Երազանք, բաղձալի ապագայի երևակայական պատկեր, որտեղ իրենց արտահայտությունն են գտնում մարդու ցանկությունները։ Առաջացնում է մտածածը իրականացնելու բուռն ցանկություն։ Երազանքը բաղձալի ապագայի և այն իրականություն դարձնելու զգացությունն է, հաճախ՝ ստեղծագործական գործունեության ազդակ։ Օրինակ, Ի․ Աբովյանը երազում էր ռուս և հայ ժողովուրդների հավերժական բարեկամությունը, աշխատում այն դարձնել իրականություն։ Կ․ Ցիոլկովսկին երազում էր տիեզերական հրթիռներ ստեղծել՝ այդ նպատակին հասնելու համար ուսումնասիրելով հրթիռային տեխնիկայի սկզբունքները։ Նրանց չհաջողվեց լրիվ իրագործել իրենց երազանքները, սակայն դրանք յուրահատուկ պատգամ դարձան հետագա սերունդների համար։ Երազանքը իր ազդեցությունն է թողնում անձի ձևավորման վրա։

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1028 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Օրվա նկար