Զգուշացեք աղջիկներ… Հիանալի հարաբերությունները կարող են ավարտվել` այդպես էլ չսկսած այնպիսի մանրուքների պատճառով, որոնք մենք համարում ենք սիրո ու հոգատարության դրսևորում, այնինչ տղաները խուսափում են դրանցից: Երբեմն տղաներն անհետանում են մեր կյանքից, ասես դեռ երեկ նրանք չէին, որ երազում էին հավետ մեր կողքին լինել: Իսկ մենք սկսում ենք գուշակություններ անել, թե այդ ինչու այդպես եղավ… Շատ հավանական է, որ թույլ են տրվելաղջիկներին բնորոշ մեկ կամ մի քանի սխալ, որոնք էլ կործանարար են սիրային հարաբերությունների դեպքում:

Սխալ N1: Մրցել տղամարդու հետ

Ցանկացած տղամարդ վստահ է, որ արժանի է հանդիպել լավագույն աղջկա հետ: Ամենախելացի, ամենագեղեցիկ, նորաձև, տնարար, սեքսուալ… Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Իհարկե իրականում հենց այդպես է, որ կա, սակայն մի փոքրիկ <բայց>-ով: Աղջիկը պետք է լավագույնը լինի աղջիկների մեջ, այլ ոչ թե մրցի ու առավելություն ունենա հենց տղամարդու հետ համեմատության մեջ: Ուստի պետք չէ գլուխ գովալ մասնագիտական հաջողություններով, հինգ անգամ շարունակ հաղթել նրան շախմատում, հաշվել ավելի արագ, ավելի լավ հումոր անել և այլն: Նա դա չի գնահատի: Դրա փոխարեն ասա նրան, թե որքան ես հպարտանում նրա հաջողություններով ու հաղթանակներով: Հակառակ դեպքում տղամարդը կմտածի, թե չի համապատասխանում քեզ, և քո կողքին մթագնում է նրա փառքը:

Սխալ N2: Համարել, որ ամեն ինչ որոշված է

Կարող ես որքան ուզում ես երկար որոշել, թե որտեղ ես անցկացնելու մեղրամիսը, ինչպիսին են լինելու ամուսնական մատանիները, քանի հարյուր հյուր ես հրավիրելու հարսանիքիդ: Միակ պայմանը` երազիր մտքում և ոչ բարձրաձայն: Այդ դու ես վստահ, որ ամեն ինչ որոշված է, իսկ տղամարդուն մտածելու ժամանակ է հարկավոր: Խուսափիր «Իսկ այդտեղ մանկական մահճակալը կլինի» կամ «Ծնողներիդ հետ չենք ապրի» նախադասություններից: Տղամարդը պատրաստ չէ նման շուտափույթ փոփոխությունների: Նրանք ատում են, երբ ինչ-որ մեկն իրենց փոխարեն որոշումներ է կայացնում կամ ստիպում է համաձայնել իրենց կարծիքի հետ: Մի թող ծնողներիդ սիրեցյալիդ հետ այնպես վարվել, ասես նա նրանց ապագա փեսան է:

Սխալ N3: Հիշել անցյալը

Տղամարդուն տհաճ է, երբ նրան ինչ-որ մեկի հետ համեմատում են: Հատկապես ցավոտ է, երբ հասկացնում ես, որ նախկիններդ ինչ-որ բանով նրանից լավն էին: Երբ սիրելիդ հարցնում է, թե նախկին ընկերներիցդ ով էր ամենալավը, մտածիր, նախքան պատասխանելը, որովհետև նա անկեղծ պատասխան չէ, որ ակնկալում է: Նա պարզապես գովասանքի կարիք ունի: Նաև մի փորձիր ներշնչել նրան, որ իր նախկին ընկերուհիները քեզնից վատն էին: Դժվար թե ուրիշի հաշվին բարձրանալը աշխատող տարբերակ է: Ավելի շուտ սիրելիդ կկարծի, որ նրան անհաջողակ ես համարում, որովհետև երբեք ճիշտ ընտրություն չէր կարողացել անել:

Սխալ N4: Անընդհատ հարցնել. <Սիրո՞ւմ ես ինձ>

Պարզ է, որ մեզ հաճելի է լսել նման արտահայտություններ: Տղամարդը, ընդհակառակը, կարող է որոշել, որ ա) հիշողության հետ խնդիրներ ունես, բ) չես վստահում նրա զգացմունքներին, գ) խոսելու ուրիշ թեմա չունես: Նման հարցով նրա հոգին կասկածով կլցնես: Մի օր նա կմտածի. <Եվ իրոք… Սիրում ե՞մ արդյոք ես նրան>: Նրա մտորումների արդյունքը կարող է սրտովդ չլինել…

Սխալ N5: Խաղալ հասարակության համար

Տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց «ցուցադրում են» շրջապատին, որպեսզի գլուխ գովան: Ու՞մ է հաճելի իրեն թանգարանային նմուշ զգալ, որի վրա գրված է <Ձեռք չտալ>: Իրենց էությամբ տղամարդիկ որսորդներ են, ոչ թե մրցանակ:

Սխալ N6: Ամեն ինչ նախապես պլանավորել

<Այսօր կգնանք այստեղ, վաղը կգնանք այնտեղ>… Ոչ մի տղամարդու դուր չի գալիս, երբ ղեկավարում են իր կյանքը և անսպասելիության ոչ մի հնարավորություն չեն թողնում: Նրանք չեն սիրում ամեն քայլ պլանավորել ու շարժվել պլանավորված գրաֆիկով, եթե խոսքը վերաբերում է հարաբերություններին:

Սխալ N7: Թելադրել ինչ անել

Չփորձես անգամ նրան հետ սովորեցնել վատ սովորություններից: Հասուն մարդու վերափոխումն անշնորհակալ գործ է: Դրա վրա կարող ես շատ ջանք ու եռանդ թափել, սակայն այդպես էլ ոչ մի արդյունքի չհասնել: <Ինձ հաճելի կլիներ, եթե դու չանեիր…>-ը ավելի լավ է հնչում, քան <Հենց հիմա դադարեցրու>-ն:

Սխալ N8: Կառավարել ամեն քայլը

<Որտե՞ղ ես, սիրելի՛ս>, <Հինգ րոպե առաջ զանգում էի, չէիր պատասխանում, ի՞նչ է պատահել>, <Կարոտում էի՞ր ինձ>… Գուցե նա կարոտում է, բայց դժվար թե դրա մասին բարձրաձայնի կամ կիսվի իր զգացումներով: Իսկ եթե շարունակես հինգ րոպեն մեկ զանգահարել նրան, նա ոչ թե կդադարի կարոտել, այլ կսկսի գաղտնի ատել քեզ: Իսկ հետո էլ կանջատի հեռախոսը, որպեսզի հանգիստ մնա:

Սխալ N9: Եսասիրություն ցուցաբերել խանութներում

<Տե՛ս ինչ գեղեցիկ զգեստ է (պայուսակ, վերնաշապիկ, կիսաշրջազգեստ): Ինձ սազում է, չէ՞: Ասես իմ համար կարված լինի>: Գուցե և այդպես է, սակայն ստացվում է, որ ձեր հարաբերությունների կենտրոնում միայն դու և փողն եք: Մտածիր, թե քանի անգամ ես ասել` <Սիրելի՛ս, սա քեզ շատ կսազեր>:

Սխալ N10: Չափազանց հաճախ ասել «մենք»

<Մենք> դերանունը շատ սազում է մորն ու նորածին երեխային. պորտալարն արդեն կտրված է, սակայն կապվածությունը դեռ զգացվում է, քանի որ մանուկն ամբողջովին կախված է մայրիկից: Տղամարդը, ի տարբերություն նորածնի, սարսափելի վախենում է կորցնել իր համար ամենակարևորը` անկախությունը: Այդ պատճառով քո <մենք արդեն որոշել ենք>, <մենք կարծում ենք, որ…> արտահայտությունները կարող են նրան հունից հանել:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1904 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: