1. Քո երազները.

ա. սարսափելի են, դրամատիկ,

բ. անորոշ են, մշուշոտ,

գ. հաճելի են,

դ. հուզական են:

2. Ի՞նչ ես մտածում առավոտյան արթնանալուն պես.

ա. մտածում ես, թե ինչպիսին կլինի եղանակը,

բ. աշխատանքի մասին, որը սիրում ես,

գ. քո չսիրած աշխատանքի մասին,

դ. քո սիրելիի մասին:

3. Ինչպե՞ս ես նախաճաշում.

ա. ընդհանրապես չեմ նախաչաշում,

բ. սուրճ եմ խմում,

գ. թեյ եմ խմում,

դ. հյութ եմ խմում կամ միրգ ուտում:

4. Ի՞նչ ես անում, երբ փողոցում, կինոթատրոնում կամ խանութում նկատում ես, որ ինչ-որ մեկն ուշադիր զննումէ քեզ.

ա. քեզ համար հաճելի է,

բ. ժպտում ես,

գ. զայրանում ես ու հեռանում,

դ. ուշադրության չես արժանացնում:

5. Ի՞նչպես ես սկսում աշխատանքային օրդ.

ա. հուսով ես, որ ամեն ինչ լավ կլինի,

բ. հուսով ես, որ աշխատանքային օրը արագորեն կանցնի,

գ. զրույցի ես բռնվում գործընկերներիդ հետ,

դ. ավարտում ես նախորդ օրվա կիսատ թողած գործերդ:

6. Թվարկած գույներից ո՞րն ես նախընտրում.

ա. կարմիր,

բ. մոխրագույն,

գ. կանաչ,

դ. կապույտ:

7. Դու պատրաստվում ես ճամփորդության: Քո գործողությունները.

ա. ամեն ինչ նախապես պատրաստում ես,

բ. ամեն ինչ մանրամասնորեն ծրագրում ես,

գ. համոզված ես, որ քեզ ինչ-որ բան խանգարելու է,

դ. նյարդայնանում ես, հուզվում, անհանգստանում:

Ընտրեք այն տարբերակը, որը գերակշռում է ձեր պատասխաններում:

Ա տարբերակ

Ավելի շատ լավատես ես, քան հոռետես: Կարգապահ ես, հաճախ վերլուծում ես ստեղծված իրավիճակն ուարագորեն կողմնորոշվում:

Բ տարբերակ

Ճիշտ է, հոռետես չես, բայց առանձնապես լավատես էլ չես: Դու սթափ ես նայում աշխարհին, բայց կարելի է նաևթուլացնել նյարդերն ու մտածել, որ ամեն ինչ լավ կլինի:

Գ տարբերակ

Դու սարսափելի հոռետես ես, հնարավոր է նաև կորցնել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը: Արթնացիր այդմղձավանջից ու հիշիր, որ կյանքը մեկ անգամ է տրվում:

Դ տարբերակ

Դու ռեալիստ ես և կարողանում ես բոլոր դեպքերում ճիշտ գնահատել ու վերլուծել ստեղծված իրավիճակը, բայցդա քեզ չի խանգարում լավատես լինել ու հանգիստ ապրել:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 474 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: