Մոմիկն ապրել ու գործել է 13-րդ-14-րդ դարերում, Հայաստանում (Սյունյաց աշխարհում:Ենթադրվում է, որ նա իր գործունեությունն սկսել է Կիլիկիայում՝ 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելով և այդպես հայտնի դառնալով:Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Մի անգամ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը։» Իր որոշ աշխատանքների տակ նա դրել է «Մոմիկ վարդպետ» ստորագրությունը, որով էլ հայտնի է եղել։ Մահացել է 1333 թվականին Վայոց Ձոր Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում:Հայ միջնադարյան մշակույթում նշանակալի հետք է թողել ճարտարապետ, քանդակագործ եւ մանրանկարիչ Մոմիկը, որը ստեղծագործել է Վայոց ձորում, Օրբելյան իշխանական տան հովանու ներքո, 13-րդ դարի վերջին եւ 14-րդ դարի սկզբին:Միջնադարյան հայ մշակույթին մի փոքր անգամ ծանոթ մարդն անմիջապես կտարբերի Մոմիկի աշխատանքներն այդ շրջանում գործող մյուս բոլոր վարպետների աշխատանքներից խորքով, ընդունվածից տարբեր անսովոր լուծումներով. համարձակ, միաժամանակ նրբարվեստ ճարտարապետական կառույցներ, կենդանի, կյանքից վերցրած ֆիգուրներով պատկերաքանդակներ, նախագծողի միտքը հմտորեն լուսավոր գույներին համադրած անկրկնելի մանրանկարներ. Մոմիկն անշփոթելի է ուրիշների հետ` իր վառ անհատականությամբ: Իր որոշ աշխատանքների տակ նա դրել է «Մոմիկ վարդպետ» ստորագրությունը, որով էլ հայտնի է եղել: Միանգամից անդրադառնանք «վարդպետ» բառին` ցրելով տարակույսները Մոմիկի հոգեւորական լինելու վերաբերյալ. ըստ Կարո Ղաֆադարյանի, Մեծի տանն Կիլիկիո Գարեգին Առաջին կաթողիկոսի եւ այլոց` «վարդպետ» բառը «վարդապետ» բառից է ծագում, այն ժամանակ նշանակել է ճարտարապետ եւ քարգործ, շինարարական արձանագրությունների տակ այդպես են ստորագրել նաեւ այլ կառուցողներ: Իսկ «Մոմիկ սարկավագ» անունը, որով կոչում էր նրան ժողովուրդը, արդյունք է նրա, որ Մոմիկին մարդիկ համարում էին գրիչ, կարդացող, տիրացուի նման մի բան, որոնք բոլորը ժողովրդի աչքում սարկավագ էին: Մոմիկը եղել է աշխարհական, զավակներ ու թոռներ է ունեցել: Մոմիկի ծննդյան թվականը հայտնի չէ, այն հաշվում են նրա առաջին գործի` 1292 թվականի Ավետարանի մանրանկարներից ենթադրաբար հետ գալով 25 տարի: Մոմիկի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք 1283 թվականին, Գլաձորի համալսարանում կազմված մի ձեռագրում, ուր պահպանված միակ խորանի վրա գրված է. «ԶՄոմիկ նկարիչ խորանիս հիշեցեք աղաչեմ»: Նա Օրբելյան իշխանական տան նկարիչ- ճարտարապետն էր, եւ նրանց հանձնարարությամբ նախգծում եւ կառուցում էր եկեղեցիներ, ծաղկում Ավետարաններ: Ենթադրվում է, որ նա իր գործունեությունն սկսել է Կիլիկիայում` 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելով եւ այդպես հայտնի դառնալով: Այնուհետեւ իր ողջ կյանքն անցկացրել է Վայոց ձորում: Մեզ են հասել Մոմիկի ծաղկած 4 ձեռագիր Ավետարանները, որոնցից երեքը ստորագրված են, չորրորդն անստորագիր է եւ վերագրվում է նրան` ոճական ակնհայտ եւ ուրիշ ոչ մեկի մոտ չհանդիպող նմանություններից ելնելով.1292, 1302 (կամ` Ստեփանոս Օրբելյանի), 1283 (չստորագրված) թվականների Ավետարանները, 1283-84 թվականների հավաքածուն: Քանդակագործական աշխատանքներից ճշտորեն որոշված են, որ նրանն են 1308 թվականի խաչքարը Նորավանքում, Արենիի եկեղեցու Աստվածամոր եւ մանկան պատկերը (1321), Նորավանքի գավթի Աստվածամոր եւ Հայր Աստծո պատկերաքանդակները: Ճարտարապետական կառույցներից հայտնի են Նորավանքի եկեղեցու գավիթը, Արենիի եկեղեցին, Նորավանքում Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին, նրան են վերագրվում նաեւ Եղեգիսի Զորաց, Տաթեւի սբ. Գրիգոր եկեղեցիները : Կենսագրական հետաքրքրական տեղեկություն է պահպանվել 1331 թվականի հիշատակարանում, ուր Մոմիկը ասում է տեսողությունը կորցնելու եւ «զկնի սակաւ ամաց» Աստծո եւ իր հավատի շնորհիվ` «յուսովն որ առ Յիսուս» այն վերստանալու մասին: Տեսողությունը կորցնելուց եւ որոշ ժամանակ անց վերակնգնելուց հետո, սակայն, Մոմիկն այլեւս մանրանկարչությամբ չի զբաղվել:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3583 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: