Արդեն երկու օր է ինչ անընդմեջ ձյուն է գալիս: Շատերը տխուր են, որովհետև ձյունն իր հետ բերել է անհարմարություններ, սառնություն: Իսկ ոմանք էլ` իմ նման ուրախ են: Ախր ոնց չուրախանալ Ձյան սպիտակ գեղեցկությամբ: Նայելով շուրջս ակամաից հիշում եմ այս տողերը.

Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրգնգաց,
Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ
Պոկված կապույտ հեքիաթներից
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:

Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն ե երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ, ա՜խ, շուտով կդադարի,
Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում:

Ձյուն, սպիտակ ձյուն, մեղքերիս մեր թողություն,
Սպիտակ ձյուն, իմ ճերմակ քնքշություն,
Սպիտակ ձյուն, իմ ճերմակ մանկություն:

Արծաթե թիթեռնիկներ
Պոկված կապույտ հեքիաթներից
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1230 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: