Բոլոր երեխաներն, առանց բացառության սիրում են հեքիաթներ: Երեխաների հետ աշխատանքում չափազանց կարևոր է գտնել նրանց հետ խոսելու ճիշտ լեզուն: Եվ հեքիաթները այդ հաղորդակցման ժամանակ ամենաարդյունավետ միջոցներն են:Հեքիաթով է սկսվում երեխայի ծանոթությունը արտաքին աշխարհի հետ: Ցանկացած հեքիաթպատմություն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում գործող օրենքների մասին: Եվ միաժամանակ դրանք բոլորը ներկայացվում են երեխայի համար հասկանալի լեզվով: Հեքիաթի շնորհիվ զարգանում է երեխայի երևակայությունը և ստեղծագործելու ունակությունը:
Հեքիաթները երեխաներին սովորեցնում են, որ աշխարհում կան նաև դժվարություններ, անարդարություններ ու չարություններ, բայց այդ ամենի կողքին կա նաև ուրախությունն ու հավատը, և որ ամենակարևորն է, հեքիաթները սովորեցնում են, որ եթե մարդ չի հանձնվում, այլ պայքարում է իր երջանկության համար, ապա անպայման հաղթում է:

Լսելով հեքիաթը՝ երեխան ակամա այնտեղ գտնում է իր կյանքին համապատասխան իրավիճակներ, փորձում է իրեն նույնացնել համարձակ և քաջարի հերոսների հետ:Երբեմնմեծահասակները, ցանկանալով երեխայի հետ խոսել իրենց դժվարությունների մասին կամ ինչ-որ բան հուշել, դժվարանում են համապատասխան բառեր գտնել: Վախենում են, որերեխան ճիշտ չի հասկանա իրենց: Այդ իրավիճակից ելք կա, հարկավոր է, որ մեծահասակըերեխայի հետ ընկղմվի երևակայության և կախարդանքի աշխարհը, իսկ գործնական ամենալավ օգնականը հեքիաթային պատմություններն են:
Առաջին և ամենապարզ ձևը հոգեբանական հեքիաթներն ուղղակի ընթերցելն է: Կարդալիս հարկավոր է հետևել, թե ինչպես է երեխան լսում, ինչպես է արձագանքում: Կարող եք նաև հարցեր տալ նրան: Նա ազատորեն պետք է արտահայտի իր կարծիքը, քննադատի, փոփոխի ըստ ցանկության, բայց եթե չի ցանկանում խոսել, նրան ստիպել հարկավոր չէ:
Քննարկումից հետո կարելի է խնդրել, որ երեխան նկարի հեքիաթը: Դա հանգստացնում և լիցքաթափում է երեխային: Կարող եք նաև հեքիաթը բեմականացնել:
Այս խորագրում պարբերաբար կհայտնվեն հոգեբանական հեքիաթներ, որոնք կարող եք օգտագործել Ձեր երեխայի հետ աշխատելիս: Դե ուրեմն համարձակ դեպի առաջ, մասնակից դարձրեք Ձեր երեխային այդ զարմանահրաշ աշխարհի հրաշքներին:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 481 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: