Աղջկա հետ ծանոթանալու օրվանից արդեն երկար ժամանակ է անցել, և ձեր հարաբերություններն ավելի են մտերմանում: Արդեն պատրաստ եք ձեր կյանքի մասին շատ բան պատմել ձեր ընտրյալին: Բայց սպասեք: Դուք իհարկե գիտեք, որ արդարությունն ու ճշմարտությունն անհրաժեշտ են հարաբերությունների ձևավորման համար: Դա անժխտելի փաստ է: Սակայն կան բաներ, որոնց մասին ձեր ընկերուհին չպետք է իմանա: Դրանով մենք ձեզ ստախոսելու կոչ չենք անում: Պարզապես ցանկալի է, որ ձեր հետաքրքիր կյանքի որոշ դրվագների մասին չխոսեք: Ահա մի քանի դրվագ ձեր կյանքից, որոնք պարտադիր չէ, որ նա իմանա:
1. Ձեր ընտանիքը տանել չի կարողանում ձեր ընկերուհուն: Իրավիճակն իրոք որ լուրջ է: Այնուհանդերձ, դուք չէ որ նրա հետ արդեն համատեղ կյանքի նախագծեր եք կազմում: Եթե դուք նրան տեղեկացնեք ընտանիքի մասին, միևնույն է, ոչինչ չի փոխվի: Փորձեք ձեր ընտանիքի անդամներին բացատրել, որ այդ աղջիկը ձեզ համար թանկ է, և նրան ցավ պատճառելով` իրենց որդուն են ցավ պատճառում: Գուցե շուտով ձեր ծնողները վերանայեն իրենց տեսակետները:
2. Դուք ձեր ուժերին չեք վստահում. նախանձում եք ձեր ընկերոջը, որ նրա ավտոմեքենան լավն է ձեր ավտոմեքենայից, կամ ձեր ընկերուհին ավելի շատ է վաստակում: Նման զգացողությունը բոլորին է հատուկ, պարզապես շատերն իրենց անվստահությունը թաքցնում են շրջապատից: Կանայք սիրում են ինքնավստահ տղամարդկանց: Եվ եթե ձեր ուժերին չվստահելով` դուք նաև խանդոտ եք… Ձեր փորձերը կարող են ապարդյուն անցնել, եթե կանանց ցույց տաք ձեր թուլությունները:
3. Ձեր ընկերուհին երբեք չպետք է իմանա , որ դուք սիրախաղ եք սկսել մեկ ուրիշի հետ: Եթե դուք հաջողակ եք կանանց հարցում, ապա հնարավոր է, որ այդ մասին նա տեղյակ լինի: Սակայն կարիք չկա նրան պատմել մանրամսները: Աղջիկը պետք է վստահ լինի, որ նրանից բացի դուք ոչ ոք չունեք:
4. Դուք համարձակ չեք: Նման խառնվածքի տեր մարդիկ շատ կան, և դա բնական է: Սակայն դուք վախենում եք սարդից, փորձում եք ամեն կերպ խուսափել կռիվներից` փախուստը համարելով փրկություն: Սարսափազդու ֆիլմերը ձեզ իրոք վախեցնում են: Պետք է ձեզ հիասթափեցնենք. կանայք նախընտրում են ուժեղ տղամարդկանց: Բնական է շփման ընթացքում, որոշ փաստեր թաքցնել ձեզ չի հաջողվի, սակայն հարաբերությունների սկզբում, աղջկան մի ասեք, որ շատ եք վախենում միջատներից:
5. Դուք նրան համեմատում եք նախկին ընկերուհու հետ: Բնական է, շատերն են դա անում, գուցե նա էլ է ձեզ համեմատում: Սակայն մանրամասն պատմել ձեր նախկին հարաբերությունների մասին, ավելին, ասել, որ ձեր նախկին ընկերուհին այդ հարցին այսպես էր վերաբերվում, մահացու վիրավորանք է: Մի՞թե ձեզ ավելորդ խնդիրներ են հարկավոր: Ոչ մի աղջիկ չի ցանկանա մյուսից վատը լինել:
6. Դուք շատ եք հաղորդակցվում ձեր մոր հետ: Պարզ է, դուք սիրում եք ձեր մորը, սակայն ձեր ընկերուհուն կարող եք վանել, եթե դուք օրական մի քանի անգամ զանգահարեք ձեր մորը և ցանկացած հարցի վերաբերյալ նրա կարծիքը հարցնեք: Ոչ մի կին չի սիրում նման մրցակցությունը: Չէ որ դուք չեք ցանկանում, որ ձեզ ասեն` մայրիկի բալիկ:
7. Դուք ունեք նախասիրություններ, ասենք, փոքր զինվորներ եք հավաքում, կամ ճապոնակն ռոբտներ, կամ էլ հիանում եք նման փոքրիկ բաներով: Սակայն դուք պետք է գիտակցեք, որ դժվար թե նա գնահատի ձեր այդ հիմար հետաքրքրությունն ու հոբբին: Ձեր նախասիրությամբ զբաղվեք, երբ մենակ կլինեք:
8. Ձեզ դուր չեն գալիս նրա ընկերուհիները: Դե ինչ, ինչպես ասում են, իրավունք ունեք: Ավելի վատ կլիներ, եթե նրանք ձեզ դուր գային: Բայց մտածեք, ընկերուհիների հետ նա ծանոթացել է ձեզնից առաջ, այդ պատճառով “Ես կամ նրանք” ընտրության հարց դնելու կարիք չկա: Ձեզ նրանք դուր չեն գալիս, լավ: Սակայն պարտադիր չէ նրան այդ մասին ասել: Գուցե նրան էլ ձեր ընկերները դուր չեն գալիս:
9. Կյանքի ընթացքում այնպիսի արարքներ եք արել, որոնցով չեք հպարտանում: Այդ մասին կարող է ձեր ընկերուհին չիմանալ: Կարծում եք նրա համար հետաքրքի՞ր է, թե ինչպես եք խաբել ձեր նախկին ընկերուհիներին: Ինչ երաշխիք կա, որ նրա հետ էլ այդպես չեք վարվի: Ի վերջո, չէ՞ որ նա կսկսի այդ մասին մտածել:
10. Մի վատաբանեք նրա ընկերներին` փորձելով նրա աչքին բարձրանալ, դրանով իսկ դուք բոլորովին այլ արդյունքի կհասնեք:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 706 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: