17 -րդ դարում Հոլանդիան Եվրոպայի ամենահարուստ երկրներից էր:Քիչ թե շատ ունևոր ամեն մի հոլանդացի իր բնակարանի ամենալավ զարդարանքը նկարն էր համարում:Այդ բոլոր նկարիչների մեջ իր արվեստով հատկապես առանձնանում էր Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյնը: :Ռեմբրանդը ծնվել է Հոլնդիայի Լեյդեն քաղաքում ջրաղացպանի ընտանիքում :Նա կարողացավ գեղանկարչական միջոցներով բացահայտել մարդու ներաշխարհը,նրա հոգեկան բարդ ապրումները:«Գիշերային պահակազորը» նկարելու ժամանակ մահացավ Ռեմբրանդի սիրելի կինը՝Սասկիան :Մահացածի բարեկամները հետապնդում էին Ռեմբրանդին իր ժառանգության համար, որ թողել էր նրան կինը իր օժիտից: Նա սիրում էր այցելել ծովափնյա պանդոկներ ,որտեղ զվարճանում էին նավաստիները, թափառական դերասանները, գրողները և այլն:Նրա ամենամեծ գլւխգործոցն եղել է «Անառակ որդու վերադարձը»,որ նա նկարել է իր կյանքի վերջին տարում ,երբ շատ ծեր էր, աղքատ, մահացու հիվանդ և ապրում էր ցրտի ու սովի պայմաններում:Նկարի թեման հայտնի ավետարանական առակն է, որտեղ ներկայացվում է թե ինչպես երկար թափառումներից հետո անառակ որդին , ոչնչի չհասած վերադառնում է իր ծեր հոր մոտ:Շատ ավելի վաղ մինչ Ռեմբրանդը ,Վերածննդի հումանիստները իրենց գործերում հոր և անհնազանդ որդու հաշտեցման տեսակները ներկայացնում էին որպես գեղեցիկ և հետաքրքիր տեսարան:Բայց Ռեմբրանդը ընտրեց այլ մոտեցում:Նկարիչն այնքան էր սուզվել առակի մեջ ,որ կառծես կատարվածի վկան էր և իրեն իրավունք էր վերապահում ասել այն ,ինչը առակում ասված չէր:Տան առջևի հրապարակում մարդիկ եին հավաքված :Անառակ որդին ,կալանավորի պես սափրված գլխով ցնցոտիներով ,մուրացկանի նման ծնկաչոք թաքցնում էր ծերունու կրծքին իր դեմքը:Իսկ հայրը խոնառհվելով թափառաշրջիկի վրա քնքշորեն իրեն էր սեղմում որդուն:Այդ պահ հոգեբանական առումով հավասարազոր էր հավերժության:Թվում էր տառապանքը նրանց այնքան էր կարոտել ,որ հանդիպման ուրախությունը թեթևություն չբերեց:Հոր ճակատը կարծես լույս էր արձակում , և դա նկարի ամենալուսավոր մասն է: Ռեմբրանդը երկար ժամանակ փնտրում էր անառակ որդու կերպարը:Նկարում նա գրեթե միակ կերպարն է , որն ամբողջովին մերժված է հանդիսականի կողմից:Պատանին երկար ճամբորդել էր և շատ էր տառապել:Հազիվ հասնելով հայրական տան շեմքին՝ նա ուժասպառ ծնկի է իջնում :Անսահման ուրախության զգացումը պատել էր հորը, սակայն նա նույնիսկ չի գրկում վերադարձած որդուն, քանզի ուժասպառ էր,և ձեռքերը այլևս ի վիճակի չէին գրկելու որդուն:Նա միայն շոշափում էր՝ դրանով ներելով և պաշտպանելով որդուն:Որոշ արվեստագետներ նկարի գլխավոր հերոս համարում են հորը, իսկ անառակ որդին միայն առիթ է,որպեսզի հայրը կարողանա արտահայտել իր մեծահոգությունը:Արվեստագետ Մ.Ալպատովը գտնում է, որ նկարը կարող է կոչվել նաև «Հայրը ,որը ներում է անառակ որդուն»:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3110 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: