Ալ. Մակեդոնացու մահից` մ.թ.ա. 323 թվականից հետո մակեդոնյան հզոր
միապետության ավերակների վրա՝ Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում, ստեղծվեցին նոր
հելլենիստական միապետություններ Սելևկայն, Պտղոմեոսյան, Պերգամոսյան, Պոնտոսյան,
որոնք մտան մշակութային զարգացման նոր փուլ, որը պայմանականորեն անվանավեց
հելլենիզմ (գերմանացի պատմաբան Դրյոզե):
Հելլենիստական արվեստին բնորոշ են հունական մշակույթի ավանդների տարածումըհսկայական հելլենիստական աշխարհում: Հելլենիզմը ինքստինքյան նշանակում է հունական մշակույթի հաղթանակը
մյուսների նկատմամբ: Հելլենիզմն ուներ երկու հիմնական արմատներ՝ հունական և
արևելյան, որոնք սինթեզվում էին մեկ ընդհանուր մշակույթի մեջ: Հելլենիզմը
հունական և տեղական մշակույթի տարրերի փոխազդեցության հետևանք էր: Հելլենիստական
աշխարհում ձևավորված մշակույթը միակերպ չէր: Յուրաքանչյուր վայրում ձևավորվում էր
մշակույթի տեղական ավանդական տարրերի և նվաճողների մշակույթի փոխազդեցությունից՝
հունական մշակույթի գերիշխությամբ:
Հելլենիստական տիրությունների մեջ ամենահզորը Եգիպտոսն էր, որի
մայրաքաղաք Ալեքսանդրիան դարձավ հելլենիստական մշակույթի կենտրոն: Այս ընդարձակ
քաղաքը աչքի էր ընկնում իր մարմարե տաճարներով, բարձրահարկ բնակելի շենքերով և
հրաշալի գրադարանով: Այստեղ էր գտնվում նաև աշխարհի հրաշալիքներից մեկը՝
Ալեքսանդրիայի փարոսը /մ.թ.ա.1285թ./, որի լույսը 1500տարի շարունակ ուղեցույց
էր նավաստիների համար: Ալեքսանդրիայի այգիները հարդարված էին դեկորատիվ քանդակներով:

Եթե հելլենիստական ճարտարապետության վրա արևելքի ազդեցությունը մեծ էր, ապա պլաստիկ
արվեստներում գերակշռում էր հունականը. օր. Աֆրոդիտեի մարմարյա դիմաքանդակը կամ
Էրմիտաժյան Գոնզագների եռաշերտ փորագիր մեդալիոնը (Պտղոմեոսի և Արսիոնեի
դիմանկարներով), որոնք ուղղակիորեն հանդիսանում են ուշ շրջանի հունական դասական
արվեստի շարունակությունը: Եվ պատահական չէ, որ հունական անտիկ արվեստի արձանագործության
գլուխգործոցները` ?Միլոսյան Վեներան? և ?Նիկա Սամոթրակեցին? ստեղծվել են հենց
հելլենիզմի դարաշրջանում: Կարելի է ենթադրել, որ հանճարեղ քանդակագործ Ալեքսանդրը,
որը ստեղծել է Միլոսյան Վեներան, միտումնավոր վերակենդանացրել է Ֆիդիասի
ժամանակները՝ պահպանելով մարմարի մշակման նրբությունն ու քնքշությունը, որին
հասել էին արդեն Ֆիդիասից հետո: Մեծ է այս իդեալական կերպարի էսթետիկական, գեղարվեստական
ուժը: Վեներայի վեհաշունչ գեղեցկությունը նրան մոտեցնում է ծաղկման շրջանի ավան-
դույթներին: Բացի քանդակի պլաստիկական հարուստ լուծումը` դրապիրովկայի և մերկ մարմնի
հակադրությունը, քանդակի մոնումենտալությունը, նույնիսկ քանդակի զսպանակաձև
կեցվածքն ու մարմնի քիչ թեքվածությունն արդեն նոր ավանդույթների ծնունդ է: Բայց և
այնպես Միլոսյան Վեներան աստվածային հանգիստ է, իսկ հելլենիստական քանդակներին հատուկ
էր դինամիկան, պաթոսը, այս հարցում նրանք շարունակում էին Սկոպասին, որն ավելի
ազդեցիկ էր, ավելի պաթետիկ, էֆեկտիվ: Սամոթրակյան Նիկան անզուսպ, պաթետիկ, անսահման
ուրախության մարմնացում է, հելլենիստական աշխարհի արևածագը: Արձանը կանգնեցվել
է Սամոթրակիա կղզում` 306թ. ծովամարտում Պտղոմեոսի դեմ տարած հաղթանակի
կապակցությամբ: Նա կանգնած է եղել ծովափի կիրճին և տիրաբար, քամուն ու փոթորկին
ընդառաջ փչել է եղջյուրը՝ ավետելով հաղթանակը: Իսկ հիմա նա աստիճանների վրա
դիմավորում է Լուվրի այցելուներին: Այստեղ նա կանգնած է առանց գլխի և կռնատ, բայց չի
կորցրել իր նախկին հմայքն ու գեղեցկությունը: Սա սլացիկ կանացի արձան է, որը
հերոսաբար ու ինքնավստահ կանգնած է եղել մրրիկների դեմ հանդիման:
Հելլենիզմի ևս մեկ հրաշալի հուշարաձան է Զևսի զոհարանը Պերգամոսում (IIդ.
մ.թ.ա., քանդակագործ` Էրենիա)): Սա հսկայական կառույց է, որը խորհրդանշում է Պերգամոսի
հզորությունը: Զոհարանի ցոկոլը գոտևորում է հրաշալի ֆրիզի որմնաքանդակների ժա-
պավենը, որտեղ պատկերված է աստվածների և տիտանների մենամարտը: Պահպանված մասը համարվում
է քանդակագործական արվեստի գլուխգործոցներից մեկը: Պայքարը սարսափելի է, արյունահեղ:
Պերգամոսյան ֆրիզներում արդեն փոխվել է կոմպոզիցիայի կառուցման դասական
սկզբունքը, այն կորցրել է պարզությունը, դարձել է ոլորապտույտ, գալարուն: Այստեղ
մասսան ճնշում է միջավայրը, բոլոր ֆիգուրները միաձուլված են այնպես, որ ստեղծում
են մարմինների կծիկ: Այստեղ հոգու հարմոնիան (ներդաշնակությունը) խախտված է: Չնայած
մասնակի նմանություններին՝ հելլենիստական մշակույթը շատ էր հեռացել դասական արվեստի
սկզբունքներից: Հելլենիզմը բերեց շատ նորություններ, բայց ի համեմատություն
կլասիկայի, չստեղծեց ամբողջական գեղարվեստական կոնցեպցիա, ինչպիսին տվեց դասական
մշակույթը: Դասական արվեստի ձևերը հելլենիզմի շրջանում կորցրին իրենց
ամբողջականությունը, օրգանիկան, որովհետև նրանց տրվեց այլ իմաստ: Դասական մշակույթը
ձևավորում էր դեմոկրատական հանրապետության ընդերքում, նրան ոգևորում էր անտիկ
պոլիսի մարդ-քաղաքացին: Իսկ հելլենիստական բռնապետական կարգը նշանավորում էր միապետի
անսահմանափակ պաշտամունքի ծնունդը, որը այնպես խորթ էր պոլիսին: Դրա համար էլ
հելլենիզմին հատուկ է ներքին հակամարտությանը: Ձևավորվում է նոր մտածելակերպ,
հելլենիստական աստվածացված միապետները պատկերվում էին հունական հերոսների կերպարներով:
Դասական կերպարները ստանում էին իրենց ոչ հատուկ չոր սնափառություն՝ հատկապես
հելլենիստական մոնումենտալ քադակներում: Երբեմն, դասական ժառանգության ստեղծագործաբար
օգտագործամանը ներդաշնակ կերպարի ստեղծմանը զուգընթաց, եղել է դասականը մեխանիկորեն
ընդօրինակելու միտումը (նոր ացտեկյան դպրոց), որը ծնունդ է տվել ներքնապես սառը, կեղծ
պաթեթիկ գործերի: Օր. Լակոոնը. քանդակախումբը (քանդակագործ Ալեքսանդր, Պտոլիդորում,
Աֆինոդորում): Տրոյական քուրմին և նրա որդիներին խեղդում են ծովից ելած օձերը:
Քանդակը չոր է, բացակայում է ներքին հոգեկան խռովքը: Հերոս-քաղաքացու ընդհանրացված
կերպարին փոխարինելու են գալիս չափազանցված հերոսականությունը, հոգեկան հավասարա-
կշռվածությունը կորցրած անհատը: Ավելի սրությամբ են պատկերվում շրջապատի հետ ողբերգա-
կան հակամարտության մեջ գտնվող անհատի հոգեբանությունը, ծնվում է էգոիստաբար, ամեն գնով
իր նպատակին հասնելու ձգտումով տառապող մարդու կերպարը: Հելլենիզմի շրջանում
հսկայական թափ են ստանում ճարտարապետությունն ու մոնումենտալ պլաստիկան,
բազմաֆիգուր քանդակները, մեծածավալ որմնաքանդակները, ձևավորում է պուրակա-պարտեզային
քանդակագործությունը: Միֆական թեմաների կողքին ծագում են կենցաղային, լիրիկական,
սոցիալական թեմաները, ձևավորվում են բնանկարի և դիմանկարի ժանրերը (?Ծերունի
ձկնորսը?, ?Նուբիացի տղան?, ?Տղան սագի հետ?): Սրանցում հազվադեպ է ընդգծվում
անհատականությունը: Աստիճանաբար հունական մշակույթը կորցնում է իր վաղեմի հմայքն
ու արժեքը, բայց և այնպես սերունդների համար այն գեղարվեստական արժեք լինելուց
բացի պարգևում է նաև խորը գեղագիտական հաճույք:

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 753 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: