Բրիտանացի գիտնականների խումբը փորձել է պարզել, թե ինչու՞ են զեբրերը գծավոր, գրում է BBC-ին:

Journal of Experimental Biology գիտական պարբերականում հրատարակած հոդվածում, գիտնականները նշում են, որ գծավոր լինելու պատճառով է, որ Tabanidae տեսակի ճանճերը զեբրերին չեն մոտենում:

Գիտնականներն այս թեզը հաստատելու համար երեք ձի են օգտագործել. մեկին ներկել են սպիտակ գույն, մյուսին սև, իսկ երրորդին էլ զեբրի նման: Բացի այդ, ձիերին պատել են հատուկ հեղուկով, որպեսզի հետագայում նրանց վրա նստած ճանճերին հնարավոր լինի հաշվել:

Արդյունքում, հենց գծավոր ձիուն է ամենաքիչը գրավել միջատների ուշադրությունը:

Tert.am

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1102 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: