեղծ է թե ոչ: Միջին հաշվարկներով, դրական էմոցիաների դեպքում բիբերը լայնանում են, իսկ բացասականի դեպում հակառակը փոքրանում են մոտ 45 տոկոսով, սակայն դա տեղի է ունենում վարկյանների ընթացքում  և պետք է լինել առավելագույնս ուշադիր, որպեսզի դա նկատեք: Օրինակի համար երբ Ձեր զրուցակիցը, Ձեր առաջարկությանը պատասխանում է անտարբեր ձայնով, բայց միաժամանակ նրա բիբերը լայնանում են, դա արդեն նշան է, որ իրականաում այդ առաջարկը չափից շատ դուր է եկել  նրան և նրա անտարբերությունը կեղծ է:
Հոգեբանները պնդում են նաև, որ պետք է ավելի շատ ուշադրությւոն դարձնել, դեմքի ձախ հատվածի միմիկաներին: Բանը նրանում է, որ մարդու խոսակցականի և ինտելեկտի համար պատասխանատու է ուղեղի ձախ կիսագունդը, իսկ  էմոցիաների, միմիկաների համար աջ կիսագունդը: Ինչպես հայտնի է ուղեղի ձախ կիսագունդը կառավարում է մարդու աջ կեսը, աջ կիսագունդը ձախ կեսը : Սակայն այս երևույթը առավել նկատելի է բացասական էմոցիաների դեպում, դրականի դեպքում աջ և ձախ կեսերը շատ քիչ են տարբերվում:
Միջինը մենք 1 րոպեի ընթացքում թարթում ենք 6 անգամ, իսկ ստելուց աչքերի թարթումների հաճախականությունը մեծանում է մի քանի անգամով:
Ստելուց մարդու խոսակցանում հայտնվում են դադարներ, դա բացատրվում է նրանով, որ սուտը հորինելուց նրա ուղեղը զբաղված է լինում նաև ստուգելով թե որքնով է նրա պատմածը ճշմարտությանը մոտ, դա վերաբերվում է այն դեպքերին, երբ ստախոսը մինչ այդ մտադրված չէր ստել: Նա նաև ավելորդ դադարով է պատասխանում նույնիսկ ձեր տված հասարակ հարցերին, այդ ընթացքում մտածելով արդյոք պետք է ստել թե ասել ճշմարտությունը:
Հաճախ ստախոսին մատնում են նաև նրա շարժումևերը, սուտ խոսացող անձը չի կարողանում հանգիստ նստել տեղում, իր  ստի բացահայտվելու վախից, նրա նյարդային համակարգը լարվում է, որի արդյունքում սովորականից ավելի հաճախ է սկսում ուղղել  սանրվածքը: Կանայք սկսում են խաղալ ականջօղերի հետ, տղամարդիկ ուղղում են փողկապը, ձեռքի ափը ավելի հաճախ սկսում են շփել հագուստին, քանի որ ստելու ժամանակ քրտնարտադությունը շատանում է և ափերը քրտնում են: Ստող անձնավորության մոտ, արագանում է շնչառությունը, փոխվում է դեմքի գույնը:
Ստելուց մարդիկ նաև հակված են ընդունելու մարմնի այսպես ասած փակ դիրքեր, նրանք խաչում են ձեռքերը, ոտքը գցում են ոտքին, վերցնում և ձեռքերում սկսում են խաղացնել ինչ-որ իրեր և ենթագիտակցաբար որոշ չափով թեքվում են ձեզանից:
Սակայն հոգեբանները նաև հիշեցնում են, որ վերը նշված երևույթներից ընդամենը մեկի առկայությունը դեռ չի նշանակում որ նա ստում է, պետք է հաշվի առնել նրանց համադրությունը և զրուցակցի սովորությունները:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 432 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: