Լինում են դեպքեր, երբ ցանկանում եք համակարգչի վրա արգելափակել որևէ կայք: Օրինակ շատ են պատահում դեպքերը, երբ ձեր համակարգչից օգտվողները այցելում են այնպիսի կայքեր, որոնք ունեն 18+ պարունակություն կամ պատահաբար այցելում են այնպիսի կայքեր, որոնք պարունակում են վիրուսներ: Իհարկե գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր և հնարքներ, եկեք դրանցից կատարենք ամենահասարակը:

Windows օպերացիոն համակարգում գոյություն ունի մի ֆայլ, որի միջոցով կարող ենք նաև արգելափակել ցանկացած կայք: Այդ ֆայլը կոչվում է hosts.ini (.ini վերջավորությունը կարող է և չերևա որոշ համակարգիչներում՝ եթե այդ համակարգչում անջատված են ֆայլերի վերջավորությունները):

Նախ և առաջ եկեք գտնենք hosts.ini ֆայլը.

Գտնելու համար գնացեք՝ C:\Window\System32\drivers\etc թղթապանակ:

Ցանկացած կայք արգելափակելու համար անհրաժեշտ է բացել etc թղթապանակում գտնվող hosts.ini ֆայլը (այն կարող եք բացել ցանկացած տեքստային խմբագրիչով՝ օրինակ bloknot-ով) և վերջին տողից հետո ավելացնել համապատասխան կոդը արգելափակվող կայքի համար:
Օրինակ՝ Youtube կայքը արգելափակելու համար անհրաժեշտ է գրել.
 127.0.0.1 www.youtube.com
կամ 127.0.0.1 youtube.com:

Ֆայլում տեքստն ավելացնելուց հետո անհրաժեշտ է այն պահպանել հին ֆայլի անունով՝ նույն թղթապանակում:
Համակարգիչը անջատել և միացնելուց հետո Դուք այլևս չեք կարողանա այցելել այդ կայք, իսկ որպեսզի կարողանաք այցելել ուղակի պիտի hosts.ini ֆայլից ջնջեք Ձեր ավելացրած կայքի արգելափակումը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 318 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Հնարքեր