1. Ստեղծիր անվտանգ գաղտնաբառ

Անվտանգության առաջին կանոնը ապահով գաղտնաբառ օգտագործելն է: Սա նշանակում է, որ գաղտնաբառը չպետք է լինի բառարանային բառ, ծննդյան ամսաթիվ, հատուկ անուն և առհասարակ «գաղտնաբառ» բառը: Եթե դուք օգտագործում եք նման «հեշտ հիշելու և հեշտ կոտրելու համար» գաղտնաբառ, ապա անմիջապես այցելեք ձեր Facebook հաշվի կարգավորումների (setting) էջ և փոխեք գաղտաբառը:

Ընդհանրապես, գաղտանաբառը նախընտրելի է, որ կազմված լինի առնվազն 8 պատահական նիշերից՝ պարունակող մեծատառ և փոքրատառ տառեր, թվանշաններ, կետադրության նշաններ և այլ սիմվոլներ: «Եթե վախենում եք, որ կմոռանաք այն, ուրեմն ճիշտ ուղու վրա եք»,-ասում է Kaspersky Lab-ի բլոգի հեղինակ Բրայան Դոնոհյուն:

2. Ներգրավիր բջջային սարքդ

Հաջորդ քայլը Facebook հաշվի միացումն է Ձեր բջջային սարքին: Դա հնարավորություն կտա ձեզ SMS-ի տեսքով տեղեկանալ անծանոթ սարքերից ձեր Facebook էջ այցելողների մասին: Անհրաժեշտ է «կարգավորումներ»-ի «Բջջային» (Mobile) բաժնում ավելացնել Ձեր հեռախոսահամարը: Ավելի մանրամասն բջջային ծանուցումների մասին կներկայացնենք ստորև:

«Կարգավորումների» «Անվտանգություն» բաժնում անհրաժեշտ է ակտիվացնել «secure browsing»-ը: Սա թույլ կտա այցելել Facebook HTTPS անվտանգ պրոտոկոլով: HTTPS-ը կանխում է լրտեսությունը ոչ անվտանգ WiFi  կապի դեպքում:

 

3. Ակտիվացրու «Մուտք գործելու» ծանուցումները

Անվտանգությանը նպաստող հավելյալ ֆունկցիաներից է «մուտք գործելու» (Login Notifications) ծանուցումները: Երբ ձեր Facebook հաշիվ են մուտք գործում անծանոթ սարքից կամ համակարգչից, ձեր էլ.փոստին (տեքստային ֆորմատով) կամ հեռախոսահամարին (sms-ի տեսքով) ծանուցվում է այդ մասին: Ձեր բջջային համարին ծանուցում կստանաք միայն այն դեպքում, եթե միացրել եք ձեր բջջայինը սոցցանցի հաշվին (վերոհիշյալ կետ):

Բացի դրանից, կա անվտանգության կոդ ստանալու հնարավորություն (Login Approvals), որը կարող եք օգտագործել, երբ մուտք եք գործում Facebook անծանոթ՝ ոչ ձեր սեփական սարքից:

Օգտագործողները կարող են յուրաքանչյուր սարքի համար սահմանել անվանումներ (Recognized Devices): Օրինակ՝ տան համակարգիչ կամ աշխատավայր: Այս կերպ սոցցանցը կտարբերի ձեզ համար վստահելի սարքերը և կտեղեկացնի անծանոթ սարքերից մուտքերի մասին:

4. Անվտանգություն և գաղտնիություն

Բացի վերոհիշյալ անվտանգության կանոններից, դուք կարող եք սահմանել նաև գաղտնիության կանոններ՝ էլ ավելի անվտանգ դարձնելու ձեր Facebook-յան հաշիվը:  Եթե չեք ցանկանում, որ կիբերհանցագործները հափշտակեն ձեր լուսանկարները կամ առհասարակ, անծանոթները հետևեն ձեր գործունեությանը սոցցանցում՝ սկսած անձնական տվյալներից մինչև գրառումներ, ապա փոփոխեք ձեր գաղտնիության կարգավորումները:

Facebook-ն առաջարկում է գաղտնիության մի քանի տարբերակ:

Public (հանրային) – Եթե դուք ընտրել եք այս տարբերակը, ապա ձեր մասին ողջ տեղեկությունները, գրառումները, լուսանկարները բաց են բոլորի համար:

Friends (ընկերներ) – Գաղնիտության այս տարբերակը ցուցադրում է ձեր էջի գործունեությունը միայն ընկերներին: Բացի դրանից այստեղ դուք կարող եք ավելացնել հավելյալ կարգավորումներ:

“How you Connect” -ի միջոցով դուք կարող եք հասանելի կամ անհասանելի դարձնել ձեր էջի որոնումը ֆեյսբուքում ձեր անունով կամ էլ.փոստով: Բացի դրանից կարող եք որոշել, թե ո՞վ կարող է ձեզ «ընկերության» առաջարկ ուղարկել կամ նամակներ գրել:

Timeline and Tagging – Այստեղ Դուք կարող եք որոշել, թե ո՞վ կարող է տեսնել ձեր պատի գրառումները կամ նկարները, որոնցում ձեզ նշել են (your tagged photos) կամ թե ո՞վ կարող է գրառում անել ձեր պատին: Բացի դրանից, կարող եք ակտիվացնել «դիտել նշումները մինչ ձեր պատին հայտնվելը» կարգավորումը: Վերջինս հնարավորություն է տալիս հաստատել կամ մերժել ձեր ընկերների կողմից գրառումներում կամ լուսանկարներում կատարված նշումները (tags) մինչև ձեր պատին հայտնվելը:

Այստեղ դուք կարող եք կառավարել նաև «սև ցուցակը»՝արգելափակած օգտագործողներին, իրադարձույթունները, էջերը և այլն: Բացի դրանից կա հնարավորություն կառավարելու Faceook-ի հետ սինխրոնիզացվող ծրագրերը (Foursquare, Pinterest, Behace և այլք): Գաղտնիության կարգավորումներում կարող եք նաև սահմանափակել ձեր նախկինում կատարած հրապարակումների հասանելությունը:

Custom – Գաղտնիության այս տարբերակը հնարավորություն է տալիս հասանելի կամ անհասանելի դարձնել ձեր էջի գործունեությունը կոնկրոտ մարդկանց կամ խմբերի համար:

3. Facebook լուսանկարների և գրառումների գաղտնիություն

Facebook-ում կարող եք կարգավորել նաև յուրաքանչյուր ֆոտոալբոմի կամ լուսանկարի գաղտնիությունը: Անհրաժեշտ է ընտրել ցանկալի տարբերակը ֆոտոալբոմների կամ լուսանկարների «կարգավորումներ» բաժնում: Նույն կերպ կարելի է կառավարել ցանկացած գրառման գաղտնիությունը՝ հրապարակելիս և հետո:

Կատարելով այս բոլոր փոփոխությունները, կարող եք վստահ լինել, որ Ձեր Facebook հաշիվն անվտանգ է:

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 93 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Սոց. ցանցեր