Անրի Մատիսի «Նավակը» Նյու Յորքի (1961 թ.) ցուցահանդեսում  46 օր գլխիվայր է կախված եղել:

Էդգար Դեգան այնքան էր տարված բալետի պարուհիներով, որ նրանց մասնակցությամբ ստեղծեց 1500 աշխատանք:
Օգյուստ Ռոդենի «Բրոնզե դար»  քանդակն այնքան իրական էր, որ մարկանց թվում էր, թե քանդակի ներսում մարդ  կա:
Ժորժ Բրակը առաջին նկարիչն էր, որի նկարները կենդանության  օրոք ցուցադրվեցին Լուվրում:
Կլոդ Մոնեն վիճակախաղում շահեց 100.000 ֆրանկ, ինչը նրան թույլ տվեց թողնել աշխատանքն ու զբաղվել գեղանկարչությամբ:
Վերմերը երբեք չի նկարել երեխաների, թեև ուներ 11 երեխա:
Պոլ Գոգենը «Պանամայի ջրացք» ում բանվոր է եղել:
Պոլ Սեզանը հարուստ վաճառականի ու նրա երիտասարդ սիրուհու ապօրենի զավակ էր:
Պիկասոյի լրիվ անունն է` Պաբլո-Դիեգո-Խոսե-Ֆրանսիսկո-Դե Պաուլա-Խուան-Նեպոմուսենո-Մարիյա-դե-լոս-Ռեմեդիոս-Կապրիանո-դե-լա-Սանտիսիմա-Տրինիդադ-Մարտիր-Պատրիսիո-Կլիտո-Ռուիզ-ի-Պիկասո:
Ռենուարն այնքան էր սիրահարված գեղանկարչությանը, որ չդադարեց նկարել նույնիսկ ծեր տարիքում, լինելով հիվանդ արթրիտի տարբեր ձևերով: Նա նկարում էր վրձինը թևքին կապած:
Պոլլոքը հաճախ էր իր նկարները սիգարետով նկարում:

Լեոնարդո դա Վինչին խիստ բուսակեր էր, նույնիսկ կովի կաթ չի խմել, քանի որ համարում էր «գողություն»: Նա եղել է կենդանիների իրավունքների պաշտպանը: Շուկայում գնում էր թռչուններ ու ազատ արձակում նրանց:

Էդվարդ Մունկը հինգ տարեկան էր, երբ մահացավ մայրը, իսկ մի քանի տարի անց՝ քույրը: Այդ ժամանակից ի վեր, մահվան թեման բազմիցս է արտցոլվել  նրա աշխատանքներում:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 255 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: