Այս հարցը մտահոգում է թե տղամարդկանց, թե կանանց: Առհասարակ մազերի նորմալ աճ է համարվում ամսական 1-1.5սմ-ն: Որպես կանոն, տաք ամիսներին մազերն ավելի արագ են աճում, քան ձմռանը: Նախ եւ առաջ պետք է հիշել, որ սննդակարգը մեծապես անդրադառնում է մազերի որակի եւ նորմալ աճի վրա: Սնունդը պետք է լինի թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր եւ բազմազան, որպեսզի ձեր օրգանիզմը կարողանա ստանալ անհրաժեշտ վիտամինները: Մեծ քանակությամբ ալկոհոլը եւ ծխախոտը, ինչպես հայտնի է, վնասում են նաեւ մազերին:

Կարգավորված նյութափոխանակությունը խթանում է մազերի աճը: Այս ամենը պահպանելուց հետո, երկրորդ տեղում, մազերի խնամքն է: Ոմանց թվում է, թե մազերը չեն աճում, այնինչ, դրանք պարզապես կոտրատվում են թերսնուցման, վատ խնամքի, քիմիական ներկերի պատճառով: Ժողովրդական միջոցները նման դեպքերում ոչ միայն լավագույն ազդեցությունն են ունենում, այլեւ բավական էժան են: Հատկապես օգտակար են տարբեր եթերայուղերով, բուսական յուղերով պատրաստված դիմակները, որոնց արդյունքն, իհարկե, վայրկյանական չի նկատվում, բայց հետեւողական օգտագործման դեպքում հրաշալի սնուցում են մազարմատները:

Գլխի մազարմատները սնուցում, արյան շրջանառությունն ակտիվացնում են դարչինը, կոճապղպեղը (իմբիր), մանանեխը (գորչիցա), կարմիր պղպեղի թրմօղին (պերցովկա), կծու կարմիր պղպեղը, եւ այլն: Նշյալ բոլոր միջոցները պետք է խառնել մազերի համար պատրաստված դիմակներին: Այս բույսերով եւ համեմունքներով պատրաստված դիմակները մազերին, արմատներին քսելուց հետո պարտադիր պետք է գլուխը փաթաթել պոլիէթիլենե գլխարկով եւ պահել 20-60 րոպե (որքան կդիմանաք), այնուհետեւ լվանալ մազերը ոչ շատ տաք ջրով:

Շատերի համոզմամբ` մազերի աճին շատ լավ նպաստում է կարմիր կծու պղպեղով թրմօղին, որը կարող եք նաեւ ինքներդ պատրաստել: Դրա համար կարմիր կծու պղպեղի պատիճները կտրատում եք բուսական յուղի (կամ ձիթապտղի յուղի) կամ օղու մեջ, 2-3 շաբաթ պահում եք մութ տեղում: Պղպեղի թուրմը տարբեր ձեւերով կարելի է օգտագործել` կախված ձեր գլխամաշկի զգայունությունից: Այն կարելի է օգտագործել բուսական տարբեր յուղերի կամ մազերի բալզամի մեջ լցնելով (բոլորը` 1-ական ճ/գ չափով): Որոշ մարդիկ պղպեղը պարզապես խառնում են ջրի կամ կեֆիրի հետ եւ քսում մազարմատներին (1ճ/գ ջրին կամ կեֆիրին խառնում են 2ճ/գ թրմօղի): Այս դիմակի մասին տարբեր մարդիկ տարբեր կերպ են արտահայտվում: Մի մասն ասում է, որ երկար չի դիմանում կծու պղպեղի այրոցին, մյուս մասն ասում է, որ որեւէ այրոց չի զգում: Պետք չէ վախենալ այրոցից. դա նաեւ ազդանշան է, որն ակնարկում է արյան շրջանառության ակտիվացման մասին, ինչն էլ խթանում է մազարմատների սնուցումն եւ մազերի աճը: Իհարկե, մանանեխով, կծու պղպեղով պատրաստված դիմակները չպետք է չարաշահել. այն կարելի է կրկնել շաբաթը 1-2 անգամ, ոչ ավելի, այն էլ, հիմնականում, կեֆիրի եւ որեւէ բուսայուղի (եղինջի, կեչու տերեւների բուսայուղի, եւն) հետ միասին:

Մանանեխը կարմիր պղպեղի պես հրաշալի ազդեցություն է ունենում մազերի խնամքի եւ աճի վրա: 1ճ/գ մանանեխը (կամ դրա փոշին), 2 ձվի դեղնուցը եւ 250 մլ կեֆիրն իրար խառնեք, փոքր-ինչ` 1-2 ճ/գ բուսական յուղ ավելացրեք, եւ քսեք մազարմատներին եւ մազերի ծայրերին: Այս դիմակը խորհուրդ չի տրվում շաբաթը 1-2 անգամից ավելի կրկնել: Ավելիի դեպքում կարող եք վնասել, այրել գլխամաշկը, որի պատճառով թեփ կառաջանա:

Դարչինի փոշին ավելի քիչ է այրում գլխամաշկը, սակայն նույնպես դրական ազդեցություն է գործում` խթանելով մազերի աճը: Օրինակ, կարող եք անգույն հինան եւ դարչինի համեմունքն իրար խառնել եւ որպես դիմակ օգտագործել: Եթե ուզում եք փորձել կոճապղպեղով դիմակը, ապա պետք է նախապես իմանաք եւ հիշեք, որ չորացված-համեմունք կոճապղպեղը մի քանի անգամ ավելի շատ կարող է այրել մաշկը, քան բույսի` թարմ կոճապղպեղի քամած հյութը: Առհասարակ, դա վերաբերում է բոլոր կծու, չորացրած համեմունքներին. թարմ վիճակում այդ բույսերն այդքան կծու եւ այրող չեն, կարծես ջրով բացված լինեն: Հենց այդ պատճառով չոր կոճապղպեղի համեմունքը օգտագործելիս ավելի քիչ քանակությամբ պետք է վերցնել` 1/4-1/2 թեյի գդալի չափով: Այն պարտադիր պետք է խառնել բուսական որեւէ յուղի կամ կեֆիրի եւ ձվի դեղնուցի հետ:

Թարմ կոճապղպեղը եւս խթանում է մազերի աճը եւ սնուցում է մազարմատները: Պետք մաքրել թարմ կոճապղպեղի կեղեւը (ի դեպ, կոճապղպեղի բույսը վաճառվում է Երեւանի մի շարք մթերային խանութներում. այն շատ նման է գետնախնձորին), քամել բուսահյութը եւ քսել լվացված մազարմատներին` չորացնելով մազերը: Կարող եք նաեւ քսել մազարմատներին` գլուխը լվանալուց 20-30 րոպե առաջ: Կոճապղպեղը նաեւ կանխում է մազաթափությունը: Միայն թե զգուշացեք, որպեսզի բուսանյութը աչքերի մեջ չընկնի:

Ժողովրդական բժշկության մեջ մազերի խնամքի եւ աճի համար, մազաթափության դեմ հաճախ են օգտագործվում նաեւ խմորիչները (դրոժի): 1 ճ/գ խմորիչը խառնել կես թեյի բաժակ տաք ջրի կամ կեֆիրի հետ, ավելացնել 1ճ/գ բնական մեղր: Ստացված զանգվածը լավ խառնել, 20 րոպե թողնել, ապա քսել մազարմատներին: Մազերի աճը խթանում է նաեւ գլխամաշկի մերսումը, տաք եւ ոչ շատ սառը ջրով ցնցուղները, կոշտ խոզանակով մազերի սանրումը: Նշված դիմակներից ցանկացածը կարող եք քսել գլխին եւ ընթացքում մերսել մաշկը: Շատ լավ ազդեցություն է ունենում: Իհարկե, նաեւ կարող եք մազերի խնամքի ուղղությամբ մասնագիտացած պրոֆեսիոնալ կոսմետիկական տարբեր ընկերությունների դիմակներից գնել եւ քսել մազերին:

Ահա ևս մի քնի խորհուրդ՝

Թաց մազերը՝ մանավանդ ներկած և գանգրացրած, չի կարելի չորացնել արևի տակ, դրանից դրանք փշրվում ու թափվում են:

Ճարպոտ մազերի դեպքում գլխի մաշկը կարելի է տրորել հետևյալ լուծույթով. 10բաժին նարգիզի լուծույթ, 1 բաժին գերչակի յուղ: Մազարմատների ամրացման համար`20գ. նարգիզի արմատները և 10գ. ծաղիկները եփել 1լ. ջրում, ավելացնել 15գ. կաղնու մանրացրած կոն, ապա քամել և դրանով մազերը լվանալ:

Ճարպոտ մազեր ունեցողները կարող են լվանալուց հետո դրանք ողողել հետևյալ լուծույթով. 1թ.գ. քացախ, 1ճ.գ. երիցուկի թուրմ, 0.5լ. եղինջի թուրմ

Մազերը հաճելի փայլ կստանան, եթե լվանաք կեչու տերևներով:

Եթե մազերը սկսում են առատորեն թափվել, գլուխը թեփոտվում է ու քոր է գալիս, շաբաթը 3 անգամ մազերը լվացեք, հետևյալ խառնուրդով. Հավասար 4ճ. Գ. Կոթունի արմատը և ուռենու կեղևը լցրեք 1լ. եռացրած ջրի մեջ, թողեք 30 րոպե:

Մազերի արմատները ամրացնելու համար կարելի է օգտագործել բույսերից պատրաստված թուրմ: Եղինջի, հազարատերևի տերևներից, կռատուկի արմատներից թուրմ պատրաստելու համար 1 բաժակ եռացրած ջրին անհարժեշտ է ավելացնել 1 ճ.գ. խառնուրդ:

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 76 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: