1. Ambrosius Bosschaert the Elder. «նատյուրմորտ ծաղիկներից» ( 1614 թ.) կտավում  կտրված ծաղիկները խորհրդանշում են կյանքի կարճատևությունն ու գեղեցկության  անցողիկությունը, որը ժամանակի ընթացքում դատապարտված է ոչնչացման, իսկ Ճպուռը՝ որը միջնադարում համարվել է ճանճի տարատեսակ, արտահայտում է բացասական իմաստ և մարմնավորում է դևին: Թիթեռը՝ բոժոժից ազատվելու իր ընդունակության շնորհիվ, համարվել է փրկության  և վերածննդի խորհրդանիշ և, որպես  հակադրություն ճպուռի, արտահայտում է չարի և բարու  հավերժական պայքար:

2. «Մոնա Լիզան» երկու տարբերակներով: Մերկ տարբերակը կոչվում է «Մոննա Վաննա» այն պատկերել է Լեոնարդո դա Վինչի աշակերտը՝ Սալաին: Շատ արվեստագետներ կարծում են, որ նա է եղել Դա Վինչիի նկարների մոդելը: Օրինակ՝ «Հովհաննես մկրտիչը», «Բաքոս»: Կա վարկած, որ Մոնա Լիզայի համար որպես կերպար ծառայել է  հենց նույն Սալաին:

Դա Վինչիի աշակերտը՝ Սալաի:

3. Հունգարացի նկարիչ Տիվադար Կոստկա Չոնտվարիի: Շատ քննադատներ նրա աշխատանքների արժեքավոր լինելը կասկածանքի տակ էին առնում, իսկ նրա հայրենիքում նկարչին  խելագար էին համարում: Ի վերջո, նա իսկապես խելագարվեց և, մերժված ու ծաղրված, մեռավ աղքատության ու միայնության մեջ:

Նկարչի ազգականները որոշեցին նկարը հանձնել որպես թղթի թափոն, իսկ փողը բաժանել իրար մեջ: Նկարը պատահաբար տեսավ  երիտասարդ ճարտարապետ Գեդեոն Գերլոցին: Վճարեց հնավաճառից ավելի շատ ու այսպես փրկեց նկարը և ահա  բոլորովին վերջերս թանգարանի աշխատակիցներից մեկի «խելքին փչեց» նկարի կենտրոնում հայելի դնել այն ինչ բացահայտեց նա՝ ապշեցուցիչ էր:

Կտավում երկու պատկեր կա. Աստված՝ դրախտային բնապատկերի ֆոնին, և սատանա, որի հետևում մոլեգնում են սև ալիքները:

նկարի հիմքում ընկած է մարդկային բնության դուալիստիկ կերպարանքի գաղափարը: Յուրաքանչյուր մարդու մեջ և՛ Աստված կա , և՛ սատանա:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 274 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: