Հայտարարություն մանկապարտեզում.

<<Հարգելի՛ ծնողներ, մի՛ հավատացեք այն ամենին, ինչ երեխաները պատմում են մանկապարտեզի մասին։ Ի պատասխան դրա՝ մենք խոստանում ենք չհավատալ այն ամենին, ինչ նրանք պատմում են ձե՛ր մասին>>։

***

– Ռոկֆոր պանիր ունե՞ք։  – Դա ի՞նչ է… – Բորբոսով պանիր… – Չէ, պանիր չունենք, բայց ունենք ռոկֆոր երշիկ, ռոկֆոր ապխտած ձուկ, ռոկֆոր սալաթներ ու տորթեր…

***

Զոքանչը խոհանոցում կոտլետ է պատրաստում։ Նրան է մոտենում կատուն և մլավելով միս խնդրում։ Զոքանչը քշում է կատվին։ Որոշ ժամանակ անց կատուն նորից է մոտենում։ – Փը՛շտ , – բղավում է զոքանչը և ոտքով հարվածում կատվին։ Եվ այսպես ևս մի քանի անգամ։ Խոհանոց է մտնում փեսան։ Զոքանչը. – Նստիր, քեզ համար կոտլետ եմ պատրաստել։ Փեսան նստում է, զոքանչը կոտլետը դնում է սեղանին։ Այդ պահին փեսային է մոտենում կատուն և մլավելով ուտելիք խնդրում։ Փեսան. – Առ, փիսո ջան, կեր։ Կատուն ուտում է կոտլետը և անշարժացած ընկնում հատակին։ Փեսան՝ զոքանչին. – Դու սրա՜ն տես ։ Որոշել էիր ինձ թունավորե՞լ , – ու տուր թե կտաս զոքանչին։ <<Կերա՞ր >>, – մի աչքը բացելով՝ մտածում է կատուն։

***

Մի անգամ նոր հիվանդ են բերում հոգեբուժարան։ Հավաքվում են հնաբնակները, հարցուփորձ են անում նորեկին. – Անունդ ի՞նչ է։ – Նապոլեոն։ – Չզարմացրիր։ 3-րդ սենյակում Ալեքսանդր Մակեդոնացին է, 5-րդ-ում՝ Հիտլերը, նրա հարևանն էլ Օտտո Բիսմարկնէ։ Հանկարծ մեկն ասում է. – Նապոլեոն Բոնապարտը իմ սենեկակիցն է. դու խաբեբա ես։ Բոլորը հիասթափված սկսում են ցրվել… Նորեկը կանչում է. – Մի՛ գնացեք, դուք ինձ ճիշտ չհասկացաք. ես թխվա՛ծք Նապոլեոնն եմ։

***

Նավաբեկությունից հետո այնպես է ստացվում, որ կանայք ընկնում եմ մի կղզի, տղամարդիկ՝ ուրիշ՝ դրա դիմացի կղզին։ Տղամարդկանց կղզում. 20 տարեկաններ. <<Դե, շու՛տ արեք, լողանք կանանց մոտ…>>։ 30 տարեկաններ. <<Մի շտապեք, հիմա իրենք կգան >>։ 60 և ավելի տարեկաններ. <<Ինչու՞ եք իրար խառնվել. այստեղից էլ է ամեն ինչ հրաշալի երևում…>>։

***

Մեկը զանգում է գժանոց. – Կներեք 11 համարի սենյակն ազա՞տ է։ – Այո, – պատասխանում է բուժքույրը։ – Լավ, ուրեմն հաստատ փախել եմ։

***

Բուշը ճաշկերույթ է կազմակերպում ու հրավիրում բոլոր նախագահներին։ Տպավորություն թողնելու համար ամբողջ սպասքը ոսկուց է դնում։ Քոչարյանը տեսնում է, որ Պուտինը մի գդալ դրեց գրպանը, մտածում է՝ մեկն էլ ինքը վերցնի։ Ճարը գտնում է. ասում է.

– Ուշադրությու՛ն, ֆոկուս եմ անում։ Մի գդալ է վերցնում, գցում փողկապի մեջ ու ասում. – Դե գնացեք, Պուտինի գրպանից հանեք։

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 4042 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Հումոր-կատակ