Հոգեբանական թեստ. Ճանաչում եք ինքներդ Ձեզ

1. Ընդունակ եք ծիծաղել սեփական թերությունների վրա:

ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. – 1

բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս-3

գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ: – 2

 

2. Կհանդգնեք համարձակ շոր հագնել

ա. բնավ, կազմվածքս այն չէ-3

բ. այո-1

գ. թերևս միայն դիմահանդեսի ժամանակ-2

 

3. Ըստ ձեզ` ինչն է կարևոր համատեղ կյանքում

ա. փոխադարձ հարգանքը-2

բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը-1

գ. միասին լինելու հանգամանքը-3

 

4. Կարող եք ապրել աշխարհից կտրված վայրում

ա. ամեն ինչ հնարավոր է-1

բ. ոչ մի դեպքում-2

գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի-3

 

5. Կգայթակղվեք փող աշխատելու առաջարկով

ա. միայն կանխավճար ստանալու դեպքում-1

բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը-3

գ. ոչ, ավելորդ գլխացավանք է-2

 

6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրումեքմերձավորներին

ա. այո, եթե մեղավոր են-3

բ. միայն հոգուս խորքում-1

գ. բոլորիս էլ մեղադրում եմ-2

 

7. Միշտ եք ձգտնում առաջինը լինել

ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում-3

բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար-1

գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում-2

 

Ամփոփեք

 

7-11 միավոր-Չեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփականթերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում:

12-16 միավոր-Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:

17-21 միավոր-Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդձեզ հետ անկեղձ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 503 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: