Հայաստանի տարածքում հնում գործածված Տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձանների վրա պահպանված պատկերների, գրավոր աղբյուրների հիման վրա։ Մ. թ. ա. IX— VI դդ. հուշարձաններում (որմնանկարներ, արձաններ, բարձրաքանդակներ, կնիքներ, սաղավարտներ, վահաններ և այլն) պահպանվել են բնակչության զանագան շերտերի (բարձր խավ, զինվորականներ, քրմեր, հասարակ ժողովուրդ) Տարազների պատկերներ։ Մ. թ. ա. VI— V դդ. Աքեմենյան արքաների փորագրած բարձրաքանդակներում (Բագհաստանա, Պերսեպոլիս) հայերը պատկերված են իրենց բնորոշ Տարազներով։ Հերոդոտոսը, խոսելով Աքեմենյանների բանակում կռվող ազգ. զորագնդերի հանդերձանքի մասին, հաղորդում է, որ հայերը (հավանաբար Փոքր Հայքի) Տարազներով նմանվել են դրացի փռյուգացիներին։ Ստրաբոնի տեղեկության համաձայն՝ մայրերն ու հայերը հագել են խույր, ապարոշ, գդակ, թեզանիքավոր պարեգոտ ու վարտիք:
Արտաշեսյանների թագավորության ժամանակ (մ. թ. ա. II—-I դդ.) հայերի Տարազների վերաբերյալ մասնակի աղբյուր են դրամները։ Հետագա դարերում հայկ. Տ. (հատկապես վերնախավերի միջավայրում) որոշ չափով կրել է պարսկ., հռոմ, և բյուզ. Տարազների ազդեցությունը։ Վաղ և զարգացած միջնադարում հայերի (հատկապես արքունի և իշխանական տների Ներկայացուցիչների) կրած Տարազների մասին կարևոր տեղեկություններ են պահպանվել հայ և օտար մի շարք պատմիչների երկերում, որմնանկարներում, քանդակներում, մանրանկարներում ևն։ Բագրատունիների թագավորության ժամանակ (IX —XI դդ.) հայ վերնախավերի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ., այնպես էլ բյուզ. Տարազների ազդեցությունը։ Կիլիկյան Հայաստանում Խաչակրաց արշավանքների ժամանակ (XII —XIII դդ.) հայկ Տ. ենթարկվել է եվրոպ. մի շարք երկրներում գործածվող Տարազների փոխազդեցությանը։ Ուշ միջնադարում հայկ. ավանդ. Տ. մասամբ ենթարկվել է թուրք., թաթար, և քրդ. նվաճողների Տարազների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում ու գավառներում պահպանվել մինչև XIX դ. վերջը և XX դ.
Արլ. Հայաստանի մի շարք շրջաններում (Սյունիք, Արցախ) պակաս խաթարմամբ պահպանվել են հայ կանանց ավանդ. Տարազները, իսկ տղամարդկանց միջավայրում գերիշխող է դարձել այսպես կոչված <<կովկասյանը>>։ Ախալքալաքի ու Ախալցախի հայերը, որոնք հիմնականում գախթել են Կարինից, երկար ժամանակ պահպանել են Կարինի : Օտար փոխառությունների դեպքում հայերը վերամշակել և ստեղծագործաբար են օգտագործել ներմուծվող այս կամ այն հագուստը, կամ դրա առանձին տարրը, ստեղծել հագուստի նոր տարբերակ՝ հավատարիմ մնալով դարերով մշակված ազգային ավանդույթներին։ XIX վերջից հայկ. Տարազներն աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։

Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են ՚երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 8230 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: