Հին Անգլիայում հարսնացուին ընտրում էին` հաշվի առնելով նրա մրգերի նախընտրությունները: Նրա առաջ դնում էին մրգերով լի սկուտեղ, որից հետո ուշադիր հետեւում, թե որ պտուղներն է ընտրում իրենց ապագա հարսնացուն:

Եթե աղջիկը ընտրում է
խնձոր, 
ուրեմն նա էլ ամուր է իր նախընտրած պտուղի պես: Նա ռոմանտիկ չէ, սակայն վստահելի է եւ խելամիտ: 
տանձ,
Ապա նա էլ գայթակղիչ է հյութեղ և հասուն մրգի նման: Նա ցանկանում է, որ իրեն ձեռքերի վրա պահեն, վերաբերվեն ինչպես թանկարժեք խաղալիքի: Նա փխրուն էակ է եւ հաճախ է վիրավորվում: 
բանան,
ապա դա լավ տպավորություն էր թողնում տղամարդկանց վրա: Հարսնացուի այս ընտրությունը նշանակում էր, որ նա ունի բարձր կանացի արժանապատվություն եւ հիվանդագին է ընդունում իր հասցեին հնչող ամեն տեսակի քննադատություն, այսինքն իրենց ընտրած պտուղի նման. կեղեւի տակ փխրուն "ներքին" է:
 նարինջ,
ապա նա առեղծվածային եւ ներփակված էակ է: Եւ տղամարդկանց համար շատ դժվար կլինի թափանցել նրա հոգու խորքը: Նա համեստ է եւ արհամարում է ցինիկ տղամարդկանց: Սակայն եթե որեւէ մեկին հաջողվի գերել նրա հոգին, ապա կբացահայտի, որ նա քաղաքակիրթ, բարի եւ կատակասեր անձնավորություն է: Ի դեպ, նա շատ չի վստահում մարդկանց, եւ դա իսկ նրան դարձնում է ավելի հետաքրքիր, քանզի տղամարդը անընդատ տառապում է նրան բացահայտելու մոլուցքով: 
խաղող,
ապա նա աչքի է ընկնում թեթեւ բնավորությամբ, նրա համար անձնական հաճույքը առաջնային է: Հեշտությամբ կդավաճանի: Միայնությունը նրան վախեցնում է: 
ելակ,
ապա դա խորհրդանշում է, որ նա հարմարավետության, ցոփ ու շվայտ կյանքի է սովոր: Օժտված է ինքնատիպ խնամքով, որով էլ շատ երկրպագուների դարձնում է իր կամակատարները: 

 


		
		

 



Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2861 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: