1.Ձեզ ավելի շատ հետաքրքրում է.

ա. նորաձևությունը -2

բ. նոր տեխնոլոգիաները և ինտերնետը -6

գ. մեկ շաբաթ առաջ կատարված իրադարձությունները -0

2.Ընկերները առավել հաճախ ձեզ դիմում են այս հարցով.

ա. ?Մոսկվաե կինոթատրոնում այսօր ի՞նչ ֆիլմ է ցուցադրվում -8

բ. Գաթայի խմորի մեջ քանի՞ հավկիթ են գցում -0

գ. դոլարի կուրսը այսօր որքա՞ն է -5

3. Ամենանոր և հավաստի տեղեկությունները դուք ստանում եք.

ա. հեռուստատեսության լրատվական թողարկումներից -3

բ. ինտերնետից -8

գ. հարևանների հետ զրույցից -0

4. Դուք սիրում եք շրջել քաղաքում, որպեսզի.

ա. մի գավաթ սուրճ կամ գարեջուր խմեք որևէ սրճարանում -5

բ. տեսնեք, թե ինչ ֆիլմեր են ցուցադրվում քաղաքի գլխավոր կինոթատրոններում-2

գ. ճշտեք դոլարի կուրսը -8

5.Սովորաբար դուք սեր եք խոստովանում.

ա. հաղորդագրություն ուղարկելով sms-ով կամ e-mail-ով -10

բ. գրեկով բանաստեղծություն-խոստովանություն -6

գ. երկտող փոխանցելով ծանոթների միջոցով -0

6. Ամառանոց մեկնելիս դուք ձեզ հետ վերցնում եք.

ա. պատկերազարդ նոր ամսագրեր -0

բ. բջջային հեռախոս -8

գ. գիրք կամ ռադիոընդունիչ -4

7. Չեք կարողանա քնել, եթե.

ա. բաց թողած լինեք “Հայլուրով” հաղորդվող վաղվա եղանակի տեսությունը -6

բ. կորցրած լինեք կարևոր փաստաթղթերը -0

գ. հաջորդ օրը հրավիրված լինեք երկար սպասված ընդունելության(հանդիպման)-5

Մինչև 19 միավոր

Որքան էլ ցավալի է, սակայն չիմանալով նույնիսկ ձեր տարիքը կարելի է ասել, որ թոշակի գնալու ժամանակն է:Եթե փողոցում ծանոթանաք հմայիչ օրիորդի կամ երիտասարդի հետ, ապա վստահորեն մեկ-երկու րոպե հետոնրանք հեռու կփախչեն ձեզանից: Փոխեք ձեր կենսակերպը, փորձեք բացի եփել- ափելուց ու խժռելուցհետաքրքիր որևէ այլ զբաղմունք գտնել: Երեկոները կինո գնացեք, ծանոթացեք ինտերնետային կապին

19-31 միավոր

Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Միանգամից զգացվում է, որ ժամանակի հետ համընթաց քայլող մարդ եք: Ձերկողակիցը երբեմն նույնիսկ չի հավատում, որ այդքան հետաքրքիր մեկի հետ է ամուսնացած: Խմիչքների գիտակեք, բայց որտեղ և երբ է պետք դրանք օգտագործել՝ այնքան էլ լավ չգիտեք, պակասում է ինֆորմացիան: Ավելիվստահ եղեք: Փոքր ինչ եռանդ, երևակայություն, և դուք հեղինակավոր մարդու համբավ ձեռք կբերեք, ումկարծիքը անվերապահորեն հաշվի են առնում:

32 և ավելի միավոր

Շնորհավորում ենք, չափազանց հմայիչ մարդ եք: Դուք ամեն ինչ մյուսներից ավելի շուտ եք իմանում, հեշտորենկարող եք զրուցել ցանկացած թեմայով և հենց դրանով էլ գրավում եք շրջապատողներին: Ինքնավստահ եք,կարող եք լուրջ հակահարված տալ ցանկացած հակառակորդի: Միակ խորհուրդը. զսպեք ժամանակակիցտեխնիկայով չափից դուրս հրապուրվածությունը, թե չէ մի օր երազում էլ կսկսեք դրանք տեսնել:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 563 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: