Windows համակարգային ծրագրում գոյություն ունեն թղթապանակներ, որոնք թաքնված են և մենք չունենք հնարավորություն աշխատելու այդ թղթապանակների հետ: Երբեմն հարկ է լինում բացել և փոփոխել այդ թղթապանակների պարունակությունը: Թաքնված թղթապանակները տեսնելու համար կատարեք հետևյալ գործողությունը՝

1. Пуск -> Панель управления – > Параметры папок

windows 10 – ի համար՝

Пуск-ի վրա աջ քլիք արեք այնուհետև մտեք Панель управления

2. Բացված պատուհանում մտեք Вид: Եթե չեք գտնում Вид բաժինա, ապա որոնման բաժնում գրեք Вид՝

3. Այստեղից ընտրեք Показывать скрытые файлы и папки

4. Պատուհանի կենտրոնում գտնվող ցուցակում ընտրեք Показывать скрытые файлы, папки и диски և միացրեք դիմացի մակնիշն ու սեղմեք OK:

Թաքնված թղթապանակները Մեզ հիմնականում հարկավոր չեն լինում, ուստի աշխատանքն ավարտելուց հետո ցանկալի է այդ հնարավորությունն անջատել:

Անջատելու համար մտեք նույն տեղը և դրեք Не показывать скрытые файлы, папки и диски
գրածի դիմացում գտնվող մակնիշը:

Եթե ցանակնում եք ինչ որ մի թղթապանակ թաքնված սարքել՝ հարկավոր է կատարել հետևյալը՝

1. Ձեր ուզած թղթապանակի վրա սեղմում եք մկնիկի աջ սեղմակը և մտեք բացված մենյուից свойства:

2. Բացված պատուհանի ներքևի մասում Атрибуты գրածի դիմացը գտնվող  մակնշման պատուհանում նշեք Скрытый բառի դիմացի մակնիշը և սեղմեք OK:

Թաքցրած թղթապանակը կարող եք տեսնել կիրառելով՝ վերևում նշված ՙՙբացել թաքնված թղթապանակները՚՚  գործողությունը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 204 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Հնարքեր