Ձեզ  ենք ներկայացնում Photoshop-ի վիդեո դասընթացներ հայերենով՝ սկզնակների համար: ճիշտ է համացանցում կան անհատներ, ովքեր ներկայացնում են դասընթացներ, սակայն այդ դասընթացները համակարգված չեն և սկզնակի համար դժվար է կողմնորոշվել, որտեղից և ինչպես սկսել սովորել: ուստի Ձեզ ենք ներկայացնում այս դասընթացների համակարգված վիդեոները, որոնք հերթականությամբ սովորելու դեպքում դուք ամբողջությամբ կմբռնեք Photoshopi գաղտնիքները: Այս դասընթացների հեղինակներն են՝ MediaMagArmSpace, MY TOP, Fotoshop Classes, Հայերեն Ծրագրերի Դասընթացներ!HCD, Հայերեն Վիդեոդասեր, MyVideoTubeee: Մենք ընտրել և դասավորել ենք համացանցում գտնվող դասընթացներից հետաքրքիր և ինքնատիպ վիդեո դասընթացներ, որոնք կոգնեն սովորել Photoshop-ը զրոից:

Տեսանյութերին կից ներկայացված են տեսանյութերում օգտագործած նկարները, որոնք կարող եք բեռնել և փորձերը կատարել նույն լուսանկարներով: Եթե չունեք Photoshop ծրագիրա ապա այն կարող եք բեռնել Photoshop cs5

Այս դասընթացների ընտրանին սովորելուց հետո դուք կկարողանաք հեշտությամբ աշխատել Photoshop-ի հետ և պատրաստել գեղեցիկ կոմպոզիցիաներ՝ մի քանի նկարներից, ինչպես նաև վերամշակել լուսանկարները: Ահա Photoshop-ով պատրաստվող կոլաժի մի օրաինակ, որն առաջին հայացկից բարդ է թվում, սակայն դասընթացներն յուրացնելուց հետո դուք նույնպես կկարողանաք պատրաստել նմանատիպ նկարներ:

Դաս 1.1 Ծանոթանում ենք Photoshop-ի Հետ.

Այս դասում մենք մակերեսորեն կդիտարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում ֆոտոշոփը և ինչ գործիքներ է այն ներառում իր մեջ: Եթե Դուք արդեն փորձ ունեք ֆոտոշոփի հետ աշխատելու, ապա կարող եք բաց թողնել այս դասը, քանի որ այն նախատեսված է լիովին նորեկների համար: Սկզբում մենք կսովորենք, թե ինչպես նկարներ բացել ծրագրում, և տեղափոխվել մի նկարից մյուսը: Այնուհետև կծանոթանանք վերևի պանելի գործիքներից ամենակարևոների հետ, կսովորենք պահպանել նկարները համակարգչում մեր ուզած ֆորմատով, կդիտարկենք արագ արձագանքման մի քանի ժամանակ խնայող ստեղնակներ և այլն:
Այնուհետև կանցնենք ձախ կողմի պանել և կուսումնասիրենք այնտեղ ընդգրկված գործիքները և նրանց դերը ծրագրում:

Դաս 1.2 Ուսումնասիրում ենք պալիտրաները Photoshop-ում.

Ծանոթ եք պալիտրաների հետ, եթե ոչ, ապա այս դասի վերջում Դուք լիովին արդեն պատկերացում կունենաք, թե ինչ են իրենցից ներկայացնում պալիտրաները, ինչ տեսակի պալիտրաներ են լինում և ինչ նպատակներով կարելի է նրանց օգտագործել: Նաև այս դասում Դուք կսովորեք տարբեր ձևերով էլ ավելի մեծացնել Ձեր աշխատանքային տարածքը Ֆոտոշոփում:

Դաս 1.3 Փոփոխում ենք Photoshop-ի կարգավորումները.

Մինչ աշխատանքին անցնելը, եկեք հասկանանք, թե ինչ կարգավորումներ (настройка) կան Photoshop ծրագրում և մանրակրկիտ ուսումնասիրենք դրանք: Մենք կսկսենք գլխավորից և քայլ առ քայլ կանդրադառնանք կարգավորումների պատուհանում ընդգրկված բոլոր պարամետրերին:

Դաս 2.1 – Պատկերացանցային և վեկտորային նկարներ.

Մեր կուրսի երկրորդ հատվածում խոսքը կգնա նկարների կառուցվածքի մասին: Կոնկրետ այս դասում մենք կանդրադառնանք վեկտորային և ռաստորային (պատկերացանցային) նկարներին և օրինակների օգնությամբ կհասկանանք, թե ինչ տարբերություն կա նրանց մեջ:

Դաս 2.2 – Նկարի չափսը և resolution-ը.

Սկզբնական շրջանում շատ կարևոր է հասկանալ, թե ինչից են կազմված նկարները, ինչն է որոշում նրանց որակի աստիճանը, և ինչպես է չափվում նկարի չափսը: Այս բոլոր հարցերի պատասխանները Դուք կստանաք այս կարճ վիդեո-դասը դիտելով, որտեղ օրինակների վրա կփորձեմ մատչելիորեն բացատրել լավ և վատ որակի նկարների տարբերության պատճառը:

Դաս 2.3 – Գունային երկու հիմնական մոդելները.

Գոյություն ունեն երկու հիմնական գունային մոդելներ, որոնք էլ որ հիմնականում կիրառվում են նկարների հետ աշխատելիս: Մեր այս դասում մենք կդիտարկենք, թե որոնք են այդ մոդելները, և որ դեմքում որ գունային մոդելով է պետք աշխատել:

Դաս 3.1 – Ստեղծում ենք նոր ֆայլ.

Ճիշտ է մենք անցած դասերում արդեն սովորել ենք, թե ինչպես նոր ֆայլ ստեղծել, բայց այս դասում մենք այն ավելի մանրամասն կուսումնասիրենք: Նաև Ձեզ ցույց կտամ մի շատ հեշտ հնարք, որի միջոցով ցանկացած նկար, լինի դա համակարգչում, թե ինտերնետում, շատ արագ հնարավոր կլինի տեղափոխել ֆոտոշոփ և աշխատել նրա վրա արդեն ծրագրում:

Դաս 3.2 – Բացում, դասավորում և պահպանում ենք նկարները.

Չնայած մենք արդեն գիտենք, թե ինչպես նկար բացել ֆոտոշոփում, բայց այս դասում կսովորենք բոլոր նկար բացելու ձևերը, քանի որ նրանք մեկից ավելի են: Հետո կանցնենք նկարների դասավորվածության կարգավորմանը և ի վերջո կսովորենք նկար պահպանելու բոլոր հնարավոր տարբերակները:

Դաս 3.3 – zoom in, zoom out, նավիգացիա.

Այս դասում մենք մանրամասն կսովորենք աշխատել նկարների մեծացման և փոքրացման հետ կապված գործիքների հետ: Դուք կսովորեք մեծացնել մի քանի նկարներ իրար հետ միաժամանակ. Կաշխատենք նավիգատոր պալիտրայի հետ, ինչպես նաև ձեռքի հետ, որի օգնությամբ կարելի է տեղափոխվել նկարի տարբեր հատվածներ:

Դաս 4.1 – Աշխատում ենք շերտերի հետ.

Այսօր մենք կուսումնասիրենք շերտերը ֆոտոշոփ ծրագրում: Այս թեման շատ կարևոր է, քանի որ շերտերը դրանք ֆոտոշոփի ամենակարևոր տարրերից մեկն են: Այս դասում մենք կսովորենք երեք տարբեր ձևերով ստեղծել շերտեր, գույներ տալ նրանց, տեղափոխել մեկ այլ տեղ, ջնջել և այլն:

Դաս 4.2 – Շարունակում ենք աշխատանքը շերտերի հետ.

Շարունակում ենք շերտերի թեման և այսօր կսովորենք շերտերը վերադասավորել խմբերի մեջ, տեղաշարժել, տեղափոխել այլ պրոյեկտների մեջ, նաև կդիտարկենք վերևի պանելի երկու շատ կարևոր կոճակ: Կսովորենք նաև տարբեր տեսակի կողպեկներ դնել շերտերի վրա և կսովորենք նրանցից յուրաքանչյուրի նշանակությունը:

Դաս 4.3 – Կաթիլ տերևի վրա.

Արխանգելոյի պատրաստած ֆոտոշոփի վիդեոդասերի շարքի հերթական դասում դուք կիմանաք թե ինչպե՞ս ինչ որ օբյեկտի վրա ստեղծել ջրի կաթիլներ և կսովորեք աշխատել շերտերի ստիլերի հետ:

Դաս 4.4 – Մարիոնետային դեֆորմացում.

Այս դսասընթացում դուք կծանոթանաք մի շարք գործիքների հետ և կսովորեք, թե ինչպես նկարի բաղադրիչները առանձնացնել Տարբեր շերտերով: Նաև կսովորեք օգտվել մարիոնետային դեֆորմացիոն գործիքի հետ:

Դաս 5.1 – Rectangular Marquee Tool Գործիքը.

Այս դասում կսովորենք, թե ինչպես կարելի է նշել նկարի տարբեր հատվածները Rectangular գործիքի միջոցով:

Դաս 5.2 -Lasso Tool Գործիքը.

Այս դասում կսովորենք, թե ինչպես կարելի է նշել նկարի տարբեր հատվածները Lasso գործիքի միջոցով:

      

Դաս 5.3 – Կտրում ենք օբյեկտը և տեղափոխում մեկ այլ նկարի վրա.

Այս դասընթացում Դուք կսովորեք թե ինչպես կարելի է մի լուսանկարից կտրել ինչ-որ օբյեկտ և տեղադրել մեկ այլ լուսանկարի վրա (կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ մոնտաժ):

       

Դաս 5.4 – Ինչպես նշել մանր դետալները.

Դուք կսովորեք թե ինչպես մոնտաժել նկարը՝ այսինքն մեկ ֆոտոից ինչ որ բան տեղափոխել մեկ այլ նկարի վրա: Կսովորեք նաև թե ինչպես անել, որպեսզի տեղափոխելուց տեղափոխվեն նաև մանր դետալները՝ ինչպիսիք են, օրինակ մազերը: Կծանոթանաք “խելոք” ռադիուսին մանրամասն:

      

Դաս 5.5 – Ինչպես հեռացնել նկարի ետևի ֆոնը.

Շատ կարևոր է իմանալ թե ինչպես ջիշտ գործիքով նշել նկարը և ջնջել հետևի ֆոնը: Կոլաժներ պատրաստելու համար նախ և առաջ հարկավոր կլինի նկարից ջնջել ֆոնը և առանձնացնել մեր ցանկացած հատվածը ընդհանուրից:

Դաս 5.6 – Դաջվածք մարմնի վրա.

Այս վիդեոդասում կսովորենք թե ինչպես պատկերել դաջվածք մարմնի վրա:

         

Դաս 6.1 – Spot Healing Brush Tool և Lasso Tool գործիքները:

Այս դասընթացում կսովորենք Թե ինչպես նկաչից կարելի է հեռացնել անցանկալի դետալները Spot և Lasso գործիքների օգնությամբ:

        

Դաս 7.1 – Գույների փոփոխման գործիքը.

Այս դասընթացում Դուք կծանոթանաք գույների փոփոխման գործիքի հետ, որի շնորհիվ յուրաքանչյուր նկարի կամ ֆոտոի վրա կարող եք փոփոխել գույները:

Դաս 8.1 – Edit մենյուն և Puppet Warp գործիքը՝ երջանկացնում ենք փղիկին.

Այս դասում կսովորենք օգտվել Edit մենյուից և Puppet Warp գործիքի օգնությամ փոփոխելնկարի ձևը:

Դաս 9.1 – Սովորում ենք աշխատել Պերո գործիքով՝ Pen Tool.

Այս գործիքով հնարավոր է նկարել ամեն ինչ: Նրա աշխատանքը նման է վեկտորային ծրագրերի գործիքներին: Բացի նկարներ ստեղծելուց Pen Tool գործիքը կարելի է կիրառել օբեկտներ նշելու համար:

Դաս 9.2 – Սովորենք նկարել Pen Tool գործիքով.

Այս դասի ընթացքում կսովորենք օգդագործել Pen Tool գործիքները և կնկարենք տոնածառ.

Դաս 10.1 – Ապակյա (թափանցիկ) տեքստ.

Այս փոքրիկ դասընթացում ցույց կտրվի թե ինչպես կարելի է մի քանի պարզ քայլերով ստանալ թափանցիկ, կամ ապակյա տեքս:

Դաս 11.1 – Փոխում ենք աչքերի գույնը.

Այս դասում կսովորենք, թե ինչպես կարելի է փոխել աչքերի գույնը ցանկացած գույնի: Այս կերպ նկարից կարելի է վերացնել նաև կարմիր աչքեր դեֆեկտը:

Դաս 11.2 – Ինչպես սպիտակեցնել ատամները.

Այս դասում կսովորենք, թե ինչպես կարելի է սպիտակեցնել ատամները:

Դաս 11.3 – Ինչպես փոխել մազերի գույնը.

Պարզ և հարմար միջոց ներկելու համար Ձեր մազերը ցանկացած պահի ցանկացած գույնով:

Դաս 12.1 – էֆֆեկտ-Լուսանկարից մատիտե նկար.

Արխանգելոյի Ֆոտոշոփի այս վիդեոդասում դուք կիմանաք թե ինչպես կարելի է լուսանկարից ստանալ մատիտով նկարված նկար:

Դաս 12.2 – Հետաքրքիր Ֆոտո Էֆեկտ.

Շարունակում ենք սովորել ֆոտո էֆեկտներ.

Դաս 12.3 – Թավշյա մաշկ

Այս վիդեոդասում դուք կիմանաք թե ինչպես կարելի է լուսանկարում մաքրել դեմքի մաշկը և դարձնել այն թավշյա:

 

Դաս 12.4 – Տեքստով լուսանկար.

Ֆոտոշոփ վիդեոդասերի շարքի այս դասընթացում Դուք կսովորեք Ֆոտոշոփի օգնությամբ ստեղծել տեքստային լուսանկար:

Դաս 12.5 – Ինչպես խավարեցնել նկարի ետևի ֆոնը.

Այս դասի օգնությամբ Դուք սովորական նկարը կարող եք վերածել պրոֆեսիոնալ օբեկտիվով նկարած նկարի:

Դաս 12.6 – Մատիտով նկարված հատված նկարի վրա.

Էֆեկտների միջոցով կարելի է ստանալ բազմատեսակ հետաքրքիր կոմպոզիցիաներ, ահա այդպիսի մի օրինակ.

    

Դաս 12.7 – Ինչպես նկարը դուրս բերել իր սահմաններից` Հատուկ էֆֆեկտ.

Այս վիդեոդասում կսովորենք թե ինչպես նկարին տալ հատուկ էֆֆեկտ, որը կենդանի տեսք կհաղորդի նկարին:

Դաս 12.8 – Ինչպես նիհարել ֆոտոշոփի օգնությամբ.

Այս վիդեոդասում մենք սովորեցնում ենք, թե ինչպե՞ս կարելի է նիհարել ֆոտոշոփի օգնությամբ:

Դաս 13.1 – Գլխամասային շապիկ կայքի համար.

Այս դասընթացում Դուք կսովորեք, թե ինչպես պատրաստել գլխամասային շապիկ կայքի համար: Դասընթացի շնորհիվ Դուք կծանոթանաք ֆոտոշոփի շատ գործիքների հետ:

Դաս 14.1 – Մոդելավորում ենք 3D մոլորակ.

Այս դասընթացում Դուք կսովորեք աշխատել 3D շերտերի, 3D լույսերի և 3D սցենայի կառավարման վահանակի հետ, ինչպես նաև կիմանաք թե ինչպես ֆոտոշոփում ջնջել կատարված անցանկալի գործողությունները: Եվ իհարկե կսովորեք պատրաստել եռաչափ մոլորակ:

     

Դաս 15.1 – Անիմացիոն բաններ.

Այս վիդեո դասընթքացում Դուք կսովորեք ֆոտոշոփում կատարել անիմացիա, մասնավորաբար ստեղծել անիմացիոն բաններ.

Ահա ևս մի քնի գեղեցիկ կոմպոզիցիաների օրինակ.

 

 

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1928 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Photoshop