Ի՞նչ է աերոգրաֆիան` արվե՞ստ, թե՞ արհեստ: Համենայնդեպս, այսօր այն ոչ միայն մեքենային անհատական և էքսկլյուզիվ ոճ հաղորդելու միջոց է, այլև թյունինգի բավականին արագ զարգացող և հետաքրքիր մի ճյուղ:

Ավտոմեքենաների նկարազարդման գործընթացը բաղկացած է մի քանի փուլերից:
Առաջին փուլում ավտոմեքենայի տերն ու նկարիչը միասին ընտրում են նկարի թեման: Հաջորդ փուլում վարպետների օգնականներն ավտոմեքենան նախապատրաստում են ներկման. հեռացվում է ներկի փայլը, չներկվող դետալները, բոլոր խազերն ու բծերը, որից հետո մեքենան ծածկվում է ներկի առաջին շերտով` դառնալով հետագա նկարի ֆոն: Ահա այս <հանդերձանքով> մեքենան հանձնվում է նկարչին: Վարպետի հիմնական գործիքը, անշուշտ, աերոգրաֆն է, սակայն պատահում է նաև, որ ստիպված է լինում հատուկ մատիտների կամ վրձնի օգնությանը դիմել:
Նկարչից հետո հերթը ներկարարներինն է: Վերջիններս լաքապատում են մեքենան և ուղարկում այն չորացման: Դա վերջին ու ամենապատասխանատու փուլն է: Չորացման ընթացքում ջերմաստիճանը չպետք է գերազանցի 600-ը, քանի որ կվնասվեն լաքը և նույնիսկ մեքենայի պլաստմասսե դետալները:
Մեքենայի նախապատրաստումը, նկարչական բուն գործընթացն ու լաքապատումը տևում է մոտավորապես երկու շաբաթ, իսկ երբեմն` մեկ ամիս:
Ներկայումս աերոգրաֆիան հասել է այնպիսի մակարդակի, որ որոշ աշխատանքներ կարելի է դիտարկել որպես գեղանկարչական և դիզայներական արժեքներ: Թյունինգի այս ճյուղի մասսայականությունը տարեցտարի աճում է. պատկերազարդված մեքենաների քանակը տարեկան ավելանում է 12-15%-ով: Նման մեքենայով ցանկացած մարդ, անկասկած, կառանձնանա ընդհանուր հոսքում: Ահա գեղեցիկ նկարազաչդումների մի քանի օրինակներ.

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 990 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Լավ դիզայն