Համակարգիչն հիմնականում ուշ է անջատվում Windows 7 օպերացիոն համակարգում,քանի որ այն ավելի շատ ժամանակ է խլում ծրագրերը փակելու և համակարգիչը անջատելու համար: Սակայն այս խնդիրը ունի իր լուծումը.

1. Բացում ենք ծրագիրը «regedit»-ով աշխատելու համար՝ դրա համար սեղմում ենք WIN+R, այնուհետև որոնման դաշտում գրում ենք regedit և սեղմում OK.

2. Բացում ենք HKEY_LOCAL_MACHINE \ SYSTEM \ CurrentControlSet \ Control թղթապանակները: Մեզ անհրաժեշտ է WaitToKillServiceTimeout բանալին.

3. Բանալու նշանակությունը ավտոմատ դրված է 12000 միլիվայրկյան` այսինքն 12 վայրկյան: Այն փոխում ենք 4000-ի` 4 վայրկյանը <ոսկե միջին>-ն է ծրագրերը փակելու համար, սակայն ցանկության դեպքում կարելի է այլ արժեքներ դնել:

4. Համակարգիչը վերաբեռնավորելուց հետո փոփոխությունները կակտիվանան:

 

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 201 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: