• Կան մարդիկ, որոնց հետ հերոսներից ամենամեծն անգամ չէր հանդգնի լռել ու կան հոգիներ, որոնք թաքցնելու ոչինչ չունեն, այնինչ դողդոջում են, թե այլ հոգիներ իրենց կհայտնաբերեն:
  • Մենք  դեռ իրար չենք ճանաչում.մինչև հիմա չենք համարձակվել իրար հետ լռել:
  • Պետք է զգույշ լինել, մեր հոգին երբեք առանց պատճառի չի խռովվում:
  • Սակայն այս խռովքը, որ պարզորոշ նկատում ենք միայն սովորական արահետներում, հայտնվում է նաև այն ժամանակ, երբ չենք էլ կասկածում, քանի որ բարձունքներում բացվող յուրաքանչյուր ծաղիկ ի վերջո ընկնում է հովտի գիրկը:
  • Հոգին երբեք չի մոռանա, որ մյուս հոգին պայծառ է:
  • Իրականում դժվար է սրտում ատելություն, նախանձ կամ դավաճանություն սնել, այնքան որ ամենատարբեր հոգիները անընդհատ մեր էության շուրջբոլորը զգոն վիճակում են:
  • Հենց որ արտահայտում ենք ինչ-որ բան, այն զարմանալիորեն նվազեցնում ենք:
  • Մեզ թվում է, խորասուզվել ենք խորխորատների հատակը ու երբ մակերես ենք բարձրանում. ջրի կաթիլը, որ փայլում է մեր դալուկ մատներին, այլևս նման չէ այն ծովին, որտեղից դուրս է եկել: Մտածում ենք, թե հայտնաբերել ենք հրաշալի գանձերից միայն մեկ կաթիլ, ու երբ օրվա լույսի տակ ենք նայում, տեսնում ենք, որ մեզ հետ բերել ենք կեղծ քարեր ու ապակու կտորտանքներ, իսկ գանձն անփոփոխ շողում է մթության մեջ:
  •  Մենք հասնում ենք այն վիճակին, որ տենչում ենք տվայտանք ձեռք բերել այն հույսով, որ ի վերջո այստեղ ենք գտնելու իրականությունը ու զգալու ենք ճշմարտության սուր ծայրերն ու անկյունները:
  • Մենք չենք կարող արգելել մեզ ներողամիտ գտնվել:
  • Պետք է համբերությամբ սպասել, որ գերագույն գիտակցությունը քիչ-քիչ կազմավորվի:
  • Մարդը բացատրությունների հարցում ընչաքաղց է:
  • Եղեք մեծ, իմաստուն և ճարտասան, կամրջի անկյունում ձեռքը պարզած մուրացիկի հոգին նախանձախնդիր չի լինի, բայց ձեր հոգին գուցե նախանձի նրա լռությանը:
  • Այն, ինչ կարող ենք ասել, իրենից ոչինչ չի ներկայացնում:
  • Հոգին ավելի բարձր է քան կարեղ ենք իմանալ նրա մասին և ավելի խելամիտ, քան նրա ստեղծագործություններից որևէ մեկը:
  • Մենք ուղեկցվում ենք անցյալից ու ապագայից: Իսկ ներկան, որ մեր գոյությունն է,ընկնում է ծովի հատակը, ինչպես այն փոքրիկ կղզին, որ որին անդուլ մաշում են երկու անհաշտ օվկիանոսները:
  • Ճակատագիր ենք անվանում մեզ սահմանափակող ամեն բան:
  • Եթե կոպիտ ենք ու բարբարոս, ճակատագիրն էլ կոպիտ ու բարբարոս տեսք է ստանում:
  • Մեր պարտքն է ավելացնել Երկրի գիտակցությունը:
  • Տանջել եմ, որովհետև գտնվում եմ մի աշխարհում, ուր ամեն ինչ անտեսանելի թելերից է կախված, մի աշխարհում, ուր ոչ ոք մենակ չէ, իսկ բարության կամ սիրո ամենաքաղցր շարժումը հաճախ  մեր կողքին գտնվող այնքան անմեղությունների է վիրավորում:
  • Հավանաբար դեռ չգիտենք` որն է սիրել բառի իսկական իմաստը: ՄԵր մեջ կյանքեր կան, որոնց սիրում ենք առանց իմանալու: Այսպես, սիրել չի նշանակում միայն խղճալ, ներքուստ զոհաբերել իրեն, ցանկանալ օգել ու երջանկացնել, դա հազար անգամ ավելի խորն է, որին ամենաքաղցր , ամենախոր մարդկային բառերը չեն կարող հասնել: Թվում է, դա երբեմն անցողիկ հիշողություն է: Այսպես, սիրել նշանակում է սիրել հոգու համաձայն, և չկա հոգի, որ չպատասխանի այդ սիրուն: Քանզի դարեր շարունակ մարդկային հոգին քաղցած հյուրընկալ է, կարիք չկա 2 անգամ հրավիրել նրան հարսանյաց հանդեսի:
  • Այն հոգին, որ նայել է ձեր հոգուն, ատելությամբ չի լցվի ձեր նկատմամբ: Նույնիսկ ներելու անհրաժեշտություն չի ունենա, ոչինչ չի կարեղ բաժանել նրանց, ովքեր մեկ վայրկյան միասին բարի են եղել:
  • Մենք իրականում այն օրն ենք ծնվում, երբ առաջին անգամ ենք խորությամբ զգում, թե ինչ-որ լուրջ ու անսպասելի բան կա կյանքում

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1189 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: