Սովորաբար մենք հավկիթները ներկում ենք հիմնականում կարմիր գույնով` ինչը խորհրդանշում է աշխարհի փրկությունը Քրիստոսի արյամբ, երբեմն նաև նկարում զանազան նախշեր` այն ավելի գեղեցիկ և հմայիչ դարձնելու համար: Հին հայերը այն ներկում էին որդան կարմիրով, սոխի կեղևով… Այս կերպ հավկիթը ստանում էր գեղեցիկ գույն և ուտելուց վնասակար չէր ի տարբերություն քմիական ներկերով ներկածների:

Գրիգոր Տաթևացին հավկիթը համեմատում էր աշխարհի հետ` դրսի կեղևը դա երկինքն է, սպիտակուցը` ջրերը, դեղնուցը` երկրը:

Սակայն ինձ գրավեցին այս հավկիթները: Առաջին հայացքից ես մտածեցի, որ այս հավկիթներն հավանաբար ածել են ինչ-որ արտառոց հավեր` ասենք այլմոլորակային հավեր: Երևի այս միտքն իմ գլխում հայտնվեց, որովհետև օրեր առաջ կարդացել էի, որ Իտալիայում մի աքաղաղ հավկիթ է ածել և թուխս նստել, այս մասին գրած էր արաբական <<Ալուաթանվոյս>> կայքում: Ճիանի անունով աքլորը իր կյանքը սկսել է սովորական աքլորի նման, բայց երբ աղվեսը հարձակվել է և կերել նրա հետ ապրող բոլոր հավերին, Ճիանին սկսել է փոխվել և հավկիթ ածել։

Պետք չէ զարմանալ. կյանք է, ամեն ինչ էլ պատահում է: Նշեմ նաև, որ այս հավկիթները ձեռքի աշխատանքներ են և պետք չէ փնտրել այն ածած հավին կամ աքլորին:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 889 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: