Գեղեցիկ ծաղկեփունջը հիանալի նվեր է ցանկացած կնոջ համար, ուստի կնոջ նկատմամբ ծաղիկների միջոցով վերաբերմունք արտահայտելուց առաջ տղամարդը նախ և առաջ պետք է սովորի ծաղիկների նշանակությունները: Ամենահանրաճանաչ ծաղիկը` վարդ որպես կանոն այն նվիրում են կանանց: Հաճախ ծաղկեփունջը ընտրում են ըստ անձի տարիքի:

Մինչև 14 տարեկան աղջիկներին նվիրում են սպիտակ վարդեր.

14-18 տարեկան աղջիկներին նվիրում են վարդագույն վարդեր.

18-25 տարեկան աղջիկներին նվիրում են ալ կարմիր վարդեր.

25-35 տարեկան աղջիկներին նվիրում են կարմիր վարդեր.

35 տարեկանից բարձր աղջիկներին նվիրում են մուգ կարմիր վարդեր.

Այնուամենայնիվ պետք չէ հույսը դնել միայն տարիքային գնահատման վրա:

Ինչ են խորհրդանշում վարդի գույները՝

ԿԱՐՄԻՐ – գույն սիրո և կրքի, բացի դրանից կարմիր ծաղիկները արտահայտում են հարգանք և հաստատակամություն:

ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ – ազնվական գույն, կատարյալ է լուրջ տոնակատարությունների համար:

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ – վարդագույն վարդերը նվիրում են երիտասարդ աղջիկներին, քանի որ այս գույնը խորհրդանշում է երիտասարդություն, համեստություն, անփորձություն, նրբություն, միամտություն: Վարդագույն վարդերը ընդունված է նվիրել սիրավեպի սկզբում, երբ կիրքը դեռ նոր է ծնվում, իսկ զգացմունքները լիովին արտահայտելու համար պակասում է խիզախություն: Վարդագույն վարդերը նվիրելով կարելի է արտահայտել համակրանք և հետաքրքրություն տվյալ աղջկա նկատմամբ:

ԲԱՑ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ – այս ծաղիկները առավել նպատակահարմար է նվիրել սիրելի կուռքերին, քանի որ դրանցով կարելի է արտահայտեել հիացմունքը նրանց տաղանդի և կատարած աշխատանքի նկատմամբ:

ՍՊԻՏԱԿ – սպիտակ վարդերը խորհրդանշում են մաքրություն, անկեղծություն և խոհեմություն: Դրանք ճիշտ է նվիրել ընկերուհիներին, կոլեգաներին, նոր մայրացած կանանց, երեխաներին:
ԿԱԹՆԱԳՈՒՅՆ (վարդագույն երանգով) – սա հարսանեկան ծաղկեփնջի ավանդական գույնն է: Կաթնագույնը դա ինքնության, նորաստեղծ ընտանիքի և երեխայի ծնվելու խորհրդանիշն է:
ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ – արտահայտում է ցանկություն, ակտիվություն, նպատակասլացություն, ուրախություն և լավատեսություն: Այսպիսի ծաղիկները նպատակահարմար է նվիրել ակտիվ երիտասարդներին, գործընկերներին:
ԴԵՂԻՆ – Շատերի համար այս գույնը խորհրդանշում է բաժանում, դավաճանություն, սակայն դեղին վարդերը խորհրդանշում է հավերժություն:
ԿԱՊՈՒՅՏ – Կապույտ վարդեր` առեղծվածայնության նշան: Դրանք ոչ սովորական են և հանելուկային, ուստի ճիշտ է դրանք նվիրել նույնքան հեքիաթային ու անհասանելի մարդկանց:
Կապույտ վարդը նաև բաժանման խորհուրդ ունի:
Իսկ եթե ցանկանում եք նվիրել ոչ թե ծաղիկներ, այլ մեկ այլ ուրիշ նվեր՝ ապա ընդհանուր գույների նշանակությունն այսպիսին է.

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 314 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: