Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին իր կյանքի ճակատագրական քայլն արել է բավական ուշ` 31 տարեկանում: Եվ այն էլ այնքան անսպասելի ու արագ է տեղի է ունեցել, որ ակամայից հավատում ես սիրուն` առաջին հայացքից: Մեծ ծովանկարչին ճանաչողներից շատերն էին մնացել զարմացած: Ինքն Այվազովսկին խոստովանում է ` <<Ես ամուսնացա, քանզի սիրահարվեցի` ինչպես երբեք>>: Պետերբուրգի ազնվական ընտանիքի մի այրի Այվազովսկուն առաջարկում է նկարչություն դասավանդել իր երկու աղջիկներին, որոնք արդեն հասել էին ամուսնության տարիքի, նրանց մայրը դեմ չէր Այվազովսկու թեկնածությանը: Այդ նպատակով հաճախ երաժշտական եւ նկարչական երեկոներ էր կազմակերպում, որին մասնակցում էր նաեւ աղջիկների անգելերենի եւ երաժշտության դաստիարակչուհին` շոտլանդուհի լութերադավան մի օրիորդ: Պատկերացնում եք` ինչքան մեծ էր բոլորի զարմանքը, երբ Այվազովսկին հանկարծ առաջարկություն արեց ոչ թե ազնվական օրիորդներից մեկին, այլ դաստիարակչուհի Ջուլիա Գրեւսին: Շուտով նրանք մեկնում են Ղրիմ: Ամուսնությունը կատարվում է Ղրիմի հայոց եկեղեցում` հայկական ազգային սովորույթներին համաձայն: Պսակադրությունն իսկապես բանաստեղծական էր. եկեղեցուց նորապսակ հարսին տուն էր տանում ծաղիկներով զարդարված կառքը: Սակայն ճանապարհին անտառից դուրս են գալիս լեռնեցիները եւ կանգնացնում հարսանեկան թափորը: Ավազակախմբի առաջնորդը մոտենում է կառքին, իջնում ձիուց, բացում կառքի դռնակը, հանդիսավորությամբ գլուխ տալիս եւ շնորհավորում նորապսակներին:Այնուհետեւ հարսի ծնկներին է դնում մի թաշկինակ, երկուսին էլ մաղթում երջանկություն եւ իր թիկնապահ հեծյալների հետ անհետանում: Դա լեգենդար Շամիլն էր, կովկասյան լեռների արծիվը: Շամիլի ասպետական արարքը հետագայում ոգեշնչեց Այվազովսկուն նկարել Անդրկովկասի լեռնային բնապատկերների մի շարք: Ջուլիա Գրեւսի հետ ամուսնությունը անսահման երջանկացնում է Այվազովսկուն: Սիրահարված նկարիչը իր ընկերոջը գրում է.<<Շտապում եմ պատմել քեզ իմ երջանկության մասին: Ես այնքան երջանիկ եմ, որ երբեք չէի կարող պատկերացնել նույնիսկ դրա կեսը>>: Այվազովսկին աշխատում էր ոգեւորված, կլանված, առավել եռանդով, մի խոսքով` ինչպես երբեւէ: Կյանքի վերջում նա խոստովանեց` <<Իմ լավագույն կտավները ծնվել են ամուսնությունից հետո…>>:Ահա դրանցից, մեր կարծիքով, լավագույնը`<<9-րդ ալիքը>>:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 956 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: